Jump to content

Ջանիս Քեյ Դրինքվայն Բրյուեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջանիս Քեյ Դրինքվայն Բրյուեր
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Glendale Community College? և Verdugo Hills High School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Lutheran Church – Missouri Synod?
Ծննդյան օր սեպտեմբերի 26, 1944(1944-09-26)[1] (80 տարեկան)
Ծննդավայր Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
 
Ինքնագիր Изображение автографа

Ջանիս Քեյ Դրինքվայն «Ջեյն» Բրյուեր (անգլ.՝ Janice Kay «Jan» Brewer, սեպտեմբերի 26, 1944(1944-09-26)[1], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական և պետական գործիչ, որը ներկայացնում է ԱՄՆ հանրապետական կուսակցությունը։ Արիզոնա նահանգի 22-րդ նահանգապետ (2009-2015)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ և ընտանիք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյն Բրուերը ծնվել է 1944 թվականի սեպտեմբերի 26-ին Լոս Անջելեսում, Կալիֆոռնիա, Էդնայի (ի ծնե՝ Բեքքեն) և Նևադա նահանգի Հոթոռնի բանակային պահեստի քաղաքացիական ղեկավար Փերրի Ուիլֆորդ Դրինքվայնի ընտանիքում[2][3]։ Մինչև տասը տարեկան Բրյուերը և նրա ավագ եղբայր Փոլն ապրել են Հոթորնում։ Երբ Բրյուերը դարձավ տասնմեկ տարեկան, թոքերի հիվանդության պատճառով, որն առաջացել էր պահեստում պահվող քիմիական նյութերի մշտական ազդեցության պատճառով, մահացավ նրա հայրը։ Հոր մահից առաջ ընտանիքը տեղափոխվել էր Կալիֆոռնիա[2]։ Բրյուերն ունի անգլիական և նորվեգական արմատներ[2][4]։

Բրյուերը ռադիոլոգիական տեխնոլոգի վկայական է ստացել Գլենդելի քոլեջում և որոշ ժամանակ աշխատել Գլենդելում, Կալիֆորնիայում։ 1970 թվականին նրանք ընտանիքով տեղափոխվել են ամուսնու հայրենիք՝ Ֆինիքս, Արիզոնա։ Ավելի ուշ զույգը տեղափոխվել է Գլենդել, Արիզոնա, որտեղ Ջոնը դարձել է հաջողակ մանուալ թերապևտ[2]։

Քաղաքական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1983-1987 թվականներին Բրյուերը եղել է Արիզոնա նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ, 1987-1996 թվականներինը՝ Արիզոնայի Սենատի անդամ։ Վերջին երեք տարիների ընթացքում, որպես նահանգային սենատոր, եղել է մեծամասնության խմբակցության ավագ ղեկավարը։ 1996 թվականին Բրյուերն ընտրվել է Մարիկոպայի շրջանի դիտորդական խորհրդի անդամ և այդ պաշտոնում աշխատել վեց տարի[5]։

2002 թվականի սկզբին Բրյուերն իր թեկնածությունն է առաջադրել Արիզոնա նահանգի պետքարտուղարի պաշտոնում։ Ընդհանուր ընտրություններում հաղթել է նահանգի սենատոր դեմոկրատ Քրիս Քամիսկիին՝ 23 000 ձայնի տարբերությամբ։ 2009 թվականի հունվարի 21-ին Բրյուերը երդվել է որպես Արիզոնա նահանգի նահանգապետ այն բանից հետո, երբ նախագահ Բարաք Օբաման Ջանեթ Նապոլիտանոյին նշանակել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար։ Բրյուերը դարձել է Արիզոնայի չորրորդ կին նահանգապետը և երրորդ անընդմեջ պաշտոնավարող կին նահանգապետը։ 2010 թվականի նոյեմբերի 2-ին հերթական համընդհանուր ընտրություններում Ջանիսը վերընտրվել է նահանգապետի պաշտոնում՝ երկրորդ ժամկետով։ Բրյուերը հավաքել է ձայների 55%-ը, իսկ նրա մրցակիցը՝ դեմոկրատ Թերի Գոդդարդը, 42 %[6][7]։

2010 թվականից Բրյուերը հանդես է գալիս Արիզոնայում վաճառքի հարկի բարձրացման օգտին՝ 5,6%-ից մինչև 6,6%։ Դա անհրաժեշտ է բյուջեում տարեկան լրացուցիչ 1 միլիարդ դոլար ստանալու համար՝ դրա դեֆիցիտը 3 միլիարդ դոլար/տարեկան նվազեցնելու նպատակով[8]։

2011 թվականի նոյեմբերին Բրյուերը հրապարակել է Scorpions for Breakfast: My Fight Against Special Interests, Liberal Media, and Cynical Politicos to Secure America’s Border գիրքը[9]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նևադայում Բրյուերն ամուսնացել է Ջոն Լեոն Բրյուերի հետ։ Նրանք ունեն երեք որդի, որոնցից մեկը մահացել է 2007 թվականին, քաղցկեղից[10]։ Նրանց մյուս որդին մեղավոր է ճանաչվել 1989 թվականին կնոջ բռնաբարության համար և 22 տարի անցկացրել հոգեբուժարանում[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 GeneaStar
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Biography» (անգլերեն). The Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 29-ին.
  3. Michael Daly. (2010 թ․ ապրիլի 27). «Arizona Gov. Jan Brewer signs immigration law 124 years after great-grandmother's journey» (անգլերեն). New York Daily News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 29-ին.
  4. «Genealogy» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 29-ին.
  5. «About Governor Jan Brewer» (անգլերեն). Azgovernor.gov. 2009 թ․ հունվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 29-ին.
  6. «Election 2010: Arizona Governor» (անգլերեն). Rasmussen Reports. 2010 թ․ մայիսի 21. Վերցված է 2012 թ․ մայիսի 29-ին.
  7. «2010 General Election - November 2, 2010» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 29-ին.
  8. «Grand Canyon Sales Tax Showdown» (անգլերեն). WSJ.com. 2010 թ․ մայիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 29-ին.
  9. Jan Brewer. Scorpions for Breakfast: My Fight Against Special Interests, Liberal Media, and Cynical Politicos to Secure America's Border. — Broadside Books, 2011. — ISBN 978-0-06-210639-1
  10. «John Samuel Brewer Obituary» (անգլերեն). The Arizona Republic. 2007 թ․ փետրվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 29-ին.
  11. «Brewer: Son's mental ills give her perspective» (անգլերեն). The Arizona Daily Star. 2010 թ․ սեպտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 29-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջանիս Քեյ Դրինքվայն Բրյուեր» հոդվածին։