Jump to content

Ռուբեն Աբրահամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուբեն Աբրահամյան
Ծնվել էփետրվարի 3, 1881(1881-02-03)[1][2]
Գնիշիկ, Հայաստան[1][2]
Մահացել էհոկտեմբերի 26, 1951(1951-10-26)[1][2] (70 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Բնակության վայր(եր)Թբիլիսի, Իրան և Հայկական ԽՍՀ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունլեզվաբան, իրանագետ, դասախոս և թարգմանիչ
Հաստատություն(ներ)Թեհրանի համալսարան[1]
Գործունեության ոլորտԻրանագիտություն
Ալմա մատերԳևորգյան հոգևոր ճեմարան (1899)[1], Փարիզի համալսարան, Լայպցիգի համալսարան[1], Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան[1] և Շևչենկոյի անվան համալսարան[1]
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր[1] (1935)
Տիրապետում է լեզուներինհայերեն

Ռուբեն Թադեոսի Աբրահամյան (փետրվարի 3, 1881(1881-02-03)[1][2], Գնիշիկ, Հայաստան[1][2] - հոկտեմբերի 26, 1951(1951-10-26)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ իրանագետ-լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1935)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է փետրվարի 3-ին, Գնիշիկ գյուղում (այժմ Վայոց ձորի մարզ)։ Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1899), Երևանի գիմնազիան (1906), սովորել Կիևում (1907), Լայպցիգում (1909), Պետերբուրգի համալսարանում (1911)։

Զբաղվել է մանկավարժությամբ Թիֆլիսում (1912-1920), Իրանում (1921-1946)։ 1935 թվականին Թեհրանի համալսարանում հիմնադրել է հին պարսկերենի և պահլավերենի ամբիոնը։ 1946 թվականին վերադարձել է Հայաստան։ Գիտական գործունեությունն սկսել է 1911 թվականից։ Զբաղվել է պարսկերենի պատմության պարբերացման հարցերով։ Հիմնական աշխատությունն է «Պահլավերեն-պարսկերեն-հայերեն-ռուսերեն-անգլերեն բառարան»-ը (1965), որտեղ պահլավական համարժեքների դիմաց տրված են հայկական փոխառյալ բառերը։ Թարգմանել է պարսկերենից՝ Բաբա Թահեր Օրիանի, Ֆիրդուսիի ստեղծագործություններից, պահլավերենից՝ «Արտա Վիրապ նամակ» և «Յուշտի Ֆրիան» երկերը։ Մահացել է հոկտեմբերի 26-ին, Երևանում[3][4]։

  • Ֆերղովսին և իր Շահնամեն, հ. 1, Թեհրան, 1934
  • Սայաթ-Նովայի տաղերը, ներածական հոդվածով, լեզվի ուսումնասիրությամբ, բառարանով և այլ հոդվածներով ու դիտողություններով, Թեհրան, 1943
  • Dialectes des Israélites de Hamadan et d'Ispahan et dialecte de Baba Tahir, Tehran, 1936

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. «ABRAHAMIAN, ROUBEN – Encyclopaedia Iranica». www.iranicaonline.org. Վերցված է 2019 թ․ փետրվարի 3-ին.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Աբրահամյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 43