Վիքիպեդիա:Շաբաթվա հոդված/Կանոնակարգ
«Շաբաթվա հոդված» նախագիծ
Գլխավոր էջ • Չափանիշներ • Կանոնակարգ • Թեկնածուներ • Արխիվ |
«Շաբաթվա հոդված» նախագծի նպատակն է Գլխավոր էջում ամեն շաբաթ ներկայացնել հետաքրքիր և ուշագրավ մի հոդված։ Այստեղ կարևոր է, որ հոդվածը ունենա բավարար որակ, լինի բովանդակալից և ներկայացնի այնպիսի թեմա, որը հետաքրքություն կառաջացնի այցելուների մոտ Վիքիպեդիա հանրագիտարանի բովանդակության նկատմամբ։
Նախագիծը համագործակցության հարթակ է. պետք է ոչ միայն ամեն շաբաթ նոր հոդված ընտրել, այլև՝ յուրաքանչյուր ընտրություն առիթ է հոդվածի բովանդակությունը շտկելու և համալրելու համար։ Եթե ինքներդ հանդիպել եք հետաքրքիր հոդված, ապա
՝ այն «թեկնածու» առաջարկելու համար։
Առաջադրում
[խմբագրել կոդը]Նախ որևէ խմբագրող կամ ընթերցող նկատում է հետաքրքրաշարժ մի հոդված և այն առաջարկում է «Թեկնածուներ» կոչվող էջում կամ հենց ինքն է ստեղծել որակյալ բովանդակությունը Հայերեն Վիքիպեդիայում: Այստեղ կատարվում է ընտրություն՝ ըստ գործող չափանիշների:
Շաբաթվա հոդվածի թեկնածուներ կարող են դառնալ այն հոդվածները, որոնք չեն ընտրվել Շաբաթվա կենսագրություն, Շաբաթվա հոդված և ընտրյալ, լավ և տարվա հոդված չեն հանդիսանում, բացառությամբ այն հոդվածների, որոնք կարգավիճակ ստանալու պահի համեմատ էական բարելավվել են:
Ընտրություն
[խմբագրել կոդը]- Հոդվածն ընտրվում է Գլխավոր էջում ցուցադրվելու համար՝ հիմնվելով ակտիվ մասնակիցների դիտողությունների, կարծիքների և ձայների վրա:
- Հոդվածն ընտրվում է, եթե ստացել է 3 (երեք) փաստարկված «կողմ» ձայն, ընդ որում դրանք պետք է կազմեն ձայների 66.6%-ը: Ընտրվելու դեպքում ստեղծող (բարելավող) մասնակիցն իր քննարկման էջում ստանում է ծանուցում:
- Հոդվածը չի ընտրվում, եթե ստացել է 2 (երկու) փաստարկված «դեմ» ձայն: Այդ դեպքում հոդվածն ավտոմատ տեղափոխվում է «Չընտրված թեկնածուներ» բաժին՝ էական բարելավման՝ առնվազն 1 (մեկ) ամիս ժամկետով, իսկ հետագա առաջադրումը թույլատրվում է էական բարեփոխումները ցույց տալու պարագայում: Չընտրվելու դեպքում իր քննարկման էջում չընտրվելու վերաբերյալ համապատասխան ծանուցում ստանում է հոդվածն առաջադրողը:
Խմբագիրների կողմից դիտողություններ կամ առաջարկներ անելուց մեկ շաբաթ հետո դրանք անարձագանք մնալու դեպքում հոդվածն ավտոմատ կերպով տեղափոխվում է «Չընտրված թեկնածուներ» բաժին՝ համապատասխան ծանուցումով:
Ըստ անհրաժեշտության՝ նախագծի համակարգողը կամ առաջադրողը/հոդվածագիրը կարող է հրավիրել այլ փորձառու կամ մասնագետ մասնակիցների՝ հոդվածին գնահատական տալու, իսկ վերջինից ակնկալվում է լինել հնարավորինս անաչառ և չեզոք` պահպանելով Վիքիպեդիայի կանոնները:
Քվեարկության իրավունք
[խմբագրել կոդը]«Շաբաթվա հոդված» նախագծի թեկնածուների համար քվեարկելիս մասնակիցը քվեարկելու պահին պետք է ունենա՝
- 6 ամիս վիքիստաժ (այսինքն մասնակցային հաշիվը պետք է գրանցված լինի, ոչ ուշ քան առաջադրման պահից 6 ամիս առաջ)։
- Նվազագույնը 500 գործողություն, որից 250 հոդվածներում։ Մասնակցի կողմից ավտոմատ ծրագրով (այդ թվում ԱՎԲ-ով կատարված) խմբագրումները հաշվի չեն առնվում:
- Ունենա գործող մեկ հաշիվ, տարբեր հաշիվներից կարծիք գրելու դեպքում դեպքում ենթակա է անժամկետ արգելափակման։
- Կարևոր է՝ կասկածելի դեպքերում, օրինակ՝ նպատակային ցուցանիշ լրացնելու դեպքում (քվեարկության խնդրանք, չհիմնավորված ձայների լցոնում և այլն) ադմիններից մեկի որոշումով հնարավոր է քվեն չեղյալ համարել կամ հոդվածը տեղաշարժել չընդունվածների բաժին՝ առնվազն 2 ամիս չառաջադրելու արգելանքով։
- Վերջին մեկ ամսում 10 գործողություն, դրան նախորդող 3 ամիսներին ամսական 1-ական գործողություն։
Հատուկ դեպքեր
[խմբագրել կոդը]Եթե ինչ-ինչ պատճառներով տվյալ շաբաթվա համար չի ընտրվել հոդված, ապա Գլխավոր էջում ցուցադրվելու համար պատահականության սկզբունքով կարող է ընտրվել նախորդ տարիների «Շաբաթվա հոդվածներից» մեկը: Այս պարագայում հոդվածը ստեղծող մասնակցի քննարկման էջում կրկնակի չի ծանուցվում:
Կարևոր է՝ Գլխավոր էջի միապաղաղությունը բացառելու նպատակով արգելվում է միևնույն հոդվածի՝ 2 շաբաթ անընդմեջ Գլխավոր էջում ցուցադրելը: