Jump to content

Ռուբեն Գալչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբեն Գալչյան
Ծնվել էնոյեմբերի 30, 1938(1938-11-30)[1] (86 տարեկան)
Թավրիզ, Իրան
Բնակության վայր(եր)Լոնդոն և Երևան
Քաղաքացիություն Իրան և  Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունքարտեզագիր և աշխարհագրագետ
Հաստատություն(ներ)Իրանի ազգային նավթային ընկերություն
Գործունեության ոլորտՔարտեզագրություն, պատմություն[2], historical cartography?[2] և historical atlas?[2]
ԱնդամակցությունInstitution of Electrical Engineers? և ՀՀ ԳԱԱ
Ալմա մատերԱսթոն համալսարան
Գիտական աստիճանգիտության բակալավր և Պատվավոր դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[2][3] և հայերեն[2]
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ
Երեխա(ներ)Լևոն Գալչյան 1965-2004, Շահեն Գալչյան ծն. 1969

Ռուբեն Արամի Գալչյան[4] (Ռուբեն Գալիչյան, նոյեմբերի 30, 1938(1938-11-30)[1], Թավրիզ, Իրան), բրիտանա-իրանցի հայ աշխարհագրագետ և քարտեզագետ-քարտեզաբան։ Գրել է բազմաթիվ գրքեր Կովկասի պատմության ու քարտեզագրության մասին[5], հեղինակել է մի շարք քարտեզագրական հոդվածներ, որոնք տպագրվել են աշխարհի տարբեր ամսագրերում և լայնորեն դասախոսել է Եվրոպայում, ԱՄՆ-ում, Իրանում և Հայաստանում և այլուր։ Գրում է անգլերեն, որոնք թարգմանվում են ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն, պարսկերեն լեզուներով։

Հայկական պատմական քարտեզագրությանը մատուցած ծառայությունների համար ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից ստացել է պատվավոր դոկտորի կոչում։ 2009 թվականին ստացել է «Վազգեն Ա» մշակութային նվաճումների մեդալ[5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբեն Գալչյանը ծնվել է Թավրիզում (Իրան), հայ ներգաղթյալների ընտանիքում, որոնք 1915 թվականին Մեծ Եղեռնի ժամանակ փախել են Վանից, հաստատվել են` Իրանում, այնտեղ հասնելով Հայաստանի, Վրաստանի և Ֆրանսիայի տարածքով[6]։

Սովորել է Թեհրանի հանրակրթական դպրոցում, կրթաթոշակ ստանալով՝ ուսումը շարունակել է Մեծ Բրիտանիայում՝ Բիրմինգհեմի Ասթոն համալսարանում՝ որպես էլեկտրոտեխնիկայի ճարտարագետ, որն ավարտել է 1963 թվականին[6]։

Աշխարհագրությամբ և քարտեզագրությամբ հետաքրքրվել է դեռևս դպրոցական տարիներին, սակայն գիտական ուսումնասիրությունները սկսել է 1970-ական թվականներից։ 1976 թվականին նա ուներ իր քարտեզների առաջին հավաքածուն, որը 2013 թվականին նվիրել է Երևանի Մատենադարանին։ 1981 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Լոնդոն, որտեղ հնարավորություն է ունեցել տարբեր քարտեզագրական նյութեր ուսումնասիրելու։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռ. Գալիչյանի «The invention of History» գիրքը[7]

Ռուբեն Գալչյանը գրել է բազմաթիվ գիրքեր Կովկասի պատմության ու քարտեզագրության մասին[5]։ Քարտեզագրական գրքերի և հոդվածների ողջ հավաքածուն նա նվիրել է Երևանի Մատենադարանին[8]։

Հայաստանի պատմական քարտեզները

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հայաստանի պատմական քարտեզները. քարտեզագրական ժառանգությունը» (հրատ. «Tauris», Լոնդոն, 2004) Գալչյանի առաջին գիրքն է, որը պարունակում է աշխարհի և Հայաստանի 2600 տարվա տարբեր քարտեզագրերի քարտեզների հավաքածու։ Այն դարձել է իր տեսակի մեջ բեսթսելլեր, իսկ հաջորդ տարի Հայաստանում լույս է տեսել գրքի ընդլայնված տարբերակը («Հայաստանը համաշխարհային քարտեզագրության մեջ», Printinfo Art Books, 2005) ռուսերեն և հայերեն լեզուներով։ 2014 թվականինին նա վերանայել և կրճատել է իր ամենահաջողված աշխատանքը՝ «Հայաստանի պատմական քարտեզները» (Bennett & Bloom, Լոնդոն, 2014)[9]։

2015 թվականին նրա այս առաջին քարտեզագրական գործի լրամշակված վերահրատարակումը լույս է տեսել երեք լեզուներով՝ հայերեն-ռուսերեն-անգլերեն, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովանու ներքո լույս տեսած շքեղ և մեծ հատորում, ինչպես նաև ավելի փոքր հատոր՝ «Հայացք Հայաստանի պատմությանը քարտեզագրական գրառումների միջոցով» (Bennett & Bloom, 2015), որը նախատեսված է որպես 51 քարտեզների վահանակների շրջիկ ցուցահանդես, որոնք պատկերում են Հայաստանը իր պատմության տարբեր ժամանակաշրջաններում[10]։

Կովկասից հարավ երկրները միջնադարյան քարտեզներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալչյանի առաջին գրքի՝ «Հայաստանի պատմական քարտեզները» երկու հրատարակություններին հաջորդել է Գալչյանի երրորդ գիրքը՝ «Կովկասից հարավ երկրները միջնադարյան քարտեզներում» (Երևան - հրատ․՝ Printinfo Art Books, Լոնդոն - հրատ․՝ Կոմիտաս ինստիտուտ, 2007)[11][12]։ Աշխատանքն արդյունք է Միջնադարյան Եվրոպայի և Անդրկովկասի իսլամական քարտեզների ուսումնասիրության[13]։ Գիրքը արևմտյան ընթերցողներին տրամադրում է այս տարածաշրջանի վերաբերյալ հիմնական պատմական և աշխարհագրական տեղեկություններ։ Գիրքը պարունակում է 82 միջնադարյան քարտեզ և 26 մանրամասն քարտեզ, որոնք կազմում են աշխարհի քարտեզագրական ժառանգության մեծ մասը, սկսած դրանց հեղինակների և դրանց աղբյուրների վերաբերյալ կենսագրական տեղեկատվությունից, լրացված քարտեզի ամբողջ բովանդակության քարտեզագրական-աշխարհագրական վերլուծությամբ, հատկապես ուշադրություն հրավիրելով, թե ինչպես են ներկայացված Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը այս քարտեզների վրա[6]։

Հորինված պատմություն․ Ադրբեջան և Հայաստան․ Կեղծիքներ և փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա չորրորդ՝ «Հորինված պատմություն. Ադրբեջան և Հայաստան․ Կեղծիքներ և փաստեր» (հրատ․՝ Կոմիտաս ինստիտուտ - Լոնդոն և հրատ․՝ Printinfo Art Books - Երևան, ապրիլ 2009 թվական) անգլերենով գրված գիրքը[7] փաստագրում է Հայաստանի և հայերի բնիկ տոհմաբանությունը և մշակույթը դարերի ընթացքում, որը «բոլորովին մանուկ»՝ 1918 թվականին ստեղծված Ադրբեջանի Հանրապետությունը կեղծում է, վիճարկում և յուրացնում։ Գիրքը թարգմանվել է հայերեն և ռուսերեն և հրատարակվել է Հայաստանում 2010 թվականին[14]։ Անգլերեն երկրորդ հրատարակությունը լույս է տեսել 2010 թվականին[15]։

Պատմությունների բախում Հարավային Կովկասում. Ադրբեջանի, Հայաստանի և Իրանի քարտեզների վերանայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պատմությունների բախում Հարավային Կովկասում. Ադրբեջանի, Հայաստանի և Իրանի քարտեզների վերանայում» (Bennett & Bloom, 2012)[16][17] գիրքը բացահայտում է Ադրբեջանի պատմական և մշակութային խեղաթյուրումները՝ ներկայացնելով տարբեր փաստաթղթերի միջոցով բացահայտված ճշմարտությունը[5]։ Գիրքը հրատարակվել է նաև ռուսերեն (2013) և պարսկերեն (2015)[18]։

Հոդվածներ և դասախոսություններ աշխարհի տարբեր երկրներում

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ես հետազոտել եմ հնուց եկած աշխարհի բոլոր քարտեզները և կարող եմ հանգիստ ասել որ արևմտյան, իսլամական, հունական բոլոր քարտեզների և քարտեզագրության մեջ երկու երկիր կա այս տարածաշրջանում, որն ունի պատմություն` Պարսկաստանը և Հայաստանը»[19]:

- Ռուբեն Գալչյան

Գալչյանը նաև քարտեզագրության և դրան վերաբերվող նյութերի վերաբերյալ բազմաթիվ հոդվածների հեղինակ է, որոնք հրատարակվել են հանրահայտ քարտեզագիտական ամսագրերում, ինչպիսիններից են՝ «Imago Mundi» և «The IMCoS Journal»[20]։ Նա դասախոսություններով է հանդես եկել շատ երկրներում՝ Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Իրանում[11], այդ թվում՝ Օքսֆորդի, Քեմբրիջի, Երևանի և այլ համալսարաններում և Բոստոն, Պրովիդենս, Սան Ֆրանցիսկո, Փարիզ, Թեհրան, Լոս Անջելես, Կահիրե և այլ քաղաքների համալսարաններում։ Նրա աշխատությունները փաստաթղթերով առկա են համացանցում[5]։

Ռուբե Գալչյանն ամուսնացած է։ Նրա կինը՝ Մարիետը որակավորված հոգեբան է, որն ունի երկար տարիների աշխատանքային փորձ՝ Լոնդոնի ամուսնությունների առաջնորդման կենտրոնում։ 1994 թվականից նա վերապատրաստել է բազմաթիվ հոգեբանների Հայաստանում, որտեղ ներկայումս ակտիվորեն զբաղվում է մասնագետների թերապիայի, խորհրդատվության և վերապատրաստման հարցերով։

Հասարակական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբեն Գալչյանը եղել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի առաջին հյուպատոսը։

Ռուբեն Գալչյանը կնոջ՝ Մարիետի հետ միասին մասնակցում է Հայաստանում իրականացվող բազմաթիվ բարեգործական ծրագրերի։

Ռուբեն Գալչյանը բրիտանական «Օգնություն Հայաստանին» (Aid Armenia) բարեգործական կազմակերպության նախագահն է, որը կառուցել և սարքավորել է Վանաձորի մանկական հիվանդանոցը։ Ռուբեն և Մարիետ Գալչյանները «Հայաստանի բարեկամներ» հոգաբարձուներ են, որոնք ներգրավված են անապահով ընտանիքների կրթության, առողջության և աղքատության վերացման ծրագրերի մեջ։ Նրանք նաև հիմնադրել են Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում «Լևոն Գալչյան արվեստի ստուդիան»՝ ի հիշատակ իրենց նկարիչ և դիզայներ որդու՝ Լևոնի (1965-2004), որտեղ գյուղի դպրոցականները կարող են սովորել տարբեր արհեստներ և արվեստներ[6]։

Կոչումներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբեն Գալչյանն իր քարտեզագրական աշխատությունները փաստաթղթերով գտնվում են Երևանի Մատենադարանում և առկա են համացանցում[22]։

  • Historic Maps of Armenia. The Cartographic Heritage, IB Tauris, London & New York, 2004. 31x29cm, 232 pp, 127+35 colour illustrations.
  • Հայաստանը համաշխարհային քարտեզագրության մեջ, Армения в мировой картографии. հրատ․՝ Փրինթինֆո, Երևան, 2005. 31 x 29 սմ, 272 էջ, 128+39 գունավոր քարտեզ[11][23]։
  • Countries South of the Caucasus in Medieval Maps + Կովկասից հարավ երկրները միջնադարյան քարտեզներում – առանձին գրքույկ. հրատ․՝ Gomidas Institute, London & Printinfo, Yerevan, 2007. 21 x 30 cm, 208 pp., 82 + 25 colour maps.[11][12][24]
  • The Invention of History. Azerbaijan, Armenia and the Showcasing of Imagination + DVD. հրատ․՝ Gomidas Institute, London & Printinfo, Yerevan, 2009 & 2010. 16.5 x 24 cm, x+112 pp, 70 colour plates.
  • Հորինված պատմություն, Ադրբեջան և Հայաստան, կեղծիքներ և փաստեր․ Мифологизация исртории. (հայերեն, անգլերեն, ռուսերեն), հրատ․՝ Gomidas Institute, Լոնդոն & հրատ․՝ Փրինթինֆո, Երևան, 2010. 16 x 24 սմ, 8+212 էջ, 128+39 պատկեր.
  • Ja’le Tarikh. Persian translation of the “Invention of History”. Alik, Tehran, 2013. պարսկերեն
  • Historic Maps of Armenia: The Cartographic Heritage.  Abridged and revised version, Bennett & Bloom, London, 2014. 21 x 24 cm, 106 pp, 69 colour illustrations.
  • Clash of Histories in the South Caucasus. Redrawing the maps of Azerbaijan, Armenia and Iran. Bennett & Bloom, London, 2012. 16.5 x 24 cm, 55 colour illustrations.
  • Азербайджанские историко-географические фальсификации. Ключ, Москва, 2013. 16 x 23 cm, 210 pp, 55 colour illustrations.
  • Barkhorde Tarikh’ha dar Jonube Qavqaz, Persian translation of “Clash of Histories in the South Caucasus”. Entesharate Sales, Tehran, May 2015. 16.5 x 24 cm, 300 pp. 57 colour maps.
  • Armenia. A Very Brief History. Author C. Walker. Revised, edited and updated R. Galichian, 2014. 15 x 21 cm, 56 pp, 36 colour illustrations. Published in 6 languages.
  • Armenia in World Cartography, Հայաստանը համաշխարհային քարտեզագրության մեջ, Армения в Мировой Каротографии. Հատուկ եռալեզու սահմանափակ հրատարակություն, նվիրված Ցեղասպանության 100-ամյակին։ Տիգրան Մեծ, Երևան, 2015. 31 x 35 cm, 272 pp, 128+39 illustrations.
  • A Glance into the History of Armenia through Cartographic Records. Bennett & Bloom, London, 2015. 21 x 24 cm, 80 pp, 61 colour illustrations.
  • Ադրբեջանական պատմա-աշխարհագրական զեղծարարությունները. (պատմա-մշակութային և քարտեզագիտական ուսումնասիրություն)։ Զանգակ հրատարակչություն, Երևան, հոկտեմբեր 2017 թ.: 16 x 24 սմ, 274 էջ, 57 գունավոր քարտեզ։
  • History of Armenian Cartography up to the Year 1918. Bennett & Bloom, London and Zangak Publishers, Yerevan, March 2017.  21 x 24 cm, 168 pp, 143 colour illustrations.
  • Հայ քարտեզագրության պատմությունը մինչև 1918 թ.: Զանգակ հրատարակչություն, Երևան, սեպտեմբեր 2017 թ.:  21 x 24 սմ, 168 էջ, 143 պատկեր։
  • Galichian, Rouben (2019). Armenia, Azerbaijan and Turkey : addressing paradoxes of culture, geography and history. London. ISBN 978-1-908755-35-3. OCLC 1126558928.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Galichian, Rouben (2019). Հայոց պատմությունը քարտեզների միջոցով. Ակնարկ. Erevan. ISBN 978-9939-68-745-2. OCLC 1137469325.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) 96 էջ. Զանգակ հրատ․
  • Ermenistan’in Tarihi Haritalari  (Turkish). 21x24 cm, 104pages, 72 maps. Published in Istanbul November, 2019. Pirgic Yayinlari
  • Galichian, Rouben (2020). Հայաստանի, Ադրբեջան և Թուրքիա. Մշակութային, աշխարհագրական և պատմական հակասությունների քննարկում. Erevan: Zangak publishing house. ISBN 978-9939-68-766-7. OCLC 1193218583. Զանգակ հրատ., 120 էջ:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա — 1943.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. CONOR.Sl
  4. 4,0 4,1 4,2 «Գալչյան Ռուբեն Արամի». ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա. Վերցված է 2023 թ․ փետրվարի 24-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Ռուբեն Գալիչյանի առավել հայտնի գրքերը».
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Biography – Rouben Galichian (Galchian)» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.
  7. 7,0 7,1 Galichian, Rouben. «The Invention of History. Azerbaijan, Armenia and the Showcasing of Imagination. (London: Gomidas Institute, 2010, second. ed.)» (անգլերեն). {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  8. armen. «A MEDIEVAL ARMENIAN T-O MAP». Rouben Galichian (Galchian) (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 28-ին.
  9. Galichian, Rouben. «Historic Maps of Armenia. The Cartographic Heritage. Revised and Abridged. (London: Bennett & Bloom, 2014)» (անգլերեն). {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  10. Galichian, Rouben. «HISTORY OF ARMENIAN CARTOGRAPHY Up to the Year 1918» (անգլերեն). {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 «Рубен Галичян». www.zatik.com. Associazione di Amicizia Italo-Armena "ZATIK". Վերցված է 2021 թ․ ապրիլի 28-ին.
  12. 12,0 12,1 Galichian, Rouben. «COUNTRIES SOUTH OF THE CAUCASUS IN MEDIEVAL MAPS». Countries South of the Caucasus in Medieval Maps (կարդալ առցանց) (անգլերեն). ISBN 1-903656-69-9.
  13. «Books by Rouben Galichian | Kaveh Farrokh». kavehfarrokh.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
  14. Գալիչյան, Ռուբեն (2010). «Հորինված պատմություն․ Ադրբեջան և Հայաստան․ Կեղծիքներ և փաստեր». Rouben Galichian (Galchian) (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 28-ին.
  15. Galichian, Rouben (2010) [2010]. «The Invention of History. Armenia, Azerbaijan and the Showcasing of Imagination, Second edition». Rouben Galichian (Galchian) (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 28-ին.
  16. Galichian, Rouben (2012). «CLASH OF HISTORIES IN THE SOUTH CAUCASUS. Redrawing the Map of Azerbaijan, Armenia and Iran» (անգլերեն). ISBN 9781908755018. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  17. Galichian, Rouben (2012). Clash of histories in the South Caucasus : redrawing the map of Azerbaijan, Armenia and Iran. London, England. ISBN 978-1-908755-01-8. OCLC 828182296.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  18. Farrokh, Kaveh. «Farrokh, K. (2013). The Clash of Histories in the South Caucasus. Iran Nameh, 28:4 (Winter), pp. 160-167. -فرخ, کاوه (1392). برخورد تاریخها در قفقاز جنوبی، بازنگاری نقشه‌های آذربایجان، ارمنستان و ایران. سال بیست و هشتم، شماره ۴، زمستان ۱۳۹۲ -» (անգլերեն). {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  19. LLC, Helix Consulting. «Ռուբեն Գալչյան. «Հորինված պատմություն Ադրբեջան և Հայաստան. Կեղծիքներ ու փաստեր» - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2024-07-12-ին.
  20. «Journals». IMCOS (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 28-ին.
  21. Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
  22. «Rouben Galichian - AbeBooks». www.abebooks.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 28-ին.
  23. «Հայաստանը համաշխարհային քարտեզագրության մեջ - համառոտագրություն» (PDF).
  24. Galichian, Rouben. «Countries South of the Caucasus in Medieval Maps» (PDF).

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Գալչյան» հոդվածին։