Jump to content

Python

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Python
Изображение логотипа
Տեսակօբյեկտ կողմնորոշված ծրագրավորման լեզու
Սեմանտիկաօբյեկտային կողմնորոշում
Կատարման ձևինտերպրետացվող, MSIL կոմպիլյացվող, Ջավայի բայթ-կոդ կոմպիլյացվող
Առաջացել էփետրվարի 20, 1991[1]
ՍտեղծողPython Software Foundation և Գվիդո վան Ռոսում[1]
ՆախագծողԳվիդո վան Ռոսում[1]
Ընդլայնումներ.py, .pyw, .pyc, .pyo, .pyd
ՕՀբազմապլատֆորմ[2]
Տիպիզացիախիստ, դինամիկ
Ներշնչվել էԱլգոլ 68[3], ABC[4], Modula-3?[5], Սի (ծրագրավորման լեզու)[6], C++[5], Perl, Ջավա[7], Լիսպ[8], Haskell[9], APL?[10], Կլու, Dylan?, Icon? և Standard ML[10]
ԱրտոնագիրPython Software Foundation License[1]
Անվանված էՄոնթի Փայթն[11]
Սխալնելի հայտման էջgithub.com/python/cpython/issues
Կայքpython.org(անգլ.)
 Python (programming language) Վիքիպահեստում

Python (անգլ.՝ python, արտասանվում է որպես [ˈpaɪθ⟨ə⟩n] (փայթըն), սակայն հաճախ օգտագործվում է նաև պիտոն (ռուսերենից եկած) տարբերակը, որը նշանակում է կենդանի)[12], ընդհանուր նշանակության բարձր մակարդակի ծրագրավորման լեզու, որը հիմնականում կենտրոնացած է ծրագիրը արագ մշակելու և կոդի հեշտ ընթերցանությունն ապահովելու վրա։ Python-ի միջուկի շարահյուսությունը շատ պարզ և հեշտ է։ Միևնույն ժամանակ, ստանդարտ գրադարանը ներառում է բազմաթիվ օգտակար ֆունկցիաներ։

Python-ն աջակցում է ծրագրավորման մի քանի նմուշներ, այդ թվում՝ կառուցվածքային, օբյեկտային կողմնորոշմամբ, ֆունկցիոնալ, իմպերատիվ և ասպեկտային կողմնորոշմամբ։ Հիմնական կառուցվածքային գծերն են՝ դինամիկ տիպավորումը, հիշողության ավտոմատ կառավարումը, լրիվ ինքնադիտողությունը, բացառությունների վերամշակման մեխանիզմը և բարձր մակարդակի տվյալների կառուցվածքը։ Պիտոնում կոդը կազմված է ֆունկցիաներից և դասերից, որոնք կարող են միավորվել մոդուլներում, որոնք էլ, իրենց հերթին, փաթեթներում։

Python-ի հիմնական ինտերպրետատորը CPython-ն է։ Այն աջակցվում է ակտիվ օգտագործվող հարթակների մեծամասնության կողմից[13]։ Այն տարածվում է Python Software Foundation License ազատ արտոնագրով, որն թույլ է տալիս օգտագործել այն ցանկացած ծրագրերում առանց սահմանափակման[14]։ Գոյություն ունեն նաև ինտերպրետատորի տարբերակներ JVM-ի (կոմպիլյացիայի հնարավորությամբ), MSIL-ի (կոմպիլյացիայի հնարավորությամբ), LLVM-ի համար։ PyPy նախագիծն առաջարկում է Պիտոնի համար հենց Պիտոնով գրված ինտերպրետատոր։

Python-ը ակտիվ զարգացող ծրագրավորման լեզու է։ Նոր տարբերակները (լեզվի հատկությունների ավելացմամբ/փոփոխմամբ) թողարկվում են մոտավորապես 2.5 տարին մեկ անգամ։ Այդ և որոշ այլ պատճառներով, Python-ում բացակայում են ANSI, ISO և այլ պաշտոնական ստանդարտներ, որոնց դերը կատարում է CPython-ը։

Փիլիսոփայություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Python-ի մշակողները հետևում են ծրագրավորման որոշ փիլիսոփայության, որն անվանում են «The Zen of Python» («Պիտոնի զենը» կամ «Փայթոնի զենը»)[15]։ Ինտերպրետատորը import this հրամանի դեպքում կարտածի այդ կոդը (աշխատում է միևնույն սեսիայում միայն մեկ անգամ)։ Այդ փիլիսոփայության հեղինակը Թիմ Փեյթերսն է։

Փիլիսոփայության տեքստը՝

  • Գեղեցիկն ավելի լավ է, քան տգեղը։
  • Հստակը ավելի լավ է, քան ոչ հստակը։
  • Պարզն ավելի լավ է, քան բարդը։
  • Բարդը ավելի լավ է, քան խճճվածը։
  • Հարթն ավելի լավ է, քան ծալվածը։
  • Նոսրն ավելի լավ է, քան խիտը։
  • Ընթերցելիությունը նշանակություն ունի։
  • Հատուկ դեպքերն այնքան հատուկ չեն, որ դրանց համար խախտել կանոնները։
  • Թեև գործնական լինելն ավելի կարևոր է, քան անթերի լինելը։
  • Սխալներն երբեք չպետք է լռեցվեն։
  • Եթե դրանք հստակ չեն լռեցվում։
  • Հանդիպելով երկիմաստության, թո՛ղ գուշակելու հրապուրանքը։
  • Պետք է գոյություն ունենա մեկ և, ցանկալի է, միայն մեկ ակնհայտ միջոց դա անելու համար։
  • Չնայած այն սկզբում կարող է ոչ այնքան ակնհայտ լինել, եթե, իհարկե, դուք հոլանդացի չեք[16]։
  • Այժմն ավելի լավ է, քան երբեք։
  • Չնայած երբեքն ավելի լավ է, քան հենց հիմա։
  • Եթե մտածածն իրագործելու ձևն դժվար է բացատրել, ապա դա վատ միտք է։
  • Եթե իրագործելու ձևն հեշտ է բացատրել, ապա դա, հնարավոր է, լավ միտք է։
  • Անվանատարածքը լավ բան է։ Դրանից շատ կանենք։

Python լեզվի մշակումն սկսվել է 1980-ական թվականներին[17] հոլանդական CWI համալսարանի աշխատակից Գվիդո վան Ռոսումի կողմից։ Այն ժամանակ տարածված Amoeba օպերացիոն համակարգի համար անհրաժեշտ էր ընդլայնվող սկրիպտային ծրագրավորման լեզու, և Գվիդոն ազատ ժամանակ սկսեց գրել Python-ը, վերցնելով որոշ առանձնահատկություններ ABC լեզվից (Գվիդոն մասնակցել էր այդ լեզվի ստեղծմանը, որն կենտրոնացված է ծրագրավորման ուսուցման վրա)։ 1991 թ․ փետրվարին Գվիդոն հրապարակեց Python-ի ելակետային տեքստը alt.sources լրատվական խմբում[18]։ Ամենասկզբից Python-ն նախագծված էր որպես օբյեկային կողմնորոշմամբ ծրագրավորման լեզու։

Հեղինակի խոսքերով, լեզուի անվանումն ծագել է ոչ թե սողունի անվանումից, այլ 1970-ական թվականներին հայտնի բրիտանական հումորային «Մոնթի Փայթոնի թռչող կրկեսը» անվանումից։ Չնայած դրան, լեզվի անվանումը շատ հաճախ ասոցիացվում է օձի, ոչ թե ֆիլմի հետ։ Այդ մասին են խոսում KDE-ում կամ Microsoft Windows-ում .py ընդլայնմամբ ֆայլերի պատկերները, և նույնիսկ python.org կայքի պատեկերանիշը (մինչև 2.5 տարբերակը)։

2008 թվականի դեկտեմբերի 8-ին[19], երկարատև փորձարկումներից հետո, թողարկվեց Python 3000-ի նոր տարբերակը (կամ Python 3.0-ն, հաճախ օգտագործվում է նաև Py3k հապավումը)։ Python 3000-ում վերացված են կառուցվածքի որոշ թերություններ՝ հնարավորինս (բայց ոչ լրիվ) պահպանելով համատեղելիությունը Python-ի հին տարբերակների հետ։

Այլ լեզուների ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնվելով համեմատականորեն ավելի ուշ, Python-ը ստեղծվել է մի քանի լեզուների ազդեցության տակ՝

  • ABC - օպերատորների խմբավորման համար հեռավորությունների կիրառումը, տվյալների բարձր մակարդակի կառուցվածքը (map)[20][21] (Python-ը, փաստորեն, ստեղծվել է նրա համար, որպեսզի ուղղվեն ABC-ի նախագծման ժամանակ առաջացած սխալները),
  • Modula-3 - փաթեթներ, մոդուլներ, else-ի օգտագործումը try-ի և except-ի հետ համատեղ, ֆունկցիաների արգումենտներին անվանումներ տալը (դրա վրա ազդել է նաև Common Lisp լեզուն),
  • С, C++ - որոշ շարահյուսական կառուցներ (ինչպես գրում է Գվիդո վան Ռոսումը, նա օգտագործել է C-ի ամենից շատ չհակասող կառույցներ, որպեսզի Python-ը C-ծրագրավորողների մոտ զզվանք չառաջացնի Python[20]),
  • Smalltalk - օբյեկտային կողմնորոշմամբ ծրագրավորումը,
  • Լիսպ - ֆունկցիոնալ ծրագրավորման առանձին գծեր (lambda, map, reduce, filter և ուրիշներ),
  • Ֆորտրան - շերտավոր զանգվածները, թվաբանությունները,
  • Miranda - ցանկային արտահայտությունները,
  • Ջավա - logging, unittest, threading մոդուլները (դրանց բնօրինակների հնարավորությունների մի մասն իրագործված չէ), xml.sax ստանդարտ գրադարանները, բացառությունների վերամշակման ժամանակ finally-ի և except-ի համատեղ օգտագործումը, @-ի օգտագործումը դեկորատորներում,
  • Icon - գեներատորները։

Python-ի այլ առանձնահատկությունների մեծ մասը (օրինակ, ելատեքստային կոդի բայթ-կոմպիլյացիան) նույնպես այլ լեզուներում ավելի վաղ արդեն իրագործ են եղել։

Դյուրատարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Python-ն աշխատում է գրեթե բոլոր հայտնի հարթակների վրա՝ Գրպանի անձնական համակարգիչներից մինչև մեյնֆրեյմներ։ Գոյություն ունեն տարբերակներ Microsoft Windows-ի, գրեթե բոլոր UNIX համակարգերի (այդ թվում՝ FreeBSD-ի և Լինուքսի), Plan 9-ի, Մաք ՕԷսի, iPhone OS 2.0 և ավելի բարձր տարբերակների, Palm OS-ի, OS/2-ի, Amiga-ի, HaikuOS-ի, AS/400-ի և նույնիսկ OS/390-ի, Windows Mobile-ի, Symbian-ի և Անդրոիդի[22] համար։

Այս կամ այն հարթակի հնանալուց հետո լեզվի հիմնական ճյուղում դրա աջակցումը դադարեցվում է։ Օրինակ, 2.6 տարբերակից սկսած դադարեցվել է Windows 95-ի, Windows 98-ի և Windows ME[23] աջակցությունը։ Սակայն այդ հարթակների վրա կարելի է օգտագործել Python-ի նախկին տարբերակներ․ այս պային Python-ի համայնքը աջակցում է լեզվի 2.3-ից սկսած բոլոր տարբերակները (դրանց համար ժամանակ առ ժամանակ թարմացումներ են թողարկվում)։

Չնայած այս ամենին, ի տարբերություն այլ դյուրատար համակարգերի, բոլոր հիմնական հարթակների համար Python-ն ունի տվյալ հարթակին բնորոշ տեխնոլոգիաների աջակցությւոն (օրինակ, Microsoft COM/DCOM)։ Ավելին, գոյություն ունեն Python-ի հատուկ տարբերակ Java―ի համար՝ Jython-ը։ Այն թույլ է տալիս ինտերպրետատորին կատարվել Java―ի աջակցությամբ ցանկացած համակարգում։ Java―ի դասերը կարող են օգտագործվել և նույնիսկ գրվել Python-ի միջոցով։ Որոշ նախագծեր ապահովում են նաև Microsoft .NET հարթակի հետ ինտեգրացիան։ Դրանցից հիմնականներն են IronPython-ը և Python.Net-ը։

Տվյալների տիպերն ու կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Python-ն աջակցում է տվյալների դինամիկ տիպավորում, այսինքն՝ փոփոխականի տեսակը որոշվում է այն օգատգործելու ժամանակ։ Այդ իսկ պատճառով, «փոփոխականին արժեք վերագրել» արտահայտության փոխարեն ավելի ճիշտ է օգտագործել «արժեքի կապումը որոշակի անվան հետ» արտահայտությունը։ Python-ն ունի հետևյալ ներկառուցված տիպերը՝ տրամաբանական (boolean), տողային, Յունիկոդ-տողեր, կամայական ճշտությամբ ամբողջ թվեր, լողացող կետով թվեր, բարդ թվեր և մի շարք այլ տիպեր։ Հավաքածուներից Python-ում կան հետևյալ տիպերը՝ ցուցակներ, կորտեժներ (չփոփոխվող ցուցակ), բառարաններ, բազմություններ և այլն[24]։ Բոլոր արժեքները, այդ թվում՝ ֆունկցիաները, մեթոդները, մոդուլները, դասերը, համարվում են օբյեկտներ։

Տվյալների նոր տիպ ստեղծելու համար անհրաժեշտ է կամ գրել նոր դաս (class), կամ հրապարակել նոր տիպը ընդլայնման մոդուլում (օրինակ, Սի լեզվով գրված մոդուլում)։ Դասերի համակարգը աջակցում է ժառանգում (միակի և բազմակի) և մետածրագրավորում։ Ներկառուցված տիպերի և ընդլայնումների տիպերի մեծ մասը հնարավոր է ժառանգել[25] և bpython[26]։

Բոլոր օբյեկտներն բաժանվում են երկու մասի՝ հղումային և ատոմային։ Ատոմային են int-ը, long-ը, complex-ը և մի շարք այլ օբեկտներ։ Ատոմային օբյեկտների վերագրման ժամանակ պատճենվում են դրանց արժեքները, մինչդեռ հղումային օբյեկտների դեպքում պատճենվում է միայն դեպի այդ օբյեկտ հղումը, որի շնորհիվ երկու փոփոխականներն էլ օգտագործում են միևնույն արժեքը։ Հղումային օբյեկտներն իրենց հերթին լինում են 2 տեսակի՝ փոփոխվող և չփոփոխվող։ Օրինակ, տողերը և կորտեժները չփոփոխվող են, իսկ ցուցակները, բառարանները՝ փոփոխվող։ Python-ում կորտեժը, փաստորեն, համարվում է չփոփոխվող ցուցակ։ Շատ դեպքերում կորտեժներն ցուցակներից ավելի արագ են աշխատում[27], ուստի, եթե չեք ցանկանում փոփոխել հաջորդականությունը, ապա ավելի լավ է օգտագործել դրանք։

IDLE

Python-ը ստաբիլ և բավականին տարածված լեզու է։ Այն օգտագործվում է բազմաթիվ նախագծերում։ Դրանցից մի մասում այն օգտագործվում է որպես հիմնական ծրագրավորման լեզու, մյուսներում՝ ծրագրերում ընդլայնումների ստեղծման համար։ Python լեզվով են ստեղծվել բազմաթիվ մեծ ու փոքր նախագծեր։ Այն նաև օգտագործվում է ապագայում ստեղծվելիք ծրագրերի համար նախատիպեր ստեղծելու համար։ Python-ը օգտագործվում է բազմաթիվ ընկերություններում[28]։

Python-ը, իր NumPy, SciPy և MatPlotLib փաթեթների շնորհիվ, շատ դեպքերում օգտագործվում է որպես գիտական հաշվարկների համար ունիվերսալ միջավայր։ Այդպիսով, այն շատ դեպքերում կարող է փոխարինել այնպիսի կոմերցիոն ծրագրերին, ինչպիսիք են Matlab-ը և IDL[29][30]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 History and License - Python documentation
  2. Download Python
  3. https://impythonist.wordpress.com/2014/02/16/open-heart-with-guido-van-rosuuma-lost-interview-of-python-creator-part2/
  4. Why was Python created in the first place?PSF.
  5. 5,0 5,1 Classes The Python TutorialPSF.
  6. An Introduction to Python for UNIX/C Programmers
  7. https://peps.python.org/pep-0318/
  8. https://docs.python.org/3.2/tutorial/controlflow.html
  9. Functional Programming HOWTO
  10. 10,0 10,1 https://docs.python.org/3/library/itertools.html
  11. Rossum G. v. Foreword for "Programming Python" (1st ed.)Reston: 1996.
  12. Լեզվի ստեղծող Գվիդո վան Ռոսումի խոսքերով, անվանումը եկել է ոչ թե նույնանուն կենդանու կամ պիֆոն գերբնական էակի, այլ «Մոնթի Փայթոնի թռչող կրկեսը» հեռուսատշոույից։ Տես՝ http://docs.python.org/faq/general#why-is-it-called-python, սակայն օձի պատկերը արդեն վաղուց դարձել է լեզվի պաշտոնական պատկերանիշի մի մասը։
  13. About Python
  14. History and License - Python documentation
  15. PEP 20 - The Zen of Python
  16. Հումորային ակնարկ Գվիդոյի ազգությանը
  17. The Making of Python
  18. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 23-ին.
  19. Python 3.0 Release
  20. 20,0 20,1 Foreword for «Programming Python» (1st ed.)
  21. The Making of Python
  22. «Python on Android» (անգլերեն). www.damonkohler.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 19-ին.
  23. «Port-Specific Changes: Windows». Python v2.6.1 documentation. What’s New in Python 2.6 (անգլերեն). Python Software Foundation. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 11 դեկտեմբերի, 2008-ին.
  24. Python Documentation - Built-in Types
  25. [https://web.archive.org/web/20180804135112/http://ipython.scipy.org/ Արխիվացված 2018-08-04 Wayback Machine
  26. [1]Արխիվացված 2011-05-11 Wayback Machine bpython interpreter]
  27. Are tuples more efficient than lists in Python? - Stack Overflow
  28. Python Success Stories
  29. Python vs Matlab Արխիվացված 2014-08-24 Wayback Machine Python for scientists blog
  30. IDL vs. Python AstroBetter Tips and Tricks for Professional Astronomers

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Python» հոդվածին։