Jump to content

Ջինա Լոլոբրիջիդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջինա Լոլոբրիջիտաից)
Ջինա Լոլոբրիջիդա
իտալ.՝ Gina Lollobrigida
Ծնվել էհուլիսի 4, 1927(1927-07-04)[1][2][3][…]
ԾննդավայրՍուբյակո, Իտալիայի թագավորություն[4]
Մահացել էհունվարի 16, 2023(2023-01-16)[5][6][7] (95 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա[8]
ԳերեզմանQ114940515?[9]
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Միլկո Շկոֆիչ
Պարգևներ և մրցանակներ
ԱնդամությունԳեղարվեստի ակադեմիա
archive.is/20130216040138/http://www.ginalollobrigida.com/

Ջինա Լոլոբրիջիդա (իտալ.՝ Gina Lollobrigida, իսկական անուն ազգանունը՝ Լուիջինա Լոլոբրիջիդա[11], հուլիսի 4, 1927(1927-07-04)[1][2][3][…], Սուբյակո, Իտալիայի թագավորություն[4] - հունվարի 16, 2023(2023-01-16)[5][6][7], Հռոմ, Իտալիա[8]), իտալացի դերասանուհի և լուսանկարչուհի։ Մեծ ճանաչման է հասել 1950-1960 թվականներին[12]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջինա Լոլոբրիջիդան ծնվել է 1927 թվականին Իտալիայի Սուբիակո քաղաքում։ Սովորել է թատերական ուսումնարանում։ Աշխատել է որպես մանեկենուհի։

Տարբեր պարբերականների կողմից ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը[13][14][15], 1947 թ. Իտալիայում մասնակցելով գեղեցկության մրցույթի գրավել է 3-րդ տեղը[16]։

Առաջին անգամ գլխավոր դերով հանդես է եկել Կարլո Լիձանիի «Զգույշ ավազակներ» ֆիլմում (1951): Լոլոբրիջիդան նկարահանվել է ինչպես իտալացի, այնպես էլ ֆրանսիացի, անգլիացի, ամերիկացի ռեժիսորների ժապավեններում։ Դրանցից են Ռենե Կլերի «Գիշերային գեղեցկուհիները» (1953), Լուիջի Ձամպայի «Գեղեցկուհի հռոմեուհին» (1954), Քերոլ Ռիդի «Տրապեզ» (1956), Ժյուլ Դասսենի «Օրենքը» (1957), «Բրուկլինցի Աննան» (1958), Քինգ Վիդորի «Սողոմոնը և Շաբայի թագուհին» (1960), Եժի Սկոլոմովսկիի «Թագավորը, դաման և սպասավորը» (1969), Յուջին Մարտինի «Չար մարդկանց գետը» (1971), Ռովեր Բելետիի «Մորս համար վարդեր չգտա» (1973), Թոնի Նավարոյի «Իժերի կծիկը», «Ֆան-ֆան վարդակակաչ» (ռեժ. Քրիստիան-Ժակ, Ժերար Ֆիլիպի հետ, 1952), «Հաց, սեր և ֆանտազիա» (ռեժ. Վիտորիո դե Սիկա 1953), «Տրապեցիա» (ռեժ. Քերոլ Ռիդ, Բերտ Լանկաստերի ու Թոնի Քերթիսի հետ, 1956), «Փարիզի աստվածամոր տաճարը» (ռեժ. Ժան Դելանուա, Էնթոնի Քուինի հետ, 1956) և 1973 թվականին մոսկովյան ութերորդ միջազգային կինոփառատոնում մանկական ֆիլմերի մրցույթում ոսկե մրցանակի արժանացած «Պինոքիոյի արկածները» կինոնկարները։

Նրա ստեղծագործական հայացքներն ու գեղարվեստական ինքնաարտահայտությունը դրսևորվել է «Իմ Իտալիան» գիրք-ալբոմում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Gina Lollobrigida (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 https://www.lamontagne.fr/paris-75000/actualites/deces-de-l-actrice-italienne-gina-lollobrigida-a-95-ans_14246850/
  5. 5,0 5,1 5,2 Ugolini C. Morta Gina Lollobrigida, la "bersagliera" del cinema italiano (իտալ.) // la RepubblicaRoma: GEDI Gruppo Editoriale, 2023. — ISSN 0390-1076; 2499-0817
  6. 6,0 6,1 6,2 Шишкова Е. Умерла итальянская актриса Джина Лоллобриджида (ռուս.) // Взгляд — 2023.
  7. 7,0 7,1 7,2 Evans A. Gina Lollobrigida, Italian star of the 1950s and 60s dies aged 95 // The GuardianUnited Kingdom: GMG, 2023. — ed. size: 161152 — ISSN 0261-3077
  8. 8,0 8,1 8,2 È morta Gina Lollobrigida (իտալ.) // ANSA — 2023.
  9. Find A Grave — 1996.
  10. Gina LollobrigidaHollywood Walk of Fame, 2018.
  11. Lollobrigida Sig. Luigia, Grande Ufficiale Ordine al Merito della Repubblica Italiana
  12. Top Ten Italian Actresses - Divas of the Past
  13. «Most beautiful woman in the world' Gina Lollobrigida in bizarre fake marriage plot». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
  14. Gina Lollobrigida targeted by bizarre sham wedding plot as ex toy-boy fiancé 'marries' imposter 'in bid to claim her estate when she dies'
  15. Gina Lollobrigida, star once named most beautiful woman in the world, says former husband meant ‘zero’
  16. 4 июля исполнилось 75 лет Джине Лоллобриджиде
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջինա Լոլոբրիջիդա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջինա Լոլոբրիջիդա» հոդվածին։