Jump to content

Վոլովան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վոլովան
vol-au-vent
Վոլովանի բաղադրիչները
Ծագում
ՏեսակԹխվածք
Ենթատեսակթխվածք, մսով խմորեղեն և սննդամթերք
Առաջացման երկիրՖրանսիա
ՀեղինակՄարիե Անտոնիե Կարեմե (Marie-Antoine Carême)
Բաղադրամասեր
ՀիմնականՇերտավոր խմոր, միս, ձկան կամ սնկի ռագու
 Vol-au-vent Վիքիպահեստում

Վոլովան (ֆր.՝ vol-au-vent), ֆրանսիական ծագման նրբաճաշակ նախուտեստ։ Փոքր չափի խմորեղեն է՝ պատրաստված շերտավոր խմորից և լցոնված մսով, ձկան կամ սնկի ռագուով[1]։ Վոլովան են նաև առանց լցոնի, շերտավոր խմորից պատրասված թխվածքը։

Շերտավոր խմորից կտրում են մի քանի փոքր շրջանակներ։ Մի շրջանակը դնում են վոլովանի ներքևի մասում, իսկ մնացածից կտրում են ներքին շրջանակ, որպեսզի ստացվեն օղակներ։ Օղակները կցվում են բաժակի ներքևի մասում հարած սպիտակուցի միջոցով։ Փոքրիկ ներքին շրջանակը հետագայում ծառայում է որպես վոլովանի կափարիչ[2]։ Ջեռոցի մեջ շերտավոր խմորը բարձրանում է գլանաձև բաժակի տեսքով։ Պատրաստ վոլովանները լցոնում են և կապված բաղադրատոմսից, նորից թխում են ջեռոցում և տաք-տաք մատուցում են։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Larousse. Dictionnaire de français
  2. Le Grand Larousse gastronomique. Vol-au-vent. — Larousse, 2007. — ISBN 978-2-03-582360-1.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոլովան» հոդվածին։