Պրահայի ազգային պատկերասրահ
Պրահայի ազգային պատկերասրահ | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ, Czech research institution? և ազգային թանգարան |
Երկիր | Չեխիա[1] |
Տեղագրություն | Պրահա |
Կազմված է | Ցուցադրությունների պալատ, Կինսկիների ամրոց, Waldstein Riding School?, Անեժի մենաստան, Սալմովսկի ամրոց, Շվարցենբերգյան ամրոց և Շտենբերկի ամրոց |
Ղեկավարության նստավայր | Պրահա, Պրահա 1 |
Հիմնադրվել է | փետրվարի 5, 1796 |
Այցելուներ | 712 619 մարդ (2016) և 282 800 մարդ (2020)[2] |
Հավաքածուի չափս | 398 528[3], 399 621[3], 2670[3] և 3512[3] |
Կայք | ngprague.cz/en(անգլ.) և ngprague.cz(չեխ.) |
Պրահայի ազգային պատկերասրահ (չեխ․՝ Národní galerie v Praze), Չեխիայի պետական պատկերասրահ, որտեղ հավաքված են չեխական կերպարվեստի և կիրառական արվեստի լավագույն նմուշները։
Ստեղծվել է 1949 թվականին՝ մի քանի պատկերասրահների միավորման արդյունքում։ Ազգային պատկերասրահի ցուցանմուշները տեղակայված են Պրահայի պատմական մի քանի կառույցներում, որոնցից ամենախոշորը Ցուցադրությունների պալատն է (չեխ․՝ Veletržní Palác):
Թանգարանի պատմությունը սկսվել է 1796 թվականի փետրվարի 5-ին[4], երբ չեխ արիստոկրատների և մտավորականների խումբը ստեղծեց բնակչության լուսավորման և արվեստին հաղորդակցելու հայրենասեր ընկերների միությունը։ Միությունը ձեռնամուխ եղավ ստեղծելու Արվեստների ակադեմիան և Պատկերասրահ, որը հասանելի կլինի բնակչությանը։ Վերջինիս հիմքի վրա էլ ստեղծվեց Պրահայի ազգային պատկերասրահը։
1949 թվականին չեխական կառավարության որոշմամբ ստեղծվեց Պրահայի ազգային պատկերասրահը։
Հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահի հավաքածուն ներկայացված է մի քանի շենքերում.
- Անեժի մենաստան (չեխ․՝ Klášter sv. Anežky České)՝ Բոհեմիայի և Կենտրոնական Եվրոպայի միջնադարյան մշակույթ
- Շվարցենբերգյան ամրոց (չեխ․՝ Schwarzenberský palác)՝ բարոկկո ոճի չեխական գեղանկարչություն
- Սալմովսկի ամրոց (չեխ․՝ Salmovský palác)՝19-րդ դարի արվեստ
- Շտենբերկի ամրոց (չեխ․՝ Šternberský palác)՝ անտիկ ժամանակաշրջանից մինչև բարոկկո ոճի եվրոպական մշակույթ
- Ցուցադրությունների պալատ (չեխ․՝ Veletržní Palác)՝ 19-րդ դարի երկրորդ կեսի մշակույթ
- Կինսկիխ ամրոց (չեխ․՝ Palác Kinských)՝ արվեստի հավաքածու (Չինաստան, Ճապոնիա, Հնդկաստան, Հարավարևելյան Ասիա, Տիբեթ, Մերձավոր Արևելք, Մոնղոլիա)
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջնադարյան արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Թեոդորիկ
Սբ. Հերոնիմ (մոտ 1370) -
Տրշեբոնյան զոհասեղանի վարպետ
Քրիստոսի հարությունը (մոտ 1380—1390) -
Ալբրեխտ Դյուրեր
Օրհնության տոնակատարություն (1506) -
Մաբյուզ
Ղուկաս Ավետարանիչը (մոտ 1520) -
Տինտորետտո Սուրբ Հերոնիմ (1550)
-
Էլ Գրեկո
Քրիստոս (մոտ 1590)
Դասական արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ադամ Էլսհայմեր
Կլոր վանքով տեսարան (մոտ 1600) -
Ռուբենս
Կլեոպատրա (մոտ 1615) -
Ֆրանս Հալս.
Յասպեր Սհադե վան Վեստրում (մոտ 1645) -
Ջովաննի Բատիստա Տիեպոլո.
Ծերունու կերպար (մոտ 1755) -
Պետր Բրանդլ
Տղամարդու դիմանկար (մոտ 1725) -
Յան Կուպեցկի
Ինքնադիմանկար (1711)
Ժամանակակից արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Պիեռ-Օգյուստ Ռենուար.
Սիրահարներ (մոտ 1880-1890) -
Պոլ Սեզան.
Ժա դե Բուֆան (1885—1887) -
Անրի դը Տուլուզ-Լոտրեկ.
Մուլեն Ռուժում (1892) -
Անրի Ռուսո.
Մալակոֆ (1898) -
Գուստավ Կլիմտ.
Աղջիկներ (1912—1913) -
Ֆրանտիշեկ Կավան.
Ճանապարհորդություն (1895)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Aligned ISNI and Ringgold identifiers for institutions // zenodo — 2017. — doi:10.5281/ZENODO.758080
- ↑ https://tourdata.cz/wp-content/uploads/2021/05/NTC-VYSTUP-2020-REVIZE.pdf — CzechTourism, 2021.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Otevřené sbírky — 2021.
- ↑ «A brief history». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 28-ին.