Քեթրին Հեփբըրն
Քեթրին Հեփբըրն անգլ.՝ Katharine Hepburn | |
---|---|
Ծնվել է | մայիսի 12, 1907[1][2][3][…] |
Ծննդավայր | Հարթֆորդ[4] |
Մահացել է | հունիսի 29, 2003[1][3][3][…] (96 տարեկան) |
Մահվան վայր | Օլդ Սեյբրուք |
Գերեզման | Cedar Hill Cemetery |
Կրթություն | Բրին Մոր քոլեջ և Kingswood-Oxford School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | աթեիզմ |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, ինքնակենսագիր, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և դերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Թոմաս Նորվել Հեփբերն, մայր՝ Քեթրին Մարթա Հյութոն Հեփբորն |
Ամուսին(ներ) | Ludlow Ogden Smith? |
Համատեղ ապրող(ներ) | Սփենսեր Թրեյսի և Հովարդ Հյուզ[5] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Committee for the First Amendment? |
Քեթրին Հեփբըրն (անգլ.՝ Katharine Hepburn, մայիսի 12, 1907[1][2][3][…], Հարթֆորդ[4] - հունիսի 29, 2003[1][3][3][…], Օլդ Սեյբրուք), ամերիկացի դերասանուհի, 12 անգամ ներկայացվել է Օսկարի և արժանացել 4 Օսկարի Օսկար լավագույն դերասանուհու համար անվանակարգում, ինչը կինոյի պատմության մեջ ռեկորդ է, դերասան-դերասանուհիներից ամենաշատը հենց նա է ստացել Օսկար մրցանակ։
Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է պատվավոր 1 տեղում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քեթրին Հեփբըրնը ծնվել է 1907 թվականի մայիսի 12-ին ԱՄՆ-ում, Կոնեկտիկուտ նահանգի Հարթֆորդ քաղաքում։ Հայրը մասնագիտությանբ բժիշկ, ուրոլոգ վիրաբույժ Թոմաս Նորվալ Հեփբըրնն էր, մայրը սուֆրաժիստուհի Քեթրին Մարթա Հյութոնը։ Նա ընտանիքի 6 երեխաներից 2-րդն էր։ Ուսում ստացել է Bryn Mawr քոլեջում։ Դպրոցական տարիներին նա ամաչկոտ էր և դժվար էր ձեռք բերում նոր ընկերներ։
12 տարեկանից սկսած նա խաղում է սիրողական ներկայացումներում։ 1928 թվականին կայանում է նրա նորամուտը Բալթիմորի թատրոնում, իսկ մեկ տարի անց խաղում է արդեն Բրոդվեյում։ Հենց այդ ժամանակ էլ ամուսնանում է Ֆիլադելֆիա քաղաքի բնակիչ, մասնագիտությամբ բրոքեր Օգդեն Սմիթի հետ։ Սակայն նրանց ամուսնությունը երկար չի տևում և նրանք 1934 թվականին բաժանվում են։
1942 թվականին «Տարվա կինը» ֆիլմի նկարահումների ժամանակ ծանոթանում է դերասան Սփենսեր Թրեյսիի հետ, ում հետ ունենում է երկարատև սիրավեպ՝ գրեթե 30 տարի և միասին նկարահանվում են ևս 9 ֆիլմում։ 1962-ից 1967 թվականներին Քեթրին Հեփբըրնը չի նկարահանվում ֆիլմերում և խնամում է անկողնային հիվանդ Սփենսեր Թրեյսիին, ով իր օրինական կնոջից (ում հետ ամուսնացած էր 1928 թվականից) առանձին էր ապրում։ Նրանց վերջին համատեղ աշխատանքը Սթենլի Կրամերի «Գուշակիր, ով է գալու ճաշին» ֆիլմն էր։ Միայն Թրեյսիի մահից հետո Քեթրին Հեփբըրնը վերադառնում է կինո և թատրոն։ Սփենսեր Թրեյսի-Քեթրին Հեփբըրն զույգը համարվում է Հոլիվուդյան ամենանշանավոր դերասանական աստղային զույգերից մեկը։
Քեթին Հեփբըրնը մահացել է 2003 թվականի հունիսի 29-ին 96 տարեկան հասակում Կոնեկտիկուտ նահանգի Օլդ-Սեյբրուկ քաղաքում գտնվող իր առանձնատանը։
Դերասանական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քեթրին Հեփբըրնի նորամուտը կինոյում կայացել է 1932 թվականին «Բիլլին ամուսնալուծության մասին» ֆիլմում։ Դերասանուհին փայլում է դերասանական խաղով 1933 թվականին նկարահանված իր հաջորդ երկու «Վաղ փառք» և «Փոքրիկ կանայք» ֆիլմերում։ 1938 թվականին Քերի Գրանտի հետ նկարահանվում է «Փոքրիկի դաստիարակությունը» ֆիլմում, որը սակայն հաջողություն չի ունենում և այդ ֆիլմի տապալումից հետո Հեփբըրնը 2 տարի չի նկարահանվում կինոյում հրաժարվելով բոլոր առաջարկներից։ Դերասանուհին կինո վերադառնում է միայն 1943 թվականին խաղալով «Ֆիլադելֆյան պատմություն» ֆիլմում։ Դրանից հետո նկարահանվում է կինոյում խաղալով իր ժամանակի ամերիկացի նշանավոր ռեժիսորների ֆիլմերում ընկերակցելով մյուս հայտնի դերասաններին։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղացել է ընդհանուր թվով 50-ից ավելի ֆիլմերում
Առավել նշանավոր ֆիլմերն են։
տարեթիվ | ֆիլմի անվանում | օրիգինալ անվանում | ռեժիսոր | խաղընկերներ |
---|---|---|---|---|
1933 | Վաղ փառք | Morning Glory | Լոուել Շերման | Դուգլաս Ֆերբենքս |
1933 | Փոքրիկ կանայք | Little Women | Ջորջ Կյուկոր | |
1935 | Էլիս Ադամս | Alice Adams | Ջորջ Սթիվենս | |
1938 | Փոքրիկի դաստիարակություն | Bringing Up Baby | Հովարդ Հոուքս | Քերի Գրանտ |
1940 | Ֆիլադելֆյան պատմություն | The Philadelphia Story | Ջորջ Կյուկոր | Ջեյմս Ստյուարտ Քերի Գրանտ |
1942 | Տարվա կինը | Woman of the Year | Ջորջ Սթիվենս | Սփենսեր Թրեյսի |
1944 | Վիշապի սերունդները | Dragon Seed | Հարոլդ Բուկե Ջեք Կոնուեյ |
Ակիմ Թամիրով |
1945 | Առանց սիրո | Without Love | Հարոլդ Բուկե | Սփենսեր Թրեյսի |
1947 | Խոտի ծով | The Sea of Grass | Էլիա Կազան | Սփենսեր Թրեյսի |
1947 | Սիրո երգը | Song of Love | Ժան Ժենե | |
1949 | Ադամի կողը | Adam's Rib | Ջորջ Կյուկոր | Սփենսեր Թրեյսի |
1951 | Աֆրիկական թագուհին | The African Queen | Ջոն Հյուսթոն | Համֆրի Բոգարտ |
1952 | Փիթը և Մայքը | Pat And Mike | Ջորջ Կյուկոր | |
1956 | Ամառ | Summertime | Դևիդ Լին | |
1956 | Անձրևի վաճառողը | The Rainmaker | Ջոզեֆ Էնթոնի | Բերտ Լանկաստեր |
1962 | Երկար օրը գնում է գիշեր | Long Day's Journey into Night | Սիդնի Լյումետ | Ռալֆ Ռիչարդսոն |
1967 | Գուշակիր, ով է գալու ճաշին | Guess Who's Coming to Dinner | Սթենլի Կրամեր | Սփենսեր Թրեյսի |
1968 | Առյուծը ձմռանը | The Lion In Winter | Էնթոնի Հարվի | Պիտեր Օ'Թուլ |
1981 | Ոսկե լճի վրա | On Golden Pond | Մարկ Ռայդելլ | Հենրի Ֆոնդա |
Պատկերներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
1928 թ. ընտանեկան լուսանկար
-
1938 թ. ստուդիական լուսանկար
-
Համֆրի Բոգարտի հետ «Աֆրիկական թագուհին» ֆիլմում
-
Սփենսեր Թրեյսիի հետ «Տարվա կինը» ֆիլմում
-
Ջեյմս Ստյուարտի հետ «Ֆիլադելֆյան պատմություն» ֆիլմում
-
Թուրհան Բեյի հետ «Վիշապի ընտանիքը» ֆիլմում
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
- Bacall, Lauren (2005). By Myself and Then Some. London: Headline. ISBN 0-7553-1350-X.
- Berg, Scott A. (2004 edition [First published 2003]). Kate Remembered: Katharine Hepburn, a Personal Biography. London: Pocket. ISBN 0-7434-1563-9.
- Britton, Andrew (2003 edition [First published 1984]). Katharine Hepburn: Star as Feminist. New York City, NY: Columbia University Press. ISBN 0-231-13277-8.
- Chandler, Charlotte (2011 edition [First published 2010]). I Know Where I'm Going: Katharine Hepburn, a Personal Biography. Milwaukee, WI: Applause. ISBN 1-907532-01-3.
- Curtis, James (2011). Spencer Tracy: A Biography. London: Hutchinson. ISBN 0-09-178524-3.
- Dickens, Homer (1990 edition [First published 1971]). The Films of Katharine Hepburn. New York City, NY: Carol Publishing Group. ISBN 0-8065-1175-3.
- DiEdwardo, Maryann Pasda (2006). The Legacy of Katharine Hepburn: Fine Art as a Way of Life: A Memoir. Bloomington, IN: AuthorHouse. ISBN 1-4259-6089-8.
- Edwards, Anne (1985). A Remarkable Woman: A Biography of Katharine Hepburn. New York City, NY: William Morrow & Company, Inc. ISBN 0-688-04528-6.
- Haver, Ronald (1980). David O. Selznick's Hollywood. London: Martin Secker & Warburg Ltd. ISBN 0-394-42595-2.
- Hepburn, Katharine (1991). Me: Stories of My Life. New York City, NY: Alfred A. Knopf. ISBN 0-679-40051-6.
- Higham, Charles (2004 edition [First published 1975]). Kate: The Life of Katharine Hepburn. New York City, NY: W. W. Norton. ISBN 0-393-32598-9.
- Horton, Ros and Sally Simmons (2007). Women Who Changed the World. London: Quercus Publishing Plc. ISBN 1-84724-026-7.
- Kanin, Garson (1971). Tracy and Hepburn: An Intimate Memoir. New York City, NY: Viking. ISBN 0-670-72293-6.
- Mann, William J. (2007). Kate: The Woman Who Was Hepburn. New York City, NY: Picador. ISBN 0-312-42740-9.
- Dickstein, Morris (2002). "Bringing Up Baby (1938)", in The A List: The National Society of Film Critics' 100 Essential Films, ed. Jay Carr. Cambridge, MA: Da Capo. ISBN 0-306-81096-4.
- Prideaux, James (1996). Knowing Hepburn and Other Curious Experiences. Boston, MA: Faber and Faber. ISBN 0-571-19892-9.
- Verlhac, Pierre-Henri (2009). Katharine Hepburn: A Life in Pictures. San Francisco, CA: Chronicle Books. ISBN 0-8118-6947-4.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Katharine Hepburn (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118549391 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Berg, Scott A. (2004) [2003]. Kate Remembered: Katharine Hepburn, a Personal Biography. London: Pocket. ISBN 978-0-7434-1563-7. p. 127.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/1968
- ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/1969
- ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/1982
- ↑ http://cwhf.org/inductees/reformers/katharine-houghton-hepburn
- ↑ https://geoffreybeenefoundation.com/geoffrey-beene-lifetime-achievement-award-cfda-geoffrey-beene-design-scholar-award/
- ↑ https://www.fordlibrarymuseum.gov/library/document/0003/1069095.pdf
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթրին Հեփբըրն» հոդվածին։ |
|
- Մայիսի 12 ծնունդներ
- 1907 ծնունդներ
- Հարթֆորդ քաղաքում ծնվածներ
- Հունիսի 29 մահեր
- 2003 մահեր
- Լավագույն դերասանուհի Օսկարի մրցանակակիրներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի աթեիստներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի աթեիստներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի ֆեմինիստներ
- Ֆեմինիստ արվեստագետներ
- Թատրոնի ամերիկացի դերասանուհիներ