Jump to content

Ֆրանսիսկո դե Օրելիանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսիսկո դե Օրելիանա
իսպ.՝ Francisco de Orellana
Դիմանկար
Ծնվել է1511[1][2][3][…]
ԾննդավայրՏրուխիլյո, Կաստիլիա և Լեոն[1]
Մահացել է1546[1][4][2][…]
Մահվան վայրԱմազոն գետի դելտա
Քաղաքացիություն Կաստիլիա և Լեոն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[1]
ՄասնագիտությունԿոնկիստադոր, ռազմական գործիչ և զինվոր
ԱշխատավայրԿառլոս V կայսր
 Francisco de Orellana Վիքիպահեստում

Ֆրանսիսկո դե Օրելիանա (իսպ.՝ Francisco de Orellana, 1511[1][2][3][…], Տրուխիլյո, Կաստիլիա և Լեոն[1] - 1546[1][4][2][…], Ամազոն գետի դելտա), իսպանացի ճանապարհորդ, կոնկիստադոր, Ամազոնի բացահայտողներից մեկը։ Եվրոպացիներից առաջիններից է, որ անցել է Ամազոն գետի ողջ երկարությամբ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիսկո դե Օրելիանան ծագում է իսպանական ազնվականական ընտանիքից։ Ծննդյան ճշգրիտ տարեթիվը հայտնի չէ, քանի որ Տրուխիլիո քաղաքաի արխիվներում չի պահպանվել տեղեկություն նրա մկրտության մասին։ 15 տարեկան հասակում ուղևորվել է նոր աշխարհ։ Օրելիանան Ֆրանսիսկո Պիսառոյի հետ մասնակից է եղել իսպանացիների կողմից Պերուի նվաճմանը (նրանք հեռավոր ազգականներ էին)[5]։ Պերուի տարածքում մասնակցել է նշանավոր բոլոր արշավանքներին ու կռիվներին։ 1534 թվականին նա մասնակցել է Կուսկո քաղաքի գրավմանը, իսկ հաջորդ տարի` նաև Տրուխիլիո և Կիտո քաղաքների։ 1536 թվականին ղեկավարել է 80 մարդուց բաղկացած ջոկատը` Կուսկոյի մոտ ճնշելով հնդկացիների գրոհը։

1541 թվականին, իմանալով, որ Գոնսալո Պիսառոն պատրաստում է արշավախումբ Էլդորադոն փնտրելու նպատակով, Օրելիանան, ով այդ ժամանակ 30 տարեկան էր, որոշում է միանալ նրան։ Նա հավաքում է 320 իսպաացիների և 4.000 հնդկացի բեռնակիրների ու Կուսկոյից ուղևորվում Կիոտո։ Կորդիլերներում սկսվում է ուժեղ ձնաբուք, և այնպիսի սաստիկ ցրտեր են լինում, որ հնդկացիներից շատերը մահանում են։ 1541 թվականի դեկտեմբերին, անցնելով Արևելյան Կորդիլերները, Օրելիանան դուրս է գալիս Նապո գետի մոտ` դառնալով նրա հայտնաբերողը։ Նույն թվականի դեկտեմբերի կեսերին Օրելիանան հասնում է Պիսառոյի ճամբարին։ Նրանք որոշում են կառուցել ոչ մեծ բրիգանտինա` «Սան Պեդրոն», և գետի հոսանքով իջնել ներքև, քանի որ ուղևորությունը ջունգլիներով շարունակելն արդեն անհնար էր։ Տեղի հնդկացիները հաղորդում են, որ մի քանի օրվա ճանապարհից հետո կան վայրեր, որտեղ շատ ոսկի կա։ Նավի կառուցումն ավարտելուց հետո Պիսառոն Օրելիանային հրամայում է ուղևորվել ոսկու և ապրանքի հետևից։ Նավով և նրան ուղեկցող չորս կանոեներով նրա հետ ուղևորվում է 57 իսպանացի։ Մի քանի օր լողալով գետով` Օրելիանան չի հայտնաբերում ոչ մի բնակավայր, հետևաբար այն ամենը, ինչ փնտրում էր։ Այդ ժամանակ նա որոշում է ընդունում ճանապարհորդությունը շարունակել գետով` Պիսառոյին թողնելով բախտի քմահաճույքին։

1542 թվականի փետրվարի 12-ին Օրելիանան լողալով հասնում է երեք գետերի միավորման վայր։ Դրանցից ամենալայնը այն գետն էր, որ հետագայում Ամազոն է կոչվել։ Գետերի միավորման տեղում լայնությունն այնքան մեծ էր, որ ափերը տեսանելի չէին, բացի այդ` հոսանքը բուռն էր, շրջապտույտներով լի։ Արշավախմբի անդամները որոշում են ավելի մեծ ու ամուր նավ կառուցել։ Երկու ամսում կառուցում են մեծ բրիգանտինա` «Վիկտորյան», որով էլ շարունակում են ճանապարհորդությունը։

1542 թվականի հունիսի 24-ին կայաններից մեկում Օրելիանան ենթարկվում է տեղի հնդկացիների հաձակմանը։ Ահա ինչ է այդ մասին գրում արշավախմբի անդամ Կարվախալը.

Այստեղ կենաց-մահու կռիվ է տեղի ունենում, քանի որ հնդկացիները խառնվել էին իսպանացինեին և պաշտպանվում էին հերոսաբար։ Մենք մեր աչքով տեսանք, որ մարտում նրանք կռվում էին բոլորի առջևում` ուրիշների համար օրինակ հանդիսանալով։ Նրանց կանայք բարձրահասակ էին, սպիտակամորթ, երկար մազերով, որոնք հյուսված էին ու փաթաթված գլխի շուրջ։ Նրանք շատ ուժեղ էին և գրեթե մերկ. փակ էր միայն ամոթույքը։ Ձեռքերին ունեին նետ ու աղեղ, և պատերազմում չէին զիջում հնդկացիներին, իսկ նրանցից շատերը, ես իմ աչքով եմ տեսել, մեր բրիգանտիններից մեկի վրա տասնյակ նետեր արձակեցին։
- «Փառավոր Մեծ գետ Ամազոնի բացահայտման պատում»

Տեղի հնդկացիները պատմել են, որ այդ կանայք ապրում էին մի քանի օրվա ճանապարհի հեռավորությամբ քարե տներում, որտեղ ունեին շատ թանկարժեք իրեր, մասնավորապես արծաթից ու ոսկուց արձանիկներ։ Հետագայում Ամազոնը հետազոտող և ոչ մի մարդ չի հայտնաբերել այս ամազոնուհիներին առնչվող որևէ վկայություն։ Հայտնվել է տեսակետ, որ դրանք եղել են տեղի հնկացիները, որոնք կռվել են իրենց ամուսինների հետ, կամ էլ եղել են երկար մազերով տղամարդիկ` մարտական սպիտակ գունավորմամբ[6]։

Գետաբերանին մոտենալուն պես (գետը կոչվեց Ամազոն) սկսում է նկատելի դառնալ օվկիանոսյան հոսանքների ազդեցությունը։ Դա արտահայտվում էր մակընթացային ալիքներով։ Գետի վրա առաջանում էին ալիքներ` 5-6 մ բարձրությամբ։ Տեղի հնդկացիները դրանք «պորորոկա» էին անվանում։

1542 թվականի օգոստոսի 26-ին նավերը դուրս են գալիս Ամազոնի գետաբերանից։ Երեք շաբաթ նավերը պատրաստում են դեպի ծով նավարկությանը, կարում են առագաստներ և Հարավային Ամերիկայի ափերով ուղևորվում հյուսիս-արևմուտք։ Ոչ եկար նավարկությունից հետո նավերը հասնում են Կուբագուա կղզուն։

Այսպիսով, Ֆրանսիսկո Օրելիանան դառնում է առաջին եվրոպացին, որ հատում է Հարավային Ամերիկան ամենալայն հատվածում և հայտնաբերում ամենաջրառատ գետը։ Հակառակ ուղղությամբ Ամազոնի ամբողջ եկարությամբ անցել է պորտուգալացի Պեդրու Տեյշեյրան. դա կատարվել է Օրելիանայի ուղևորությունից հարյուր տարի անց։

Իսպանիա վերդառնալուց հետո Օրելիանան սկսում է նոր ուղևորություն պատրաստել դեպի Ամազոն։ Միջոցների բացակայության պատճառով արշավախումբը վատ է պատրաստվում. չեն բավարարում զենքերը, պարենամթերքը, մարդիկ։ 1546 թվականին Օրելիանան ձեռնարկում է երեք նավերով նավարկություն դեպի Ատլանտյան օվկիանոս, որոնցից մեկը փոթորկի ժամանակ խորտակվում է։

Ամազոնի գետաբերանին հասնելուց հետո արշավախումբը սկսում է հոսանքով վեր բարձրանալ։ Արշավախմբի անդամները տառապում էին արևադարձային հիվանդություններից, անընդհատ ենթարկվում էին հնդկացիների հարձակումներին։ 1545 թվականի նոյեմբերին հիվանդությունից մահանում է նաև Ֆրանսիսկո դե Օրելիանան։

Օրելիանայի արշավախմբի ուղեգիծը (1541—1542) (ինտերակտիվ քարտեզ)
Մեր նշանավոր կապիտանը` դոն Ֆրանսիսկո Օրելիանան, մեզ կտանի ոսկե արքայի մոտ...[8][9]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. Descubrimiento del rio de las Amazonas
  6. Mann, Charles (2011). 1491: New Revelations of the Americas Before Columbus (Second ed.). Vintage. էջ 324.
  7. Эльдорадо, Олег Медведев.
  8. Февраль 1541 года. Из сонного Кито (ныне столица Эквадора) после трёх месяцев сборов вышел внушительный отряд. Сотни пеших и конных испанцев в кирасах и шлемах, тысячи индейцев-помощников, нагруженных поклажей, бесконечная вереница навьюченных лам, своры собак, стадо свиней… Это был поход в поисках самого Эль Дорадо, предпринятый в полной уверенности, что Золотой Король рядом, всего-то и надо — несколько дневных переходов. Редко какие конкистадоры отправлялись в путь, будучи так хорошо подготовленными, но этот отряд впереди ждала катастрофа...
  9. Олег Медведев, «Эльдорадо»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Dalby, A., "Christopher Columbus, Gonzalo Pizarro, and the search for cinnamon" in Gastronomica (Spring 2001).
  • Smith, A. (1994). Explorers of the Amazon. Chicago: University of Chicago Press. 0-226-76337-4
  • Levy, Buddy (2011). "River of Darkness: Francisco Orellana's Legendary Voyage of Death and Discovery Down the Amazon." New York: Bantam Books. 978-0-553-80750-9
  • Warêgne, Jean-Marie (2014); "Francisco de Orellana découvreur de l'Amazone"; Paris:L'Harmattan.978-2-343-02742-5
  • Millar, George: A Crossbowman's Story. Knopf, 1954. fictionalised story of the Orellana expedition.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսիսկո դե Օրելիանա» հոդվածին։