Microsoft Office PowerPoint
Power Point` համակարգչային ցուցադրումներն առավել գեղեցիկ դարձնելու նպատակով կարող ենք օգտագործել Microsoft PowerPoint, որը Microsoft Office փաթեթի բաղադրիչներից է։ Ցուցադրման մեջ կարելի է մտցնել ինչպես ձայնային, այնպես էլ տեսաէֆեկտներ։ Համակարգչային ցուցադրումը կարող է բաղկացած լինել միայն մեկ սլայդից, սակայն սովորաբար այն բազմաթիվ MS Power Point 2007 ծրագրի միջավայր մտնելու համար պետք է կատարել հետևյալ քայլերը՝ Start → All Programs → Microsoft Office Microsoft Office PowerPoint2007 ։
Սլայդների ցուցադրման ռեժիմում կարելի է տեսնել ցուցադրման մեջ առկա տեսաերիզներն ու լսել ձայնային էֆեկտնեը։ Սլայդների դիտման ռեժիմը կարելի է ընտրել View ներդիրի Presentation Views խմբի համապատասխան կոճակով։
Սլայդները կարելի է դիտել նաև F5 ստեղնով։
Մեր ցանկացած սլայդից կարելի է համատեղ սեղմել Shift և F5 ստեղները։ Նոր ցուցադրում ստեղծելու համար կարելի է մտնել Office կոճակից բացված New կոճակը։ Բերված New Presentation պատուհանում ընտրել Templates բաժնում առաջարկվող տարբերակներից որևէ մեկն ու սեղմել Create կոճակը։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Power Point ծրագիրը միանշանակ կերպով չընդունվեց քննադատների կողմից։ Կային մարդիկ, ովքեր դեմ էին ծրագրի օգտագործմանը։ Յելսկի (անգլ.՝ Yale University) համալսարանի պրոֆեսոր Էդվարդ Տաֆտը[1] և ռուս դիզայներ Արտեմի Լեբեդևը դեմ էին, որ PowerPoint ծրագիրն օգտագործվի որպես պրեզենտացիայի ստեղծման համար նախատեսված ծրագիր[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Էդվարդ Տաֆտի - «Գեղեցիկ վկայություններ» անգլ.՝ The Cognitive Style of PowerPoint: Pitching Out Corrupts Within
- ↑ § 145. Бессмысленная презентация