Սոնա Ղազարյան (եվրոպագետ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սոնա Ղազարյան (այլ կիրառումներ)
Սոնա Արայի Ղազարյան | |
---|---|
Ծնվել է | 1993 թվականի մարտի 30 |
Ծննդավայր | Երևան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | եվրոպագետ |
Աշխատանք | պատգամավոր |
Աշխատավայր | Ազգային ժողով |
Ամուսին | ամուսնացած է |
Զբաղեցրած պաշտոններ | Yerevan City Councillor?, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | «Իմ քայլը» դաշինք |
Կայք | parliament.am/deputies.php?sel=details&ID=1322 |
Սոնա Ղազարյան (մարտի 30, 1993[1], Երևան, Հայաստան), Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավոր (2018-2021)։ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 8-րդ գումարման պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ։ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, եվրոպագետ[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոնա Ղազարյանը ծնվել է 1993 թվականի մարտի 30-ին Երևանում։
2009-2013թթ․ սովորել է Երևանի պետական լեզվաբանական համալսարանի լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետում։ 2014-2015թթ․ սովորել է Լեհաստանում Եվրոպայի քոլեջում ստանալով Մագիստրոսի կոչում Եվրապագիտություն մասնագիտությամբ։
2015-2016թթ․ աշխատել է «Սիներջի» կազմակերպության բիզնեսի զարգացման բաժնում որպես շուկայագետ։ 2016-2017թթ․ ղեկավարել է «Բիգբեկ» կազմակերպության ծրագրերը։ 2017 թվականին աշխատել է Եվրոպական անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության լրատվության փորձագետի օգնական, մասնակից է եղել խորհրդարանական ընտրությունների մշտադիտարկմանը։ 2017-2018թթ․՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարականական կազամակերպության լրատվության փորձագետ և մշտադիտարկման մասնագետ։ 2018-2019 թվականներին պատասխանատու է եղել «Ուրբանլաբ» սոցիալ-մշակութային հիմնադրամի հանրային կապերի համար։ 2018 թվականի նոյեմբերից դեկտեմբեր եղել է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պայմանագրային աշխատող։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի սեպտեմբերից միչև 2019 թվականի հունվար եղել է Երևանի ավագանու անդամ («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք)։
Սոնա Ղազարյանը 2018 թվականի դեկտեմբերի 9-ին համապետական ընտրական ցուցակով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի կազմում։
2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համապետական ցուցակով ընտրվել է ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր։ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոնա Ղազարյանը ամուսնացած է։