Jump to content

Սթենլի Թոնգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սթենլի Թոնգ
չինարեն՝ 唐季禮
Ծնվել էապրիլի 7, 1960(1960-04-07) (64 տարեկան)
ԾննդավայրԲրիտանական Հոնկոնգ, Միացյալ Թագավորություն
ԿրթությունNew Method College?
Քաղաքացիություն Չինաստան
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, կասկադյոր և ռեժիսոր

Սթելի Թոնգ (անգլ.՝ Stanley Tong / չինարեն՝ 唐季禮, ապրիլի 7, 1960(1960-04-07), Բրիտանական Հոնկոնգ, Միացյալ Թագավորություն), հոնկոնգյան ռեժիսոր, սցենարիստ, դերասան, պրոդյուսեր և կասկադյոր, ինչպես նաև մարտեր և հնարքներ բեմադրող։ Իր կարիերան սկսել է որպես կասկադյոր և մարտեր բեմադրող, ինչից հետո ինքն է սկսել սցենարներ գրել, պրոդյուսերությամբ զբաղվել և ֆիլմեր նկարահանել։ Հայտնի է, առաջին հերթին, Ջեքի Չնաի հետ իր աշխատանքներով, ինչպիսիք են «Ոստիկանական պատմություն 3։ Առաջնակարգ ոստիկանը», «Վիճաբանություն Բրոնքսում» և «Առաջին հարված» ֆիլմերը։ Հոլիվուդում նկարահանել է «Պարոն Մագու» ֆիլմը և աշխատել է «Չինացի քաղաքացին» սերիալում։ Իր ֆիլմերը մի քանի ասիական կինոմրցանակների են արժանացել։ Այժմ, հիմնականում, զբաղվում է այլ ռեժիսորների ֆիլմերի պրոդյուսերությամբ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոնգ Քվայ-Լայը ծնվել և մեծացել է Հոնկոնգում։ 12 տարեկանում սկսել է զբաղվել քունգ ֆուի տարբեր վարպետների հետ՝ ծանոթանալով թայցզիցյուանին, քիքբոքսինգին, վին չուն ին և ցիգունին։ Նրա վրա մեծ ազդեցություն է թողել Բրյուս Լին, որի արվեստի հետ Սթենլին ծանոթացել է դեռ վաղ մանուկ տարիներին[1]։ 2002 թվականին «Մարտարվեստ» ֆիլմում Թոնգը հարցազրույց է տվել, որտեղ նշել է.

Ես հիանում եմ Բրյուս Լիով։ Հիշում եմ՝ մի հարցազրույի ժամանակ նա ասաց, որ նրա համար քունգ-ֆու սերիալների սցենարներ պետք է գրվեն։ Սակայն, քանի որ նա ասիական, չինական դեմք ունի, ամերիկյան հեռուստատեսությունը կասկածում է, որ իրենց հարկավոր է ասիացի հերոս[2]։

Հարցազրույցներից մեկում Սթենլին ասել է, որ Բրյուս Լիի «Մեծ բոս» ֆիլմը իր առաջին հիշողությունն է հոնկոնգյան ֆիլմերի մասին և մանկության ամենավառ տպավորությունը[3]։ Թոնգը նաև ուսումնասիրել է զենքի՝ թրի, նիզակի, ձողի հետ վարվելու տեխնիկան։ Զբաղվել է ակրոբատիկայով, երկար ժամանակ իրեն նվիրել է ցատկին և մարմնամարզությանը։ 1984 թվականին Թոնգը հաղթել է երկրի մարտական արվեստների «Օկտագոն» առաջնության ժամանակ[1]։ 17 տարեկանում նա տեղափոխվել է Կանադա, որտեղ մարտական արվեստներ է դասավանդել[4]՝ սովորելով Վինիպեգի Մանիթոբա համալսարանում[5], նաև հետաքրքրություն ցուցաբերելով արագընթաց մեքենաների և վարման վարպետության նկատմամբ[4]։

Հոնկոնգյան կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականին Թոնգը վերադարձել է Հոնկոնգ և արդեն հաջորդ տարի իր ընկեր Լո Լիչի աջակցությամբ հայտնվել է շոու-բիզնեսում, Shaw Brothers ստուդիայում որպես կասկադյոր[4]։ Այդ աշխատանքը նրան առաջարկել է ռեժիսոր Լյու Ցզյալյանը։ Հաջորդող երեք տարիների ընթացքում նա տասնյակ հնարքներ է կատարելով՝ կրկնօրինակելով այնպիսի դերասանների, ինչպիսիք են Լեսլի Չունը, Մեգի Չունը, Միշել Յեոն, Չոու Յուն ֆատը, Դերեք Յին, Թի Լունգը և Չերի Լունգը[1]։ Այդ աշխատանքը բացասական հետևանքներ ունեցավ Թոնգի առողջության վրա։ Նա մի շարք վնասվածքներ ստացավ՝ ներառյալ կոտրված ուսը, մի քանի ողերի և գանգի կոտրվածքները, ոտքի կոտրվածքը, ծնկի վնասվածքը և մեջքի տարատեսակ վնասվածքները։ Նա որոշեց շարունակել իր կարիերան կինոյում՝ գտնվելով տեսասարքի ետևում[4]։

1983 թվականին կինոարտադրության բոլոր ոլորտներն ուսումնասիրելու համար Թոնգը դարձավ ռեժիսորի օգնական. կասկադյորական անցյալը օգնեց նրան բարձրանալ կարիերայի աստիճանով։ Ռեժիսորի օգնականի կարգավիճակով նա մասնակցել է վեց ֆիլմերի ստեղծման գործընթացում։ Թոնգը բազմակողմանիորեն զարգացել է կինոարտադրության կառավարման, սցենարներ գրելու բնագավառում, ապա կրկին վերադարձել է նկարահանումներին։ 1987 թվականին Սթենլին նկարահանվել է «Կրակոտ եղբայրներ» ֆիլմում։ Վերջին հաշվով, նա ստացավ հնարքների բեմադրողի դեր, ապա և «Հրեշտակ 2» և «Հրեշտակ 3» մարտաֆիլմերի համառեժիսորի աշխատանք, որտեղ գլխավոր դերակատարն էր էքշն ֆիլմերի աստղ Մուն Լին[4]։

Բայց Թոնգը նախկինի պես ցանկանում էր ռեժիսոր դառնալ[3]։ Նա հնարքներ բեմադրեց ևս չորս ֆիլմերի համար, մինչ հիմնեց իր Golden Gate ընկերությունը[4]։ Իսկ 1991 թվականին նա առաջին անգամ հանդես եկավ որպես ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ և հնարքներ բեմադրող «Քարե դարի մարտիկները» ֆիլմում։ Այդ ցածրաբյուջե (արտադրության համար ծախսվել է 1 միլիոն դոլար) մարտաֆիլմը գովազդվեց որպես առաջին կոմերցիոն ֆիլմ, որում նկարահանվել են Նոր Գվինեայի կիսագազան «գլուխների որսորդներ»։ Թոնգի կատակերգական մարտաֆիլմը երկու քաղաքաբնակ աղջիկների մասին պարունակում էր մի քանի վտանգավոր հնարքներ, մեծ թվով մարտական դրվագներ, որտեղ Թոնգը կառավարում էր ավելի քան հազար աբորիգենների, և մարտաֆիլմի մնացյալ բոլոր բաղակացուցիչներին։ Դրվագներից մեկում 15 կոմոդյան վիշապներ ջունգլիներում ընկած էին երկու աղջիկների հետևից, մեկ ուրիշում երկու հերոսուհիները ընկնում էին ջրվեժից[1]։ Ֆիլմը նորեկին գրավեց Golden Harvest ընկերության և պրոդյուսեր Լեոնարդ Հոյի ուշադրությունը։ Նա տպավորված էր, որ Թոնգը հանդես եկավ միանգամից մի քանի ֆիլմերում, որոնք նյութա-տեխնիկապես նման էին Ջեքի Չանի «Աստծո զենքն ու զրահը» ֆիլմին, որը նկարահանվել էր 15 միլիոն դոլարով[4]։ Ահա թե ինչ է ասել «Քարե դարի մարտիկներ» ֆիլմի մասին ինքը ստեղծողը

Քանի որ այդ ժամանակ մարդիկ սովոր էին գանգստերների/ոստիկանների մասին ֆիլմերին, ինչպես նաև խենթ կատակերգություններին/քունգ-ֆու ֆիլմերին, որտեղ իրենց սեփական կինոաստղն էր, ես, որպես առանց փորձի ու փողի երիտասարդ ռեժիսոր, փորձեցի ինչ-որ նոր բան անել, այնպիսին, որ ուրիշ ռեժիսորները չեն մտածի։ Ես համարձակվեցի՝ հուսալով հանդիսատեսին ցույց տալ ինչ-որ թարմ բան։ Ես միշտ սիրում էի արկածային մարտաֆիլմեր։

Հարցազրույց Far East Film-ի համար

Աշխատանք Ջեքի Չանի հետ և Հոլիվուդյան կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոնգը հասցրեց ինքնուրույն ևս մեկ ֆիլմ նկարահանել՝ «Սուսերամարտիկի մասին լեգենդը», ինչից հետո Golden Harvest ստուդիան նրան նշանակեց «Ոստիկանական պատմություն 3։ Առաջնակարգ ոստիկանը» (1992) ֆիլմի ռեժիսոր։ Ֆիլմի էկրանին միավորեց մարտաֆիլմերի իրական խորհրդանիշներին՝ Ջեքի Չանին և Միշել Յեոյին։ Շատ հարցերում ֆիլմը անսովոր էր. սա Ջեքիի առաջին ֆիլմն էր, որտեղ նա կատարում էր գլխավոր դերը և որի ստեղծման ժամանակ օգտագործվել էր սինխրոն ձայն, ոչ թե կրկնօրինակում։ Այդ ֆիլմի համար Ջեքին առաջին անգամ մրցանակ է ստացել որպես լավագույն դերասան միանգամից երկու փառատոններում. Hong Kong Academy Film Awards и Golden Horse Award: Նաև ֆիլմը ստացավ լավագույն մոնտաժի մրցանակ, իսկ ինքը Թոնգը առաջադրվեց որպես լավագույն մարտեր և հնարքներ բեմադրող HKAFA-ում։ Բացի այդ՝ «Police Story 3»-ը հայտնվեց Մալազիայի, Թայվանի և Թաիլանդի ամենաշահութաբեր ֆիլմերի ցանկում, ինչը ֆիլմի համար ապահովեց Ասիայի ամենաշահութաբեր ֆիլմը[1]:

Ես ուրախ եմ, որ ես նման պատվի եմ արժանացել աշխատել մարտաֆիլմերի լավագույն հոնկոնգյան աստղերի՝ Ջեքիի և Միշելի հետ[3]։

Ջեքի Չանը մասամբ հայտնի է դարձել շնորհիվ Սթենլի Թոնգի։ Դա տեղի ունեցավ ԱՄՆ-ում «Վիճաբանություն Բրոնքսում» (Ասիայում թողարկվել է 1995 թվականին) ֆիլմի կրկնօրինակված և թեթևակիորեն կրճատված տարբերակի թողարկումից հետո։ Չանը, ինչպես և նախկինում, փորձում էր հաջողության հասնել ԱՄՆ-ում, սակայն հենց Թոնգը ցուցադրեց ակրոբատիկ համարներ, մարտական արվեստների տիրապետում և կատակերգական մարտաֆիլմերի աստղերի հմայք։ Ամերիկյան հեռուստադիտողները մեծ սիրով ընդունեցին այդ մի քիչ հիմար պատմությունը չինացի ոստիկանի մասին, որը մեկնում է Բրոնքս հորեղբոր հարսանիքին, իսկ արդյունքում սկսում է պայքարել տեղի հրոսակախմբի և այլ հանցավոր մարմինների դեմ։ Թոնգը միաժամանակ ֆիլմի և՛ ռեժիսորն էր, և՛ մարտերի բեմադրողը, և՛ սցենարիստ։ Ֆիլմը հաջողվեց նկարահանել բավականին համեստ գումարով՝ 6 միլիոն դոլարով։ Եվս կես միլիոն ծախսվեց ֆիլմը գովազդելու համար։ Ասիական շուկայի համար նկարահանված ֆիլմը դրական արձագանքներ ստացավ ամերիկյան քննադանատների և հեռուստադիտողների կողմից, կինոթատրոնում հավաքեց ավելի քան 32 միլիոն դոլար՝ դառնանալով 1996 թվականի ֆինանսական առումով ամենահաջողված ֆիլմը։ Առավել նշանակալի է այն, որ սա Թոնգի միայն երրորդ ռեժիսորական աշխատանքն էր[4]։ «Վիճաբանություն Բրոնքսում» ֆիլմը Թոնգին հնարքների լավագույն բեմադրողի մրցանակ բերեց Hong Kong Academy Film Awards-ի ժամանակ։ Բացի այդ՝ ֆիլմը ամենաեկամտաբերը դարձավ Չինաստանում և Հոնկոնգում։ «Վիճաբանություն Բրոնքսում» դարձավ առաջին հոնկոնգյան ֆիլմը, որը սկսեց ցուցադրվել ԱՄՆ-ի միանգամ 2000 կինոթատրոններում[1]:

Ֆիլմի վրա աշխատելու ժամանակ ես միշտ կարծում եմ, որ դա ողջ թիմի տանջանքն է, ոչ թե մեկ մարդու։ Ամեն մեկն իր դերն ունի, և յուրաքանչյուրն իր ներդրումն է ունենում ֆիլմի ստեղծման գործընթացում[3]։

Կրկօրինակված և վերաթողարկված «Առաջնակարգ ոստիկանը» (1996) ֆիլմը ապացուցեց Ջեքի Չանի՝ երկրորդ գլխավոր դերակատարի ներկայությամբֆիլմի ընտրության արդարացիությունը։ Քննադատները բարձր գնահատեցին ֆիլմը, իսկ եկամուտները ավելի համեստ էին, քան «Վիճաբանություն Բրոնքսում» ֆիլմինը[4]։ «Առաջնակարգ ոստիկանը» ֆիլմի հաջողությունը բերեց մեկ այլ ավելի մեծ էքշն-արկածի՝ «Առաջնակարգ ոստիկանը 2» ֆիլմին, որը կրկին միավորեց Սթենլի Թոնգին և Միշել Յեոյին։ Ջեքի Չանն ինքը ցանկացավ ոչ մեծ դեր կատարել՝ հատուկ կերպով ժամանելով նկարահանումներին, որտեղ երկու օր նվիրեր իրենց բեմին[1]։

Հաջողության հասավ նաև Ջեքի Չանի և Սթենլի Թոնգի հաջորդ համատեղ աշխատանքը՝ «Առաջին հարված» (1997) ֆիլմը։ Թոնգը այդ ֆիլմի համար մրցանակ ստացավ լավագույն ռեժիսոր անվանակարգում Թայբեյի «Golden Horse» կինոփառատոնի ժամանակ, միևնույն մրցանակաբաշխության ժամանակ «Առաջին հարված» ֆիլմը առաջադրվեց նաև լավագույն ֆիլմ և լավագույն ռեժիսուրա անվանակարգերում։ Երեք ֆիլմերում, որտեղ Թոնգը ռեժիսորն էր, իսկ Ջեքի Չանը՝ դերասանը, Սթենլին նաև Ջեքիի կրկնօրինակողն էր[1]:

Ինչպես տեսնում եք, Ջեքին սկսել է ավելի շատ հերոսների դերեր խաղալ, քան ագրեսիվ կերպարների։ Մարտաֆիլմերը նկարահանվում են հումորով, ուրախությամբ և բռնության նվազագույն քանակով, որպեսզի ֆիլմը կարողանան դիտել ինչքան հնարավոր է շատ հեռուստադիտողնե։ Մեր վարկանիշը PG-13 է[6], մինչդեռ ամերիկյան մարտաֆիլմերի մեծ մասը ստանում է R վարկանիշ[7]։ Մարտաֆիլմերի ավանդական հոլիվուդյան դրվագները, ինչպիսիք են հետապնդումը ավտոմեքենաներով/ ուղղաթիռով/ նավակներով, կրակոցները, ինչպես նաև չինական մարտական արվեստներն ու ակրոբատիկ հնարքնները, որոնք մարտը ավելի հետաքրքիր են դարձնում, միավորվեցին, և ստացվեց ինչպոր նոր երևւույթ ինչպես արևմտյան, այնպես էլ չինացի հանդիսատեսի համար։

Սթենլի Թոնգը Հոլիվուդյան հաջողության մասին:

Հոլիվուդը նկատեց հաջողակ ֆիլմեր նկարահանելու Թոնգի տաղանդը։ Դիսնեյը ընտրեց ռեժիսորի «Պարոն Մագու» (1997) ֆիլմը նկարահանելու համար, որտեղ Լեսլի Նիլսենը խաղաց կարճատես միլիոնատիրոջ դերը, որի հետ հաճախ տեղի են ունենում դժբախտ պատահարներժ[4]։ Սակայն ֆիլմը հաջողություն չունեցավ՝ նույնիսկ արտադրական ծախսերը չփոխարինելու չափ[8], և ստանալով վատ արձագանքներ թե՛ հեռուստադիտողների, թե՛ քննադատների կողմից։

Հետո Թոնգը «Չինացի քաղաքաբնակը» սերիալի աշխատանքները CBS-ի համար, որտեղ գլխավոր դերում հանդես եկավ հոնկոնգյան ֆիլմերի վետերան Սամմո Հունգը։ Նա հանդես եկավ որպես պատասխանատու պրոդյուսեր և ստեղծեց առաջին սերիան։ Թոնգը հուսով էր, որ գալով Հոլիվուդ, ավելի շատ ասիացի դերասանների կկարողանանընդգրկել իր ֆիլմերում։ Թոնգի խոսքերով՝ այդ սերիալի ստեղծմամբ նա հռուստադիտողների մոտ ընտանեկան արժեքներ էր ցանկանում ներարկել, ինչպես նաև կոտրել ասիական մշակույթի վերաբերյալ ծագած կարծրատիպերը։ Ցավոք, սերիալի տևողությունը երկար չէր. սկսվելով 1998 թվականին՝ այն դադարեցրեց իր գոյությունը 2000 թվականին[1]:

Իմ հոլիվուդյան փորձում կար թե՛ լավը, թե՛ վատը։ Լավ կողմն այն էր, որ աշխատելով այնպիսի խոշոր ընկերության համար, ինչպիսին Դիսնեյն է, հնարավորություն ես ստանում իմանալ նրանց տեսակետը. ինչպես կանաչ լույս ստանալ նախագծի համար, ինչպես զբաղվել ֆիլմի մարքեթինգով ու շուկայում առաջխաղացմամբ։ Բայց ես չեմ հիշում, թե ինչպես են նրանք անիմաստ վատում այդքան շատ փող «էկրանից այն կողմ»։ Չափազանց շատ փող է ծախսվել ծրագրից շատ, իսկ արտադրության համար քիչ է մնացել։

СՍթենլի Թոնգն իր հոլիվուդյան փորձի մասին

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ քննադատներ Թոնգին մեղադրում էին նրանում, որ նա նմանակում է Հոլիվուդին, մասնավորապես, ամերիկյան մարտաֆիլմերին։ Ջոնաթան Ռոզենբաումը Chicago Reader-ում գրել է «Ոստիկանական պատմություն 3։ Առաջնակարգ ոստիկան» ֆիլմի մասին. «Ֆիլմի ամենամեծ թերություննայն է, որ այն շատ ամերիկյան է»[9]։ Նաև նշել են, որ Սթենլի Թոնգը բավականին միօրինակ ռեժիսոր է, որը ունակ է նկարահանելու միայն սպասելի և ոչ օրիգինալ սցենար ունեցող մարտաֆիլմ, որում ամեն ինչ հիմնված է հնարքների և գլխավոր հերոսի (ամենից հաճախ՝ Ջեքի Չանի) հմայքի վրա. իսկ երբ նա փորձում է որևէ այլ բան նկարահանել, օրինակ, «Պարոն Մագու» կատակերգությունը կամ «Առասպել» զգեստավորված պատմական ֆիլմը, ապա նրա մոտ ոչինչ չի ստացվում։ Ֆիլմերը վատ արձագանքներ են ստանում կինոքննադատների և հեռուստադիտողների կողմից։ Նաև որոշ քննադատներ կարծում են, որ Թոնգը հաջողությունների է հասել՝ շնորհիվ Ջեքի Չանի[10][11]։ Մի կողմից, քննադատներից ոչ մեկ չի հերքում այն փաստը, որ հենց Սթենլի Թոնգի շնորհիվ է Ջեքի Չանը հաջողությունների հասել Հոլիվուդում։ Հենց այդ համատեղ աշխատանքներից հետո է Ջեքին Հոլիվուդում բարձունքների հասել[1][4]։ Միևնույն ժամանակ, օրինակ, «Առաջնակարգ ոստիկանը 2» ֆիլմը, որտեղ Չանը նկարահանվել է միայն ոչ մեծ դրվագում, ԱՄՆ-ում մեծ հաջողություններ չի գրանցել։ Ակնհայտ է, որ հենց խմբում աշխատանքն է նրան հաջողություն բերել։ Եվ զարմանալի չէ, որ Ջեքին «Ջեքի Չան։ Իմ կյանքը» ֆիլմում Սթենլի Թոնգին անվանել է իր սիրելի ռեժիսորը.

Եթե հանկարծ ինչ-որ գաղափար է առաջանում, որը մեզ դուր է գալիս, ապա մենք գնում են պրոդյուսերի կամ մենեջերի մոտ. հարկավոր է նրան համոզել, հարկավոր է համառ լինել, հարկավոր է համոզելու ուժ ունենալ։ Ջեքին իր մեջ նման ուժ ունի. նա համառ է, նա լավ առումով համառ է։

Արտահայտություններ են հնչել այն մասին, որ Թոնգի ֆիլմերում շատ են դաժանություններն ու բռնությունները, և դա ընդհանրապես չի համարվում Ջեքի Չանի բարի կատակերգական կերպարը։ Ահա թե ինչու է About.com-ի համար Ֆրեդ Տոպելը գրել «Առաջնակարգ ոստիկան 2» ֆիլմի մասին. ««Ոստիկանական պատմություն» սերիայի սփին-օֆֆը թույլ է։ Մարտերը չափազանց դաժան են և Չեքի Չանի նրբագեղության պակաս կա»[10]։ Նրա հետ համաձայն է նաև BBC-ի աշխատակից Ալմար Հաֆլիդեյսոնը[11]։

Որոշ քննադատներ հայտարարում էին, որ Թոնգի ֆիլմերում չկա որևէ իմաստ։ Օրինակ, Սթիվեն Հոլդենը Նյու Յորք Թայմս ամսագրի էջերում «Վիճաբանություն Բրոնքսում» ֆիլմի մասին գրել է, որ չկա որևէ իմաստ, չնայած երբեմն և հետաքրքիր է մահին մարտահրավեր նետելու լավագույն պահերը նայելը[12]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1987 ֆ Կրակոտ եղբայրներ Jiang hu long hu men դերասան
1988 ֆ Հրեշտակ 2 Tian shi xing dong II zhi huo feng jiao long հնարքներ բեմադրող
1989 ֆ Հրեշտակ 3 Tian shi xing dong III mo nu mo ri համառեժիսոր
1991 ֆ Քարե դարի մարտիկները Mo yu fei long ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ, հնարքներ բեմադրող
1992 ֆ Սուսերամարտիկի մասին լեգենդը Xiao ao jiang hu zhi: Dong Fang Bu Bai համառեժիսոր
1992 ֆ Ոստիկանական պատմություն 3։ Առաջնակարգ ոստիկանը Ging chat goo si 3: Chiu kup ging chat ռեժիսոր, մարտեր բեմադրող, կասկադյոր. Ջեքի Չանի կրկնօրինակող
1993 ֆ Առաջնակարգ ոստիկանը 2 Chao ji ji hua ռեժիսոր, սցենարիստ, մարտերի համակարգող
1995 ֆ Վեճ Բրոնքսում Hong faan kui ռեժիսոր, մարտեր բեմադրող, կասկադյոր։ Ջեքի Չանի կրկնօրինակող
1996 ֆ Առաջին հարված Ging chaat goo si 4: Ji gaan daan yam mo ռեժիսոր, սցենարիստ, մարտեր բեմադրող, ստորջրյա նկարահանումների օպերատոր, հնարքների համակարգող, կասկադյոր։ Ջեքի Չանի կրկնօրինակող
1997 ֆ Պարոն Մագու Mr. Magoo ռեժիսոր
1998 ֆ 2000 Չինացի քաղաքացին Martial Law / ռեժիսոր, պրոդյուսեր, մարտեր բեմադրող
1998 ֆ Ջեքի Չան։ Իմ կյանքը Jackie Chan: My Story խաղում է ինքն իր դերը. հարցազրույց
2000 ֆ Շանհայի կապավորը Leui ting jin ging ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, մարտեր բեմադրող
2002 ֆ Չարագործ ուրվական 3։ Մոլեգնություն San chuen lao see III: Gwai leng chin sun պրոդյուսեր
2005 ֆ Առասպել San wa ռեժիսոր, սցենարիստ, հնարքներ բեմադրող
2005 ֆ Վիշապի թուրը DragonBlade: The Legend of Lang պրոդյուսեր
2005 ֆ Տուն, սիրելի տուն Gwai muk պրոդյուսեր
2007 ֆ Սերը քաղաքում Nan cai nu mao պրոդյուսեր
2012 ֆ Աստծո զենքն ու զրահը։ Կենդանակերպի առաքելություն Chinese Zodiac պրոդյուսեր
  • Golden Horse Film Festival
    • 1996՝ «Առաջին հարված» մարտաֆիլմի լավագույն ռեժիսոր
  • Hong Kong Film Awards
    • 1996՝ «Վիճաբանություն Բրոնքսում» ֆիլմի մարտերի լավագույն բեմադրող
    • 1997՝ «Առաջին հարված» ֆիլմի մարտերի լավագույն բեմադրող։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Akira. (2000 թ․ օգոստոսի 31). «Биография Стэнли Тонга» (ռուսերեն). Hong Kong Cinema. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 20-ին.
  2. «Մարտարվեստ» ֆիլմ (2002)
  3. 3,0 3,1 3,2 3,3 «An Interview With Stanley Tong» (անգլերեն). Far East Films. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 20-ին.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 «Սթենլի Թոնի կենսագրություն» (անգլերեն). Yahoo! Movies. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 20-ին.
  5. «Biography for Stanley Tong» (անգլերեն). IMDb. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 20-ին.
  6. Կարող է պարունակել դրվագներ, որ չեն կարող դիտել մինչև 13 տարեկանները
  7. Երեխաների համար չէ
  8. «Сборы "Мистер Магу"» (անգլերեն). Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 20-ին.
  9. Jonathan Rosenbaum. (2000 թ․ հունվարի 1). «Supercop's Reviews» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 8-ին.
  10. 10,0 10,1 Fred Topel. (10 сентября 2003). «Supercop 2 Reviews» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 8-ին.
  11. 11,0 11,1 Almar Haflidason. (20 февраля 2001). «Supercop (1993)» (անգլերեն). BBC. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 8-ին.
  12. Stephen Holden. (2000 թ․ հունվարի 1). «Rumble in the Bronx Reviews» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • David Cohen. ИՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ սթենլի Թոնգի հետ — Total Film (Великобритания), октябрь 1997. — № 9. — С. 42.
  • Cherise Fong. Little Dragon Big Blade. — Bc magazine (Гонконг), 16 декабря 2004. — С. 8-10.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթենլի Թոնգ» հոդվածին։