Jump to content

Ջուլի Էնդրյուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուլի Էնդրյուս
անգլ.՝ Julie Andrews
Ծնվել էհոկտեմբերի 1, 1935(1935-10-01)[1][1][2][…] (89 տարեկան)
ԾննդավայրWalton-on-Thames, Սըրրի, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԼոնդոնի արվեստի ուսուցման դպրոցներ և Թրինգ Փարքի կատարողական արվեստի դպրոց
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, գրող, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի, վիպասան, սցենարիստ, երաժշտական ղեկավար, մանկագիր, թատրոնի դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի
ԸնտրանիՄերի Փոպինս, Երաժշտության հնչյունները, Cinderella? և Իմ չքնաղ լեդի (մյուզիքլ)
Ամուսին(ներ)Tony Walton? և Բլեյք Էդվարդս
Երեխա(ներ)Emma Walton Hamilton?[3]
Պարգևներ և մրցանակներ
Բրիտանական կայսրության կին կոմանդոր շքանշան[5] Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր[8]
Օսկար լավագույն դերասանուհու համար[4]

Դոնոսիտա պարգև

Primetime Emmy Award for Outstanding Variety, Music or Comedy Series?

Գրեմի կյանքի նվաճումների համար

Թատերական համաշխարհային մրցանակ

[6]

ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ կինեմատոգրաֆում ներդրման համար

Քենեդու անվան կենտրոնի պատվոգիր

Դիսնեյի լեգենդներ

[7]

Քրիստալ մրցանակ

Ոսկե առյուծ

Ոսկե գլոբուս մրցանակ կոմեդիա կամ մյուզիքլ ժանրում կանացի լավագույն դերակատարման համար

Ոսկե գլոբուս մրցանակ կոմեդիա կամ մյուզիքլ ժանրում կանացի լավագույն դերակատարման համար

Ոսկե գլոբուս մրցանակ կոմեդիա կամ մյուզիքլ ժանրում կանացի լավագույն դերակատարման համար

Primetime Emmy Award for Outstanding Documentary or Nonfiction Series?

Մրցանակ Գրեմմի լավագույն մանկական ալբոմի համար

BAFTA մրցանակ լավագույն խոստումնալից նորեկ գլխավոր դերերում

Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

[9]

Դրամատիկական գրասեղանիի մրցանակ Երաժշտական անվանի դերասանուհու համար

և

Hasty Pudding Woman of the Year?

julieandrewscollection.com

Ջուլի Էնդրյուս (անգլ.՝ Julie Elizabeth Andrews, հոկտեմբերի 1, 1935(1935-10-01)[1][1][2][…], Walton-on-Thames, Սըրրի, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասանուհի։ «Էմմի», «Գրեմմի», «Ոսկե գլոբուս» և «Օսկար» մրցանակների մրցանակակիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուլի Էնդրյուսը ծնվել է Անգլիայի Ուոլտոն քաղաքում 1935 թվականին։ Առաջին անգամ բեմ է բարձրացել 1942 թվականին, երբ յոթ տարեկան էր, իսկ տասներկու տարեկանում խաղացել է «Աստղ և լույս» ամենամյա ներկայացման մեջ և զբաղեցրել առաջին տեղը[10]։ Տասնվեց տարեկանում խաղացել է «Մոխրոտը» պիեսում։ Արդեն պատերազմի ժամանակ Էնդրյուսը միշտ ելույթ էր ունենում Լոնդոնի երաժշտական սրահներում, իսկ չափահաս դառնալուց հետո տեղափոխվում է ԱՄՆ, որտեղ նախ խաղում է «Ընտրյալը» ներկայացման մեջ, մուտք է գործում Բրոդվեյ, որտեղ «Իմ չքնաղ լեդին» ներկայացումը լայն ճանաչում է բերում Էնդրյուսiն։ Այնուհետև դերասանուհին հրավիրվում է Հոլիվուդ։ Խորհրդային էկրաններում ցուցադրվել է ռեժիսոր Ռոբերտ Ուայզի «Երաժշտության հնչյունները» կինոնկարը (1965, այս ֆիլմով Ուայզն առաջ է անցնում մյուզիքլի բոլոր ռեկորդներից և «Քսան դար-Ֆոքս» կինոընկերությանը հարյուր միլիոն դոլարի շահույթ է բերում), որտեղ Էնդրյուսը կարողացել է ապրել իր մարմնավորած կերպարի՝ Մարիայի կյանքով, ճակատագրով, հոգեբանությամբ։ Բրոդվեյում Էնդրյուսին տալիս են «Մյուզիքլի թագուհի» անունը։ Նրա առաջին ֆիլմը «Մերի Փոպինսն» էր, որը նկարահանվել է 1964 թվականին։ Ռեժիսոր Ռոբերտ Սթիվենսոնի այս կինոնկարով Էնդրյուսը հանդիսատեսի առջև բացեց կատարողական արվեստի նոր հորիզոններ, լիովին ապացուցելով, որ ունի դերասանական մեծ կուլտուրա, հմուտ ու ճկուն տեխնիկա, մթնոլորտ ստեղծելու անվիճելի կարողություն։ Այս ֆիլմը մեծ ճանաչում է բերում Էնդրյուսին։ Կանացի լավագույն դերակատարման համար Էնդրյուսն արժանանում է «Օսկար» մրցանակի։ Այնուհետև 1964 թվականին նկարահանվում է «Էմիլիի ամերիկացումը» կինոնկարը, 1966-1967 թվականներին նկարահանվում են Ալֆրեդ Հիչքոքի «Արցունքոտ վարագույր» և Ջորջ Ռոյ Հիլլի «Միլլի» կինոնկարները։ Կինոժապավեններում նկարահանվելուց հետո Էնդրյուսը խաղացել է «Աստղ» ֆիլմում, որոշ ժամանակ անց նա նկարահանվում է «Սիրելի Լիլի», «Նա», «Պստիկ օրիորդ Մարկերը» կինոնկարներում։ 1997 թվականին վիրահատության արդյունքում կորցրել է ձայնը, բայց շարունակել է դերասանուհու կարիերան։ 1999 թվականին Մեծ Բրիտանիայի թագուհին նրան շնորհել է Տիկնոջ տիտղոս[11]։ Խաղալով բարեհոգի դայակի դեր՝ Էնդրյուսը հայտնվում է որոշակի կերպարի սահմաներում, որի դեմ նա ստիպված պայքարել է իր ողջ կյանքի ընթացքում։ Երաժշտական թատրոնում խաղալ նա այլևս չէր կարող, իսկ կինոարտադրությունում նրան համարում էին 60-ականների սկզբում մնացած դերասանուհի։ Այունամենայնիվ, սկսած «Էմիլիի ամերիկանացումը» ֆիլմից, նրա դերերի ընդգրկումն անընդհատ ընդլայնվել է։ Էնդրյուսը փորձել է իրեն թատրոնի ռեժիսորի դերում, խաղացել է մանկական «Արքայադուստրերի օրագրերը» մանկական կատակերգությունում և հնչյունավորել է թագուհի Լիլիանի դերը «Շրեկ 2» մուլտֆիլմում։ Ջուլի Էնդրյուսը հայտնի ռեժիսոր Բլեյք Էդվարդսի այրին է, ում հետ ամուսնացած է եղել 1969-2010 թվականներին և ում ֆիլմերում նկարահանվել է։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանուհին ամուսնացել է երկու անգամ։ Նրա առաջին ամուսինը թատրոնի դիզայներ Թոնի Ուոլթոնն էր։ Նրանք ամուսնացել են 1959 թվականին, և 1962 թվականին ծնվել է նրանց դուստրը։ 1960-ական թվականներին նրանք ամուսնալուծվել են, սակայն մինչև այժմ պահպանում են հիանալի հարաբերություններ։ 1969 թվականին Էնդրյուսն ամուսնացել է ռեժիսոր և սցենարիստ Բլեյք Էդվարդսի հետ, այս ամուսնությունից ծնվել է երկու երեխա։ Նրանք 40 տարի ապրել են միասին, մինչև 2010 թվականը` Էդվարդսի մահը։

  • Մոխրոտիկը-Մոխրոտիկ
  • Մերի Փոփինս-Մերի Փոփինս
  • Էմիլիի ամերիկանացումը-Էմիլի Բերհեմ
  • Երաժշտության ձայները-Մարիա
  • Արցունքոտ վարագույրը-Բժիշկ Սառա Լուիզա Շեռման
  • Հավայի-Ջեռուշա Բրոմլի Հեյլ
  • Միանգամայն նորաձև Միլլին-Միլլի Դիլմոնտ
  • Աստղ-Հերտրուդա Լոուրենս
  • Սիրելի Լիլի-Լիլի Սմիթ
  • Տասնյակ-Սամանթա Թեյլոր
  • Պստիկ օրիորդ Մարկերը-Ամանդա
  • Շան որդի-Սալլի Մայլզ
  • Վիկտոր/Վիկտորիա-Վիկտորիա Գրանտ/Կոմս Վիկտոր Գրազինսկի
  • Վարդագույն Պանտերայի հետքը-կամեո
  • Տղամարդը, որ սիրում էր կանանց-հոգեվերլուծաբան Մարիաննա
  • Այս է կյանքը-Ջիլիան Ֆեիրչայլդ
  • Զուգերգ մեներգչուհու համար-Ստեֆանի Անդերսոն
  • Գեղեցիկ սեր-Պամելա Պիկե
  • Մեր որդիները-Օդրի Գրանտ
  • Հարաբերական արժեքներ- Ֆելիսիտի Մարշվութ
  • Արքայադստեր օրագրերը-Թագուհի Կլարիսա
  • Շրեկ 2-Թագուհի Լիլիան
  • Արքայադստեր օրագրերը 2. ինչպե՞ս դառնալ թագուհի-թագուհի Կլարիսա
  • Շրեկ 3-Թագուգի Լիլիան
  • Հմայվածը-պատմող
  • Ատամի փերի-Փերի կնքամայր
  • Հավերժ Շրեկ-Թագուհի Լիլիան
  • Անճոռնի ես-Մայրիկ Գրյու
  • Անճոռնի ես 3-Մայրիկ Գրյու և Դրյու
  • Օսկար 1965 թ.- Կանացի լավագույն դեր («Մերի Փոփինս»)
  • BAFTA 1965 թ.- Ամենախոստումնալից նորեկ անձ («Մերի Փոփինս»)
  • Ոսկե Գլոբուս
1965 թ.- Կանացի լավագույն դեր (Կատագերգություն կամ մյուզիքլ) («Մերի Փոփինս»)
1966 թ.- Կանացի լավագույն դեր (Կատագերգություն կամ մյուզիքլ) («երաժշտության ձայները»)
1983 թ.- Կանացի լավագույն դեր (Կատագերգություն կամ մյուզիքլ) («Վիկտոր/Վիկտորիա»)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլի Էնդրյուս» հոդվածին։