Տետրիս («տետրամինո» և «թենիս» բառերից[2], անգլ.՝ Tetris), շատ տարածված համակարգչային խաղ։
Խաղը ստեղծվել է ԽՍՀՄ-ում Ալեքսեյ Պաժիտնովի կողմից և հանրությանը ներկայացվել 1984 թվականի հունիսի 6-ին։ Խաղը մատչելի է գրեթե բոլոր սարքերի համար, որոնք ունեն նման հնարավորություն։
Տետրամինոյի պատահական ֆիգուրները ընկնում են վերևից ուղղանկյուն բաժակի մեջ։ Թռիչքի ժամանակ խաղացողը կարող է պտտել և շարժել այն հորիզոնական ուղղությամբ։ Նաև կարելի է արագացնել նրա ընկնելը, երբ արդեն որոշված է, թե որտեղ պետք է ընկնի ֆիգուրը։ Ֆիգուրը թռչում է, մինչև չի կպչում ուրիշ ֆիգուրի կամ բաժակի տակին։ Եթե լրացվում է հորիզոնական 10 վանդակ, այն անհետանում է, և նրա վերևում եղած ֆիգուրները ընկնում են մեկ վանդակ ներքև։ Հատուկ դաշտում խաղացողը կարող է տեսնել, թե որ ֆիգուրն է լինելու հաջորդը. այդ հուշումը օգնում է պլանավորել քայլերը։ Խաղի տեմպը գնալով արագանում է։ Խաղի անվանումը գալիս է վանդակներից, որոնցից կազմված են ֆիգուրները։ Խաղը վերջանում է, երբ նոր ֆիգուրը չի կարողանում տեղավորվել բաժակի մեջ։ Խաղացողը ստանում է միավորներ ամեն մի ֆիգուրի համար, ուստի համար նրա առաջադրանքն է լրացնել հնարավորինս շատ շարքեր՝ չլրացնելով բաժակը և այդպիսով հավաքելով, ինչքան հնարավոր է, շատ միավորներ։