Տրանսֆորմերներ։ Վերջին ասպետը
Տրանսֆորմերներ։ Վերջին ասպետը անգլ.՝ Transformers: The Last Knight | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | գիտաֆանտաստիկ էքշն |
Հիմք | Transformers? |
Թվական | հունիսի 21, 2017[1], հունիսի 22, 2017[2][3], հունիսի 23, 2017 և հունիսի 24, 2017[4] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Մայքլ Բեյ |
Պրոդյուսեր | Դոն Մերֆի, Թոմ Դեսանտո, Լորենցո դի Բոնավենտուրա և Իեն Բրայս |
Սցենարի հեղինակ | Արթ Մարկում, Մեթ Հոլլոուեյ և Ken Nolan? |
Դերակատարներ | Մարկ Ուոլբերգ, Սթենլի Տուչի, Իզաբելա Մոներ, Ջոշ Դյուամել, Ջոն Թուրթուրո, Լորա Հեդոք, Էնթոնի Հոփքինս, Սանտիագո Կաբրերա, Լիամ Գերիգան, Ջերոդ Քարմայքլ և Միտչ Փիլեջի |
Օպերատոր | Ջոնաթան Սելա |
Երաժշտություն | Սթիվ Յաբլոնսկի |
Մոնտաժ | Ռոջեր Բարթոն |
Պատմվածքի վայր | Վաշինգտոն |
Նկարահանման վայր | Արիզոնա |
Կինոընկերություն | Paramount Pictures և DreamWorks |
Տևողություն | 154 րոպե |
Բյուջե | 217 000 000 $[5][6][7][…] |
Շահույթ | 605 425 157 $[8] և 130 168 683 $[9] |
Պաշտոնական կայքէջ Պաշտոնական կայքէջ | |
Transformers Վիքիպահեստում |
Տրանսֆորմերներ։ Վերջին ասպետը (անգլ.՝ Transformers: The Last Knight), ամերիկյան գիտաֆանտաստիկական մարտաֆիլմ։ Սա Տրանսֆորմերների մասին ֆիլմաշարի հինգերորդ ֆիլմն է։ Ռեժիսոր՝ Մայքլ Բեյ։
Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կկայանա 2017 թվականի հունիսի 23-ին RealD 3D, IMAX 3D և 2D-ում[10][11]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդիկ և Տրանսֆորմերները գտնվում են պատերազմի եզրին։ Օպտիմուս Պրայմը անհետացել է։ Ապագայի փրկության բանալին թաքնված է անցյալում, Երկրի վրա Տրանսֆորմերների ծածկված պատմության մեջ։ Մեր աշխարհի փրկությունն ընկնում է փոքր ալյանսի՝ Քեյդ Յեգերի, Բամբլբիի, Էդմունդ Բյորթոնի ու Վիվիան Ուեմբլիի ուսերին։ Բայց ողջ մնալ կկարողանա միայն մեկ աշխարհ՝ նրանցը, կամ մերը[12][13]։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Մարկ Ուոլբերգ | Քեյդ Յեգեր |
Ջոշ Դյուամել | Ուիլյամ Լենոքս (N.E.S.T. ջոկատի զինվոր) |
Սթենլի Տուչչի | Ջոշուա Ջոյս |
Էնթոնի Հոփքինս | սեր Էդմունդ Բյորթոն |
Իզաբելա Մոներ | Իզաբելլա |
Լորա Խեդդոկ | Վիվիան Ուեմբլի |
Թայրիզ Գիբսոն | Ռոբերթ Եպս (N.E.S.T. ջոկատի նախկին զինվոր) |
Ջոն Թուրթուրո | Սեյմուր Սիմոնս |
Սանտիագո Կաբրերա | Սանթոս |
Լիամ Գերրիգան | Արքա Արթուր |
Ջերրոդ Քարմայքլ | Ջիմմի |
Միտչ Փիլեջի | |
Գլեն Մորշաուեր | Գեներալ Մորշաուեր |
Նիկոլա Պելտց | Տեսսա Յեգեր (ձայն) |
Փիթեր Կալլեն | Օպտիմուս Պրայմ (ձայն) |
Ջոն Գուդմեն | Հաունդ (ձայն) |
Կեն Վատանաբե | Դրիֆթ (ձայն) |
Ջոն ԴիՄաջո | Կրոսսհեյրս (ձայն) |
Ջիմ Կարտեր | Կոգման (ձայն) |
Մարկ Ռայան | Բուլդոգ (ձայն) |
Ֆրենկ Ուելկեր | Մեգաթրոն (ձայն) |
Ջեսս Հարնել | Բարիքեյդ (ձայն) |
Ջեմմա Չան | Քվինտեսսա (ձայն) |
Տրանսֆորմերներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավտոբոտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օպտիմուս Պրայմ՝ ավտոբոտների լիդեր
- Բամբլբի՝ Օպտիմուս Պրայմի հավատարիմ զինակից
- Հոթ Ռոդ՝ Բամբլբիի զինակից
- Հաունդ՝ Օպտիմուս Պրայմի տեղակալ, և ավտոբոտների նոր զինագործ
- Դրիֆթ՝ ավտոբոտ, ու նախկին դեսեպտիկոն
- Կրոսսհեյրս՝ ավտոբոտ-գիտնական
- Կոգման
- Կենոպի
- Սկվիքս՝ պստլիկ ավտոբոտ ու Իզբելլայի միակ ընկեր
- Ուիլլի՝ ավտոբոտ մինի-կոն, փրկված Չիկագոյի համար պատերազմում
Դինոբոտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրիմլոկ՝ դինոբոտների լիդեր
- Սլագ
- Մինի-Դինոբոտներ
Քիբերթրոնի ասպետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դրեգոնսթորմ՝ ավտոբոտ, որը կերպարանափոխվում է թռչող մեխանիկական եռագլուխ վիշապի
- Սթիլբեյն՝ ավտոբոտ, որը կերպարանափոխվում է մեխանիկական Վիվերնի
Դեսեպտիկոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեգաթրոն՝ դեսեպտիկոնների լիդեր
- Նիտրո Զևս
- Բարիքեյդ - Չիկագոյի համար պատերազմից
- Օնսլոտ
- Բերսերկեր
- Դրեդբոտ
- Մոգավկ
Ուրիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քվինտեսոններ
Արտադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի մարտին Deadline.com հայտնել էր, որ Paramount Pictures-ը բանակցություններ է վարում «Օսկար» տիրապետող Ակիվա Գոլդսմանի հետ, որպեսզի փոխանցել նոր գաղափարներ ապագա Տրանսֆորմատորների համար։ Ստուդիան պատրաստվում է անել այն, ինչ Ջեյմս Քեմերոնը և 20th Century Fox-ը չկարողացան անել երեք նոր Ավատարներում, ինչպես նաև այն, որ Disney-ը անում է նրա համար, որպեսզի վերականգնել Star Wars-ը սիքվելի ու սպին-օֆֆի միջոցով։ Paramount Pictures-ը ցանկանում է ունենալ իր սեփական Տրանսֆորմատորներ կինեմատոգրաֆիական տիեզերքը, Marvel-ի, Marvel Cinematic Universe-ի, Warner Bros-ի ու DC Universe Extended-ի նման[14]։ Ռեժիսոր հանդես կգա Մայքլ Բեյը, գործադիր պրոդյուսեր՝ Սթիվեն Սփիլբերգը, իսկ պրոդյուսեր՝ Լորենցո դի Բոնավենտուրան։ 2015 թվականի հունիսին հայտարարվեց, որ Ակիվա Գոլդսմանը և Ջեֆ Փինկները կգրեն ֆիլմի սցենարը[15]։ Սակայն նոյեմբերի 20-ին, զբաղվածության պատճառով է, այլ նախագծերում, Գոլդսմանը դուրս մնաց նախագծից և Paramount-ը սկսել է բանակցություններ վարել դուետ Արթուր Մարկունի և Մեթ Հոլլոուեյնի («Երկաթե մարդը») ու Կեն Նոլանի («Սև ճուռակ») հետ[16]։ Ապրիլին օպերատոր է ընտրվել Ջոնաթան Սելան[17]։
Այն բանից հետո, երբ դուրս է եկել «Տրանսֆորմերներ։ Բնաջնջման դարաշրջանը» ֆիլմը, Բեյը որոշել է չնկարահանել սիքվելը։ Բայց 2016 թվականի հունվարի սկզբին Rolling Stone տված հարցազրույցում, նա հաստատել է, որ կվերադառնա որպես ռեժիսոր Տրանսֆորմերների հինգերորդ ֆիլմում, բայց դա կլինի նրա վերջին ֆիլմը[18]։ Paramount Pictures-ը Միչիգանում նկարահանումների համար կծախսի $80 մլն։
մայիսի 17-ին Բեյը, իր Instagram էջում ներկայացրել է ֆիլմի պաշտոնական անունը, որը կոչվելու է «Տրանսֆորմերներ. Վերջին ասպետը», նչպես նաև ցույց է տվել խոշոր պլանով Օպտիմուս Պրայմի դեմքը, որը կլինի մանուշակագույն աչքերով, այլ ոչ թե կապույտ, իսկ նրա դեմքը հիմնականում մոխրագույն (կապույտ և կարմիր գույները նույնպես առկա են)։
2016 թվականի մարտի 31-ին հայտարարվել է, որ Մեգաթրոնը վերադառնալու է սիքվելում։
Քասթինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի դեկտեմբերին Մարկ Ուոլբերգը հաստատել է, որ նա կվերադառնա ֆիլմի նկարահանումները շարունակելու համար[19]։ 2016 թվականի փետրվարին, Լոս Անջելեսում և Լոնդոնում անցկացվել են քասթինգներ, երկրորդական դերեր գտնելու համար, ինչպես նաև Փիթեր Կալլենը հաստատել է, որ նա հնչունավորելու Օպտիմուս Պրայմին[20]։ Ներգրավված կլինեն շուրջ 850 դերասաններ և նկարահանող խմբեր, որոնցից 450 կլինեն Միչիգան նահանգի բնակիչներ[21]։ 2016 թվականի ապրիլի 13-ին, Entertainment News-ը հաղորդել է, որ Իզաբելա Մոները բանակցություններ է վարում ֆիլմում Իզաբելլայի դերի համար։ 2016 թվականի մայիսի 17-ին հաստատվել է, որ Ջոշ Դյուամելը կկրկնի իր դերը (գնդապետ Ուիլյամ Լենոքս), ինչպես նաև ֆիլմին կմիանա դերասան Ջերրոդ Քարմայքլը։ 2016 թվականի հունիսին Էնթոնի Հոփքինսը, Միտչ Փիլեջին և Սանտիագո Կաբրերան միացել են դերասանական կազմին, իսկ հունիսի 28-ին հաստատվել է, որ Թայրիզ Գիբսոն կկրկնի իր դերը (սերժանտ Ռոբերթ Եպս)։ Լորա Խեդդոկը ընտրվել է Վիվիան Ուեմբլիի դերում։ 2016 թվականի օգոստոսին հայտնի է դարձել, որ Լիամ Գերրիգան կկատարի արքա Արթուրի դերը (այդ նույն դերը նա խաղացել է «Մի անգամ հեքիաթում» սերիալում)։ Նույն ժամանակ հայտնի է դարձել, որ Մարկ Ռայանը կվերադառնա ֆիլմ, կերպարներին հնչունավորելու համար։ 2016 թվականի սեպտեմբերի 4-ին Սթենլի Տուչչին հաստատել է, որ կվերադառնա ֆիլմում։ 2016 թվականի հոկտեմբերի 14-ին հայտնի է դարձել, որ Ջոն Թուրթուրոն կվերադառնա Սեյմուր Սիմոնսի դերին։ Նաև հայտնի է դարձել, որ Ջոն Գուդմենը կվերադառնա ֆիլմ, որպեսզի հնչունավորի տրանսֆորմեր Հաունդին։
Ֆիլմի նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարահանումները սկսվել են 2016 թվականի մայիսի 25-ին Հավանայում, Կուբա։
Ֆիլմի նկարահանումները սկսվել են նաև 2016 թվականի հունիսի 6-ին Ֆինիքսում, Արիզոնա նահանգ և 2016 թվականի հունիսի 19-ին Դետրոյթում, Միչիգան նահանգ ու Լոնդոնում, E75 աշխատանքային վերնագրով։ Նաև, մի քանի կադրեր հանվել էին Չիկագոյում, Իլինոյս նահանգ։ Դետրոյթում նկարահանումները կանցկացվեն «Motown Motion Picture Studios» կինոստուդիայում, «Packard Automotive Plant» լքված գործարանում, «Միչիգանի Կենտրոնական կայարանում», «Speakeasy Cafe D’Mongo» բարում ու «MGM Grand Detroit» կազինոյում[22]։
Էֆեկտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես Տրանսֆորմատորների նախորդ մասերում, Industrial Light & Magic ընկերությունը պատասխանատու կլինի ֆիլմի համար վիզուալ էֆեկտների ստեղծմանը։
Ռելիզ
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի դեկտեմբերի 6-ին դուրս է եկել առաջին թրեյլերը[23][24][25]։
Շարունակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հունիսի 8-ին նախատեսվում է թողարկել տրանսֆորմեր Բամբլբիի մասին սպին-օֆֆ, իսկ 2019 թվականի հունիսի 28-ին «Տրանսֆորմերնոր 6» սիքվելը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.) — NMHH.
- ↑ Ֆիլմերի շվեդական շտեմարան (շվեդերեն) — Svenska Filminstitutet.
- ↑ Box-Office Preview: 'Transformers 5' Looks for Biggest Bang Overseas // The Hollywood Reporter / J. Min — LA: Penske Media Corporation, 2017. — ISSN 0018-3660
- ↑ ‘Transformers: The Last Knight’ Stateside Rust To Be Buffed By China & Overseas Results – Global B.O. Preview // Deadline Hollywood — 2017.
- ↑ Review: ‘Last Knight’ is worst ‘Transformers’ movie yet // Detroit Free Press — Detroit, Detroit: 2017. — ISSN 1055-2758; 2689-0410
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ Anthony D'Alessandro (2016 թ․ փետրվարի 12). «Paramount Dates A Trio Of 'Transformers' Sequels; Collides With 'Wonder Woman', 'Godzilla 2'» (ամերիկյան անգլերեն). deadline.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Tatiana Siegel (2/16/2016). «'Transformers 6' Will Be a Lower-Cost 'Bumblebee' Spinoff». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ MV95 (2017 թ․ փետրվարի 2). «Transformers: The Last Knight Super Bowl Spot Online Tomorrow, Extended Spot on Sunday». TFW2005.COM. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Michael Bay (2017 թ․ փետրվարի 2). «Only One World Will Survive: Theirs, or Ours». michaelbay.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ Mike Fleming Jr (2015 թ․ մարտի 27). «Paramount Enlisting Akiva Goldsman To Ramp Up 'Transformers' Output» (ամերիկյան անգլերեն). Deadline.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Eric Goldman (2015 թ․ հուլիսի 28). «Daredevil's Steven DeKnight on the Transformers Writers Room and Planning Ahead». IGN. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Mike Fleming Jr (2015 թ․ նոյեմբերի 21). «Akiva Goldsman 'Transformers' Writers Room Leads Paramount & Hasbro To Set One For 'G.I. Joe,' 'Micronauts'» (ամերիկյան անգլերեն). deadline.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Peter Caranicas (2016 թ․ ապրիլի 7). «Agencies Book Artisans on 'Fast 8,' 'Transformers 5,' 'To the Bone,' 'MacGyver' and 'Altered Carbon'» (ամերիկյան անգլերեն). Variety. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Josh Eells (2016 թ․ հունվարի 4). «'13 Hours': Can Michael Bay Pull Off a Movie About Benghazi?». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ ZALBENAL (12/18/2014). «Mark Wahlberg Just Found A 'Transformers' Sequel». MTV News. Արխիվացված է օրիգինալից 2014-12-27-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Silver Optimus (2016 թ․ փետրվարի 19). «Transformers 5 Casting Call Details Revealed». Transformer World 2005. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Dave McNary (2016 թ․ փետրվարի 26). «'Transformers 5' Receives $21 Million Incentive to Shoot in Detroit» (ամերիկյան անգլերեն). Variety. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Christine (2016 թ․ մայիսի 6). «Check out where 'Transformers 5' will be filming in Detroit this summer». On Location Vacations. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Первый полноценный трейлер фильма «Transformers: The Last Knight» / «Трансформеры: Последний Рыцарь»». ITC.ua (ռուսերեն). 2016 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ ARIANA BACLE (December 4 2016). «'Transformers: The Last Knight' Teases New Trailer in Behind-the-Scenes Clip». Entertainment Weekly. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ MATT WOOD (2016 թ․ նոյեմբերի 19). «When Transformers: The Last Knight Is Revealing Its First Trailer». CINEMABLEND. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրանսֆորմերներ։ Վերջին ասպետը» հոդվածին։ |
|
- Արիզոնայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների արկածային ֆիլմեր
- 2010-ականների գիտաֆանտաստիկ էքշն ֆիլմեր
- 2010-ականների սիքվել ֆիլմեր
- 2010-ականների ֆիլմեր սուպերհերոսների մասին
- 2017 ֆիլմեր
- IMAX ֆիլմեր
- Paramount Pictures ֆիլմեր
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ էքշն ֆիլմեր
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմեր
- Ամերիկյան եռաչափ ֆիլմեր
- Ամերիկյան էքշն թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ամերիկյան սիքվել ֆիլմեր
- Լոնդոնում նկարահանված ֆիլմեր
- Մայքլ Բեյի ֆիլմեր
- Միջնադարի թեմատիկ ֆիլմեր
- Չիկագոյում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր ապոկալիպսիսի մասին
- Ֆիլմեր դինոզավրերի մասին
- Ֆիլմեր որբերի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Անգլիայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Չիկագոյում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Վաշինգտոն ԿՇ-ում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Հարավային Դակոտայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2019 թվականին