Վլադիմիր Շահլամով
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1923[1] (101 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Ստավրոպոլ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Վլադիմիր Արկադիի Շահլամով (սեպտեմբերի 1, 1923[1], Ստավրոպոլ, ԽՍՀՄ), հայազգի հյուսվածաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1988):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վլադիմիր Շահլամովը ծնվել է 1923 թվականի սեպտեմբերի 1-ին Ստավրոպոլ քաղաքում։ Ավարտել է Ստավրոպոլի թիվ 1 միջնակարգ դպրոցը և անմիջապես մեկնել ռազմաճակատ։ Պատերազմի ավարտից հետո ընդունվել է Մոսկվայի 1-ին բժշկական ինստիտուտ, որն ավարտել է 1954 թվականին։ 1976-1995 թվականներին եղել է ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի Մարդու ձևաբանության գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն, 1995 թվականից՝ Բջջի ախտաբանության լաբորատորիայի վարիչ[2][3]։
Աշխատանքները վերաբերում են ավշային և արյունատար մազանոթների մոլեկուլների կառուցվածքին, հյուսվածաբանությանը և դասակարգմանը։ Իր մշակած մոլեկուլների մանրադիտման եղանակով ուսումնասիրել է մոլեկուլների տեղագրությունը և որոշել բջիջների վնասվածքների յուրահատկությունը։ Անատոմների, հյուսվածաբանների և սաղմնաբանների համամիութենական ընկերության նախագահության, ԽՍՀՄ ԳԱ էլեկտրոնային մանրադիտման գիտական խորհրդի անդամ, Մոսկվայի բջջաբանների գիտական ընկերության նախագահ[2][4]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վ. Պ. Վորոբյովի անվան մրցանակ (1971)
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Капилляры. М., 1971.
- Ультраструктурные основы патологии клетки / Авцын А.П., Шахламов В.А. М., 1979.
- Очерки по ультраструктурной организации сосудов лимфатической системы (1982).
- Атлас сканирующей электронной микроскопии клеток, тканей, органов (1987).
- Ультраструктура слизистой оболочки десневой борозды при применении гибридных гелиокомпозитов / В. А. Шахламов, Т. Г. Солнышкова, Н. В. Артамонова // Бюллетень экспериментальной биологии и медицины: ежемесячный международный научно-теоретический журнал / РАМН. 2006. Т. 141, № 1.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Айриян А.П. Армянские ученые – медики. Ер., 1998.
- Ованесов Б. Т. Армянская община города Ставрополя. Ставрополь. 2005.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.biografija.ru/biography/shakhlamov-vladimir-arkadevich.htm
- ↑ 2,0 2,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 243։
- ↑ «Շահլամով Վլադիմիր Արկադևիչ». www.etolen.com. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Շահլամով Վլադիմիր Արկադևիչ - կենսագրություն | VIPERSON». viperson.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
- Սեպտեմբերի 1 ծնունդներ
- 1923 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ստավրոպոլ քաղաքում ծնվածներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ հյուսվածաբաններ
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ
- ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ