Սերգո Զաքարիաձե
Սերգո Զաքարիաձե վրաց.՝ სერგო ზაქარიაძე | |
---|---|
Ծնվել է | հունիսի 18, 1909[1] |
Ծննդավայր | Բաքու, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հուլիսի 12, 1971[1] (62 տարեկան) կամ ապրիլի 13, 1971[2] (61 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Մթածմինդա |
Կրթություն | Թբիլիսիի համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Վրացական ԽՍՀ |
Մասնագիտություն | դերասան, քաղաքական գործիչ, կինոդերասան և թատերական ուսուցիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Սերգեյ Ալեքսանդրովիչ Զաքարիաձե (վրաց.՝ სერგო ალექსანდრეს ძე ზაქარიაძე, հունիսի 18, 1909[1], Բաքու, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 12, 1971[1] կամ ապրիլի 13, 1971[2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), վրացի խորհրդային դերասան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1958 թ.)։ Որոշ տվյալներով ծագումով հայ, Ջաքարյանների տոհմից, քանի, որ համարվում է նաև, վրաստանի և հայաստանի վաստակավոր արտիստ, երգիչ, գուսան` Գլախո Ջաքարյանի զարմիկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերգո Զաքարիաձեն ծնվել է 1909 թվականին Բաքու քաղաքում։ ՎԽՍՀ ժողովրդական դերասան Բուխուտի Զաքարիձեի եղբայրն է։ Կինոյում առաջին քայլերն արել է, երբ խաղում էր Ռուսթավելու անվան թատրոնում։ Բեմական գործունեությունն սկսել է 1926 թվականին։ 1928 թվականից Քութայիսի, ապա Թբիլիսիի Կ. Ա. Մարջանիշվիլու անվան վրացական թատրոնի, 1956 թվականից՝ Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատրոնի (1969 թվականից նաև գեղարվեստական ղեկավար) դերասան։ Առաջին անգամ նկարահանվել է ռեժիսոր Սիկո Դոլիձեի «Վերջին խաչակիրները» կինոնկարում (1934), «Դարիկո» (1937), «Օր վերջին, օր առաջին» (1959), Ռեզո Չխեիձեի «Զինվորի հայրը» (1965) ֆիլմերում։ ԽՍՀՄ ժողովրդական դերասան Սերգո Զաքարիաձեն անձնավորել է կոմիկական, ռոմանտիկ, նուրբ հոգեբանական ու պատմական կերպարներ՝ Սիկո Դոլիձեի «Հանդիպում անցյալի հետ» (1966), Մինագո՝ Մինար Աբեսաձեի «Շուտով գարուն կգա» (1966), Լևան Ցինցաձե՝ Գեորգի Դանելիայի «Մի վշտանա» (1969), ֆելդմարշալ Բլյուխեր՝ Սերգեյ Բոնդարչուկի «Վաթերլոո» (1970), Զիբիլո (Կակաբաձեի «Կոլտնտեսականի հարսանիքը»), Փիբոսմանի (Նախուցրիշվիլու «Փիրոսմանի»), Էդիպ (Սոֆոկլեսի «Էդիպ արքա»), Ուրիել Ակոստա (Գուցկովի «Ուրիել Ակոսատ»), Լիր (Շեքսպիրի «Արքա Լիր») և այլն։ Թատրոնում և կինոյում (նկարահանվել է 1934 թվականից) Զաքարիաձեին առանձնապես հաջողվել են ժողովրդի պարզ զավակների կերպարները։ Կինոդերերից են՝ Տորգվայ («Վերջին խաչակիրները», 1934), Շադիման («Գեորգի Սահակաձե», 1942-1943), Գեորգի Մախարաշվիլի («Զինվորի հայրը», 1965) և այլն։
Սերգո Զաքարիաձեն մահացել է 1971 թվականին Թբիլիսիում։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԽՍՀՄ պետական մրցանակ (1946, 1952)
- Լենինյան մրցանակ 1966
- «Պատվո նշան» շքանշան
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
- Լենինի շքանշան
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ
- Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության մրցանակներ
- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգո Զաքարիաձե» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 674)։ |
- Հունիսի 18 ծնունդներ
- 1909 ծնունդներ
- Բաքու քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 12 մահեր
- 1971 մահեր
- Ապրիլի 13 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Մթածմինդա պանթեոնում թաղվածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Աշխատանքային արիության համար» մեդալակիրներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Վրացի դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- Թբիլիսիի պետական համալսարանի շրջանավարտներ
- Վրաստանի քաղաքական գործիչներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Վրացի կինոդերասաններ
- Վրացական ԽՍՀ Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակի դափնեկիրներ
- Թատրոնի վրացի դերասաններ
- Խորհրդային դերասաններ
- ԽՍՀՄ ԳԽ պատգամավորներ
- Խորհրդային թատերական մանկավարժներ