Jump to content

Տավրուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Տավրուս
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
ՀամայնքԿապան (համայնք) | Կապան համայնք[1]
Մակերես3.76 կմ²
ԲԾՄ1320 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն92[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունտավրուսցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (285)
Տավրուս (Հայաստան)##
Տավրուս (Հայաստան)
Տավրուս (Սյունիքի մարզ)##
Տավրուս (Սյունիքի մարզ)

Տավրուս, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]։

Գյուղի պաշտոնական անունը Տավրուս է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել Դովրուզ անունով։ 2006 թվականի հուլիսի 4-ին վերանվանվել է Տավրուս։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Բարգուշատի լեռների հարավ լանջին՝ Աճանան գետի հովտում, ծովի մակերևույթից մոտ 1300 մ բարձրության վրա։ Կապան քաղաքից հեռու է մոտ 9 կմ դեպի հյուսիս։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Տավրուսի մշտական բնակչությունը կազմել է 92, առկա բնակչությունը՝ 55 մարդ[2]։ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջանում բնակեցված է եղել ադրբեջանցիներով[3], որոնք հեռացել են 1988-1989 թվականներին։ Ստորև ներկայացված է Տավրուս գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[3][4].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2011
Բնակիչ 11 74[3] 303 144 268 216 330 344 105[5] 92[2]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և բանջարաբուծությամբ։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Տեղեկություններ Կապան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 23․12․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. 3,0 3,1 3,2 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 139
  5. 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները