1885 թվականից գլխավորել է ռուս, հնագիտական ընկերության արլևելյան բաժանմունքը, հիմնադրել է «Նոթեր ռուսական հնագիտական ընկերության արևելյան բաժանմունքի ամսագիրը։ Ռոզենի գործունեության հետ է կապված արևելագիտության նոր դպրոցի հիմնադրումը։ Լինելով հիմնականում արաբական երկրների ժողովուրդների հոգևոր մշակույթի ուսումնասիրող՝ Ռոզենն անդրադարձել է նաև այդ երկրների քաղաքական պատմությանը։ Կիրառել է պատմական աղբյուրների ուսումնասիրության և տեքստաբանական քննության ժամանակակից մեթոդներ և եղանակներ։ Ուսումնասիրել և հրատարակել է Ռուսաստանի պատմության վերաբերյալ արաբականաղբյուրներ, հրատարակել է պատմիչ Անաիոքացու ժամանակագրության մասերի ծանոթագրված թարգմանությունը։ Երբեմն հաղթահարելով պատմության վերաբերյալ իդեալիստական պատկերացումները՝ տարերայնորեն կանգնել է մշակութային երևույթների մատերիալիստական մեկնաբանման ուղու վրա։ Հանդես է եկել համաշխարհային պատմության ընթացքի ուսումնասիրման մեջ եվրոպակենտրոն տեսության դեմ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։