Jump to content

Պոստմոդեռնիզմի ճարտարապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միսիսոգայի քաղաքապետարանի շենք, Կանադա

Պոստմոդեռնիզմի ճարտարապետություն, 1960-ական թվականներին ձևավորված ուղղության՝ պոստմոդեռնիզմի ճարտարապետության ամբողջություն, որ փոխարինելու է եկել տիրապետող մոդեռնիզմ ուղղությանը։ Ոճի ծաղկումը նշանավորվել է 1980-ական թվականներին և շարունակվում է մինչ օրս։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոդեռնիզմի ֆունկցիոնալիզմը, ձևերի ու գաղափարների կարծրատիպերն արդեն սպառել էին իրենց։ Մոդեռնիստական որոշումների խիստ ռացիոնալիզմը ստեղծում էր տաղտկալի միջավայր։ Ժամանակը պահանջում էր ինքնատիպություն մտցնել ամեն ստեղծագործության մեջ. հասունացել էր բնակելի տարածքների զանգվածային մեքենայության ժխտումը։

Հասունացել էին կերապարայնության ու ինքատիպության գաղափարները։ Պոստմոդեռնիստները սկսեցին փնտրել նոր ձևեր։ Նրանք խնդիր ունեին ճարտարապետությունը ներդաշնակելու շրջակա բնական ու ոչ բնական միջավայրին։ Դիզայնում ժխտվել է մոդեռնիստական ասկետիզմը, բնակարանաշինության գծահոսքային մոտեցումը, դասական ժառանգության ընկալման մերժումը։ Նրանց ճարտարապետական որոշումները շինությունների կառուցման ժամանակ հաշվի էին առնում քաղաքային առկա միջավայրի առանձնահատկությունները։

Շինություն Բըրբանքում, ԱՄՆ

Շինությունների արտաքին ձևավորման մեջ պոստմոդեռնիստները ձգտում էին համաչափության, համամասնությունների և շինությունների կառուցման արտահայտչականության։ Ակտիվորեն ներդրվել են (վերածնվել են) դեկորատիվ պատեր, հարթաքանդակներ, նկարազարդումներ՝ որոնք փոխառվել են ճարտարապետության պատմական ավանդույթներից։ Ամեն ինչի հիմքում դրվել է գեղագիտությունը, որի ձևավորման համար պոստմոդեռնի ճարտարապետները չեն վարանել դրանք վերցնել պատմական ոճերից՝ ընդհուպ մինչև կոմպոզիցիայի կառուցման սկզբունքները[1]։

Պոստմոդեռնիզմի նշանավոր ներկայացուցիչները, ինչպիսիք են Ռոբերտ Վենտուրին, Մորիս Կյուլոն, Լեոն Կրիեն, Ալդո Ռոսսին, Անտուան Գրյումբախը, ձևակերպել են հետևյալ դրույթները.

  • Պատմական հուշարձանների ու նմուշների կրկնօրինակում
  • Ամբողջ կոմպոզիցիայով կամ նրա որոշակի դետալով հղում ճարտարապետական ինչ-որ հուշարձանի
  • Ոճային աշխատանք (պատմաճարտարապետական)
  • Հակառակ հնագիտություն՝ նոր օբյեկտի մոտեցնելը շինարական հին տեխնիկային
  • Ռեալիզմի ու անտիկ շրջանի առօրեականություն, որը դրսևորվում էր դասական ձևերի կիրառման պարզեցմամբ[1]։

Շինություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թեք տուն, Սոպոտ, Լեհաստան

Ճարտարապետներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոստմոդեռնիզմի ճարտարապետություն» հոդվածին։