Սուս (գյուղ, Քաշաթաղի շրջան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուս (այլ կիրառումներ)
Գյուղ | |
---|---|
Սուս | |
Երկիր | Արցախ |
Ենթարկում | Սուս համայնք |
Շրջան | Քաշաթաղ |
Ազգային կազմ | Մինչև 01․12․2020թ․-ը՝ հայեր Ներկայում բնակչություն չունի |
Կրոնական կազմ | Մինչև 01․12․2020թ․-ը՝ հայ առաքելական |
Ժամային գոտի | UTC+4 |
Սուս, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում, նախկինում՝ Սյունիքի Աղահեճք գավառում։ Ընդգրկված է Սուս համայնքի մեջ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրը տեղաբաշխված է Հագարի գետի միջին հոսանքի աջափնյակում՝ Բերձոր շրջկենտրոնից 6 կմ հարավ[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնադարում վերոհիշյալ գյուղի տեղը բնակավայր է եղել։ Դրա մասին է վկայում նաև բնակավայրի Սուս անվանումը։ Ուրարտագետ Հովհաննես Կարագյոզյանը Սուսը կապում է ուրարտական սուսե (տաճար) անվան հետ։ Ի դեպ, ասվածը հիմնավորվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Սոս գյուղի անվամբ, որտեղ ևս գոյություն է ունեցել տաճար և որը քրիստոնեության ընդունումից հետո վերակառուցվել է որպես քրիստոնեական եկեղեցի՝ ի դեմս Ամարասի վանքի[2]։
Գյուղի միջնադարյան պատմության վերաբերյալ որևէ վկայություն չկա։
18-րդ դարի վերջերին և 19–րդ դարի սկզբներին Ղարաբաղի խանի և քուրդ ցեղապետերի բռնի դիմադրումների տակ տարածաշրջանի գյուղերը հայաթափվել են[2]։
20-րդ դարի սկզբներին քրդերը, հայտնվելով այս գյուղում, չեն փոխել նրա հայկական Սուս անունը։
Սուս համայնքի կազմում ընդգրկված են նաև Ներքին Սուս, Գիհուտ և Ուրմիա գյուղերը[2]։
Գյուղը Արցախյան ազատամարտին
[խմբագրել | խմբագրել կոդը]1992 թվականին՝ մայիս–հունիս ամիսների ռազմագործողությունների ժամանակ, քանի որ վերոհիշյալ բնակավայրը գտնվում էր Արցախը Սյունիքի հետ կապող մարդասիրական միջանցքի վրա, այդ ժամանակահատվածում ազատագրվել է[2]։
Չնայած ընթանում էին մարտական գործողությունները, 1993 թվականին Սուսում հաստատվեցին Արցախի Հանրապետության Չայլու գյուղից բռնատեղահանված մի քանի ընտանիքներ։ Պատերազմի ավարտից հետո վերաբնակիչների կարգավիճակով Սուսում սկսեցին ապրել նաև Հայաստանի Երևան, Գորիս քաղաքներից մի քանի ընտանիքներ։ Հետագա տարիներին նրանց մի մասը տեղափոխվել և հաստատվել են Ներքին Սուսում[2]։
Գյուղը հայ-ադրբեջանական պատերազմին
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Քաշաթաղի շրջանի Սուս համայնքի Սուս, Ուրմիա, Գիհուտ բնակավայրերը հանձնվել են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը, իսկ Ներքին Սուսը՝ Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղաղապահ զորամիավորման վերահսկողությանը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականին Սուս գյուղում բնակվում էր[Ն 1] 26 մարդ, կար 13 տնտեսություն[3]։
Հասարակական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի աշակերտները սովորում են Ներքին Սուսի միջնակարգ դպրոցում։ Գյուղը էլեկտրաֆիկացված էր։ Խմելու ջրի հարցը լուծվել է բնակավայրում եղած աղբյուրների հաշվին։
Հեռուստատեսությունը, ռադիոն, բջջային և անլար հեռախոսակապը, ինտերնետ ծառայությունները բնակչությանը հասանելի էին։ Համայնքն ուներ գյուղապետարան, բուժկետ[2]։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Քաշաթաղի շրջանի Սուս համայնքը հանձնվել է Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորամիավորման վերահսկողությանը որպես այսպես կոչված Բերձորի միջանցքի մաս։ Բնակչությունը լքել է բնակավայրը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 699–700.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 372.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)