Ռոդիոն Մինասով
Ռոդիոն Մինասով | |
---|---|
1896[1] - 1958[1] | |
Ծննդավայր | Ալտան, Կիրինսկի շրջան, Չիտայի մարզ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կոչում | գեներալ-մայոր[1] |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ[1] և Խորհրդա-ճապոնական պատերազմ[1] |
Պարգևներ |
Ռոդիոն Իվանի Մինասով (ռուս.՝ Родион Иванович Минасов, 1896[1], Ալտան, Կիրինսկի շրջան, Չիտայի մարզ, ԽՍՀՄ[1] - 1958[1]]), կոմունիստ քաղաքական գործիչ, ինտենդանտական ծառայության գեներալ-մայոր (1945), ԽՄԿԿ անդամ (1920)։
Ծնվել է աքսորված ղարաբաղցի նավթագործի ընտանիքում։ Ավագ ենթասպայի կոչումով մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։ 1917 թվականի փետրվարին հեղափոխական գործունեության համար վտարվել է ցարական բանակից։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ ընդգրկվել է «Սմոլնի» պարտիզանական ջոկատի կազմում, կռվել այսպես կոչված՝ հակահեղափոխական ուժերի դեմ։ 1921—1937 թվականներին ծառայել է Օմսկի, 1937—1941 թվականներին՝ Անդրբայկալյան ռազմական, օկրուգներում։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է Անդրբայկալյան ռազմաճակատի ֆինանսական մասի պետը։ Մասնակցել է կայսերական Ճապոնիայի դեմ պատերազմին։ Պատերազմից հետո ծառայել է Անդրբայկալյան-Ամուրյան, ապա՝ Հեռավորարևելյան ռազմական, օկրուգների շտաբներում։
Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 2, «Հայրենական պատերազմի» 1-ին աստիճանի շքանշաններով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 556)։ |
- 1896 ծնունդներ
- 1958 մահեր
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած հայեր
- ԽՍՀՄ ԶՈՒ հայ գեներալ-մայորներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ