Jump to content

Ֆրանսուա Էժեն Վիդոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսուա Էժեն Վիդոկ
ֆր.՝ Eugène François Vidocq
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 24, 1775(1775-07-24)[1] կամ հուլիսի 25, 1775(1775-07-25)[2]
ԾննդավայրԱռաս[3]
Մահացել էմայիսի 11, 1857(1857-05-11)[1][4][5][…] (81 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա[3]
ԳերեզմանQ15981016?
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
Մասնագիտությունդետեկտիվ, գրող, ոստիկան, ռազմական գործիչ, մասնավոր խուզարկու և criminalist
ԱմուսինFleuride-Albertine Maniez?
Ստորագրություն
Изображение автографа
 Eugène François Vidocq Վիքիպահեստում

Ֆրանսուա Էժեն Վիդոկ (ֆր.՝ François Eugène Vidocq, ֆրանսերեն արտասանությամբ՝ øʒɛn fʁɑ̃swa viˈdɔk; հուլիսի 23 1775 - մայիսի 11 1857), ֆրանսիացի հանցագործ, որը հետագայում դարձավ Ազգային անվտանգության ( ֆր.՝ Sûreté Nationale ) գլխավոր վարչության պետը, իսկ հետագայում առաջին մասնավոր խուզարկուներից մեկը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիդոկի մասին տեղեկությունների մեծ մասը վերցված է նրա՝ «գրականական սևամորթի»[6] կողմից գրված ինքնակենսագրությունից։ Դրան համաձայն, Վիդոկը ծնվել է 1775 թվականի հուլիսի 23-ին ֆրանսիական Արրաս քաղաքում։ Նրա հայրը հացթուխ էր։ 14 տարեկանում նա, ըստ երևույթին հանկարծակի, սպանեց իր սուսերամարտի ուսուցչին և որոշեց փախչել քաղաքից։ Սկզբում նա որոշել էր գնալ Ամերիկա, բայց ծախսեց իր ամբողջ գումարը դերասանուհու՝ թեթվաբարո կնոջ վրա։ Վերջ ի վերջո, մեկ տարի անց նա ստիպված էր ընդունվել Բուրբոնական զորագունդ։ Նա այնքան էլ անթերի զինվոր չէր. ավելի ուշ նա հիշում էր, մասնակցել էր 15 մենամարտների, սպանել երկու հակառակորդների և ենթարկվել շատ կարգապհական պատիժների։ Պատերազմի ընթացքում Ֆրանսուային ստիպեցին անցնել ավստրիացիների կողմը, բայց, չցանկանալով կռվել իր զորագնդի դեմ, նա կռվից առաջ հիվանդ ձևացավ։ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ Վիդոկը, իր հայտարարությամբ, փրկեց երկու ազնվականուհիների, ինչի հետևանքով ինքն էլ ձերբակալվեց։ Նրան փրկեց հայրը, որը օգնություն խնդրեց Շևայեների ընտանիքից։ Ֆրանսուան սիրահարվեց նրանց դուստր Լուիզային և ամուսնացավ նրա հետ, երբ վերջինս ձևացնում էր, թե հղի է։ Իմանալով նրա սպա-սիրեկանի մասին, Վիդոկը տեղափոխվեց Բրյուսել կեղծ փաստաթղթերի օգնությամբ, որտեղ սիրահետում էր իրենից տարիքով մեծ բարոնեսսայի հետ և ավազակների հրոսակախմբի անդամ էր։ Տեղափոխվելով Փարիզ, նա ծախսեց իր ամբողջ գումարը թեթևաբարո կանանց վրա և տեղափոխվեց սահմանամերձ Լիլ քաղաք, որտեղ սկիզբ առան նրա հարաբերությունները ոմն Ֆրանսինայի հետ։ Մի անգամ, բռացնելով նրան սիրեկանի հետ, Վիդոկը ծեծեց վերջինիս, ինչի համար երեք ամսով ձերբակալվեց Սբ. Պետրի աշտարակում։ Այնտեղ նա հանդիպեց գյուղացի Սեբաստիան Բուտատելին, հացի գողության համար վեց տարով ձերբակալված և մեծ ընտանիքից բաժանվելու փաստից տառապող։ Հետագայում Սեբաստիանը ազատվեց կեղծ խնդրագրի միջոցով, որը գրել էին նրա բանտակիցները՝ Գերբոն և Գրուարը։ Վիդոկը ժխտում էր իր, այդ գործի մեջ մանակից լինելու փաստը (նրա խոսքերով, Գերբոն և Գրուարը ընդամենը օգտվում էին նրա բանտախուցով, չասելով նրան, թե ինչի համար), իրենց հեթին բանտակիցնեն հավատացնում էին, որ դա հենց Ֆրանսուայի մտահղացումն էր։ Վիդոկին և Գերբոյին 8 տարով դատապարտեցին ուղղիչ աշխատանքների, բայց Ֆրանսուան, իր արարքի համար զղջացող Ֆրանսինայի օգնությամբ փախավ բրեստի բանտից, հագնելով ոստիկանային տեսուչի հագուստ։ 1798 թվականին տեղափոխվեց Նիդերլանդներ, որտեղ օգնում էր կապեր Ֆրոմանտենին թալանել անգլիական նավեր։ Օստենդում կրկին ձերբակալվեցև ուղարկվեց տուլոնյան բանտ խիստ հսկողության տակ, որտեղից փախավ մեկ այլ բանտարկյալի օգնությամբ։

Կերպարը արվեստում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Որպես պատմական կերպար Վիդոկին կարելի է հանդիպել Ժյուլիետ Բեցոնիի «Մարիանա» և «Լոզարգի գայլերը» վեպերում։
  • 2001 թվականին նկարահանվել է դետեկտիվ-ֆանտաստիկ ժանրի «Վիդոկ» կինոնկարը։ Վիդոկի դերը ֆիլմում մարմնավորել է Ժերար Դեպարդիեն։
  • 2005 թվականին նկարանվել է ռուսական «Սատիսֆակցիա» հեռուստասերիալը, որտեղ երկրորդ պլանի հերոսներից մեկը Վիդոկն է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]