Jump to content

Վենսեսլաո Մոգել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վենսեսլաո Մոգել
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 1, 1896(1896-11-01)[1]
ԾննդավայրՄերիդա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել էհուլիսի 29, 1976(1976-07-29)[2] (79 տարեկան)
Մահվան վայրՄերիդա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[2]
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ

Վենսեսլաո Մոգել Հեռռերա (իսպ.՝ Wenceslao Moguel Herrera, մամուլում հայտնի որպես Էլ Ֆուսիլդաո (իսպաներենից՝ գնդակահարվածը, նոյեմբերի 1, 1896(1896-11-01)[1], Մերիդա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - հուլիսի 29, 1976(1976-07-29)[2], Մերիդա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[2]), Պանչո Վիլյայի հրամանատարության ներքո ծառայած մեքսիկացի զինվոր, որը գերեվարվել է 1915 թվականի մարտի 18-ին, Մեքսիկական հեղափոխության ժամանակ, և փրկվել՝ կրակախմբի իրականացրած մահապատժից[3][4][5]։

Մոգելը մահվան է դատապարտվել առանց դատավարության։ Նրա մարմնին հասցվել է 8-9 կրակոց։

Նրա փրկվելու մասին պատմությունները տարբեր են։ Որոշ աղբյուրներ վկայում են, որ հաջորդ օրը Միգելի անգիտակից մարմինը հայտնաբերել են նրա զինակիցների մահացած մարմինների կողքին։ Մոգելին ցուցաբերել են բժշկական օգնություն և նրա վիճակը բարելավվել է։ Այլ աղբյուրների տվյալներով՝ Մոգելը սողալով հասել է սուրբ Ջեյմսի անվան եկեղեցի, որտեղ նրան հայտնաբերել է եկեղեցու անդամներից մեկը՝ տանելով Մոգելին իր տուն։ Մոգելն այնտեղ մնացել է մինչև լրիվ ապաքինվելը։ Գլխին եզրափակիչ մահացու կրակոց ստանալուց հետո, այնուամենայնիվ, Մոգելը ողջ է մնացել։ Նրա երեսն ամբողջությամբ պատված է եղել սպիերով և վերքերով[3][5]։

Մոգելը 1937 թվականի հուլիսի 16-ին մասնակցել է Ռիփլիի «Ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ» ռադիոհաղորդմանը[6]։

Վենսեսլաոն բրիտանացի արտիստ Չումբաուանբայի «Էլ Ֆուսիլդաո» երգի հերոսն է։ Այն ներառված է խմբի 13-րդ երաժշտական ալբոմում։

Ծանթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.familysearch.org/ark:/61903/1:1:6KMT-FRLJ
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://informefracto.com/voz-de-la-peninsula/los-libros-del-fusilado-de-halacho/
  3. 3,0 3,1 «The Evening Independent». 1935 թ․ հունիսի 28. էջ 10.
  4. Pacheco, Edgar A. Santiago (2020 թ․ նոյեմբերի 4). «Los libros del fusilado de Halachó». Informe Fracto (մեքսիկական իսպաներեն). Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. 5,0 5,1 mexicomystic (2014 թ․ օգոստոսի 21). «The Firing Squad». Mexico Mystic's Blog – Expat In Tlaxcala. Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին.
  6. «The Free Lance-Star». 1937 թ․ հուլիսի 16. էջ 5.

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Wenceslao Moguel. El milagro del Santo de Halachó, o Historia de un Fusilado. – Merida, 1967. – 186 pp.