Ultimate Mortal Kombat 3
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ultimate Mortal Kombat 3 | |
---|---|
Մշակող | Midway |
Նախագծող | Էդ Բուն |
Հրատարակիչ | Midway |
Դիստրիբյուտոր | App Store |
Կոմպոզիտոր | Դեն Ֆորդեն |
Սերիայի մաս | Mortal Kombat |
Նախորդ | Mortal Kombat 3 |
Հաջորդ | Mortal Kombat Trilogy |
Թողարկման թվական | |
Պլատֆորմներ | Nintendo DS, Game Boy Advance, 3DO Interactive Multiplayer, Super Nintendo Entertainment System, SMD?, Playstation 2, Game Boy և iOS |
Շարժիչ | Արկադա, Sega Saturn, Mega Drive/Genesis, SNES, Game Boy Advance, Xbox 360, Xbox Live Arcade (XBLA), PlayStation 2, Nintendo DS, IOS, Microsoft Windows |
Ժանր | Մենամարտային |
Խաղի ռեժիմ | Միակառավարում Բազմակառավարում |
ESRB | 17+ |
Կրիչ | խաղարկային քարթրիջ |
Կառավարում | թաչսքրին |
🌐 | ea.com/au/ultimate-mortal-kombat-3-ipad |
«Ultimate Mortal Kombat 3», մենամարտային վիդեոխաղ, որը մշակվել և թողարկվել է «Midway» ստուդիայի կողմից՝ 1995 թվականին՝ Արկադային պլատֆորմայի համար, որը հետագայում նույնպես փոխանցվեց տնային խաղային համակարգերի համար։ Խաղը «Mortal Kombat» խաղաշարերում հաջորդում է «Mortal Kombat 3»-ին։
Նախատեսված է ինչպես մեկ, այնպես էլ երկու ջոյստիկով խաղալու համար։ Առանձնանում են խաղալու երեք բաժիներ, որոնք են՝ խաղ երկու հոգով, խաղ չորս հոգով և խմբակային ութ հոգանոց խաղ։ Այս խաղի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ բացի նրանից որ խաղացողներ թվայնացված են իսկական վիդեո նկարահանումներից, համակարգիչը հակառակորդին դժվարացնում է ըստ հաղթելու աստիճանով, ինչը բացակայում է «Mortal Kombat»-ի նախորդ տարբերակներում։ Առանձնանում է մենամարտի նոր վերջնարդյունք՝ Brutality (հայերեն՝ կոշտություն կամ դաժանություն), որն իրենից ներկայացնում է տվյալ կերպարի բոլոր կոմբինացիաների համադրում, ինչը տանում է հակառակորդին ոչնչացմանը։ Մյուս կարևոր առանձնահատկությունը նոր կերպարների ավելացումն է։ Այս տարբերակում բացակայում է Շիվան, ավելացվել են նոր մարտադաշեր, որոնցից երեքում առկա են ֆոնային առանձնահատկություններ
Սցենարը
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին աշխարհի կայսր Շաո կանը խախտելով մահացու գոտեմարտի կանոնը՝ կայսրուհի Սինդելի օգնությամբ դուրս է գալիս մեր աշխարհ, վերջնականապես երկիրը գրավելու նպատակով։ Երկրային պաշտպան Ռեյդենը հավաքելով երկրային լավագույն զինվորներին, ամեն ինչ անում է Շաո Կաննին կանգնեցնելու համար։ Սկսվում է մահացու կռիվը երկրի և արտաքին աշխարհի միջև։ (Խաղի սյուժեն համընկնում է «Mortal Kombat 3»-ի սյուժեին։)
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղում բացի Շիվայից առկա են նախորդ՝ MK 3-ի բոլոր կերպարները։ Նոր կերպարներն են Ռեպտայլը, Էռմակը, Սկորպիոնը, Սաբ-Զիրոն (դիմակով), Կիտանան, Ջեյդը, Միլենան, Ռեյնը և Նուբ-Սայբոտը։ Բացի հիմնական կերպարներից կան նաև գաղտնի կերպարներ, որոնց խաղի մեջ ներառելու համար անհրաժեշտ են որոշ չիտ-կոդեր։ Այդ կերպարներն են Սմոկ-մարդը և Քամելեոնը։ Բոսսային կերպարներն են Մոտառոն և Շաո Կանը։