Վահե Ստեփանյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վահե Ստեփանյան | |
Գիտական աստիճան՝ | իրավաբանական գիտությունների դոկտոր |
---|---|
Մասնագիտություն՝ | պետական ծառայող |
Ազգություն | հայ |
Ծննդյան օր | ապրիլի 6, 1948 (76 տարեկան) |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Վահե Վարդանի Ստեփանյան (ապրիլի 6, 1948, Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայ իրավաբան, ՀՀ պետական գործիչ, ՀՀ Արդարադատության խորհրդի անդամ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1955-1966 թթ. - սովորել և ավարտել է Պուշկինի անվան միջնակարգ դպրոցը։
- 1966-1972 թթ. - սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
- 1973-1977 թթ. - ավարտել է Խորհրդային օրենսդրության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան։ Իրավաբանական գիտությունների թեկնածու։
- 1988 թ. - ավարտել է Խորհրդային օրենսդրության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի դոկտորանտուրան։ Իրավաբանական գիտությունների դոկտոր։ 6 մենագրություն և 30-ից ավելի հոդվածների հեղինակ։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1972-1973 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
- 1977-1990 թթ. - Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի պետաիրավական հետազոտությունների բաժնի կրտսեր, ավագ, ապա՝ առաջատար գիտաշխատող։
- 1990 թ. - ՀՀ Գերագույն խորհրդի որոշմամբ նշանակվել է Հայաստանի արդարադատության նախարար։
- 1990-1995 թթ. - Սահմանադրական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
- 1991, 1992, 1993 թթ. Հայաստանի Նախագահի հրամանագրերով վերանշանակվել է Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնում։
- 1996 թ. փետրվարի 5-ին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի անդամ։
- 1996 թ. - Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշմամբ ընտրվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ։
- 1997 թ. հրաժարական է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահի տեղակալի պաշտոնից։
- 1997-1998 թթ. - «Հրաչյա Աճառյան» համալսարանի միջազգային և ազգային իրավունքի ամբիոնի վարիչ։
- 1998-2005 թթ. - ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի պետաիրավական հետազոտությունների բաժնի վարիչ։
- 1999-2004 թթ. - Հայաստանի բանկերի միության մշտապես գործող միջնորդ դատարանի նախագահ։
- 1999-2000 թթ. - «Կաբինետ մերլին» ընկերության «Խմելու ջրի և կոյուղաջրերի ազգային սեկտորի ուսումնասիրություն» ծրագրի իրավախորհուրդատու։
- 2002 թ. - «Անհատական տվյալների մասին» և «Բնակչության ռեգիստրի մասին» ՀՀ օրենքների նախագծերի համահեղինակ։
- 2002-2003 թթ. - Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի տեղական ինքնակառավարման ամբիոնի վարիչ։
- 2003-2006 թթ. - Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի պրոռեկտոր։
- 2003-2006 թթ. - ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Տեղական ինքնակառավարման հզորացում» ծրագրի ազգային փորձագետ։
- 2006-2011 թթ. - Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ղեկավար։
- 2011 թ. ապրիլից - Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի ամբիոնի վարիչ։
- 2013 թ. հուլիսի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական անդամ[1]։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
- Որակավորման բարձրագույն դասի դատավոր (1996)։
Անկուսակցական է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահե Ստեփանյան» հոդվածին։ |
|
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է, Արմեն Աշրաֆյանը որպես ՀԽՍՀ արդարադատության մինիստր |
ՀՀ Արդարադատության նախարար Վահե Ստեփանյան 1990 թ. - 6 փետրվարի 1996 թ. |
Հաջորդող Մարատ Ալեքսանյան |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վահե Ստեփանյան 6 փետրվարի 1996 թ. - 1997 թ. |
Հաջորդող Վոլոդյա Հովհաննիսյան |
|