Պիրս Բրաուն
Պիրս Բրաուն Pierce Brown | |
---|---|
Ծնվել է | հունվարի 28, 1988[1] (36 տարեկան) |
Ծննդավայր | Դենվեր, ԱՄՆ |
Մասնագիտություն | գիտաֆանտաստիկ գրող, սցենարիստ, վիպասան և գրող |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Պեպերդայնի համալսարան և Highland Park High School? |
Ժանրեր | ֆանտաստիկա |
Ուշագրավ աշխատանքներ | Red Rising? |
Կայք | piercebrown.com |
Pierce Brown Վիքիպահեստում |
Պիրս Էլլիոթթ Բրաուն (անգլ.՝ Pierce Elliott Brown,հունվարի 28, 1988[1], Դենվեր, ԱՄՆ), ամերիկացի ֆանտաստ գրող և սցենարիստ[2][3]։ Հռչակ է ձեռք բերել իր «Կարմիր ապստամբություն» եռագրությամբ, որի մաս կազմող երեք վեպերն էլ տեղ են գտել Նյու Յորք Թայմսի բեսթսելլերների ցուցակում[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիրս Բրաունը ծնվել է 1988 թվականի հունվարի 28-ին ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում։ 2010 թվականին ավարտել է Պեպպերդինյան համալսարանը (անգլ.՝ Pepperdine University)՝ տնտեսագետի և քաղաքագետի մասնագիտությամբ։ Որոշ ժամանակ աշխատել է NBC և ABC Studios հեռուստաընկերություններում։
2014 թվականին լույս է տեսնում նրա «Կարմիր ապստամբություն» եռագրության առաջին մասը կազմող համանուն վեպը։ Այս ստեղծագործությունը ջերմ ընդունելություն գտավ գրական հասարակության կողմից և արժանացավ դրական գնահատականների։ Վեպում հեղինակը ներկայացնում է մարդկանց կողմից գաղութացված Մարս մոլորակում սոցիալական անհավասարության հետևանքով տեղի ունեցող ապստամբությունը։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կարմիր ապստամբություն» եռագրություն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ Pierce Brown Red Rising. — Pierce Brown, 2014. — 382 с. — ISBN 9781444758986
- ↑ «Brown, Pierce, 1988-» (անգլերեն). The Library of Congress. 2013 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2016 թ․ մայիսի 4-ին.
- ↑ Paul Taunton (2016 թ․ ապրիլի 4). «Red Rising's Pierce Brown juggles adapting his sci-fi saga for film, while penning a whole new trilogy» (անգլերեն). National Post. Վերցված է 2016 թ․ մայիսի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիրս Բրաուն» հոդվածին։ |
|