Սարգիս Թոսունյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թոսունյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սարգիս Թոսունյան | |
---|---|
Ծնվել է | 1953 |
Ծննդավայր | Ալեքսանդրիա, Եգիպտոս |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ալեքսանդրիայի համալսարան (1979) |
Մասնագիտություն | քանդակագործ |
Սարգիս Թոսունյան (1953, Ալեքսանդրիա, Եգիպտոս), հայ քանդակագործ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Ալեքսանդրիայի Պողոսյան ազգային վարժարանում, ապա՝ Ալեքսանդրիայի Մելգոնյան վարժարանում։ 1979 թվականին ավարտել է Ալեքսանդրիայի համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի քանդակի բաժինը։ 1979-1985 թվականներին եղել է ուսուցիչ, այնուհետև զբաղվել է քանդակագործությամբ[1]։
Թոսունյանի քանդակած 6 մետրանոց արձանը տեղադրվել է Ալեքսանդրիայի գրադարանի բակում։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի շարք ցուցահանդեսներ է ունեցել եգիպտահայ մշակութային ընկերությունների սրահներում։
- «Տիգրան Երկաթ, Հայ գեղարվեստի միություն, Արվեստի համալիր
- Իտալիա, 2003
- Ճապոնիա, 2004
- Սուդան, 2005
- Ռումինիա, 2005
Նրա քանդակներից կան նաև Կիպրոսում, Կանադայում, Ավստրիայում և Հայաստանում։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պորտ Սաիդի 7-րդ ազգային բիենալեի 1-ին մրցանակ, 2005
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
|