Jump to content

Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերսալյան պայմանագրի ստորագրումը ֆրանսիական նախկին թագավորական Վերսալ պալատի Հայելիապատ սրահում: 1919 թվական:

Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքներ, համաշխարհային պատմության մեջ աննախադեպ պատերազմի՝ 1914 թվականից մինչև 1918 թվականը տևած Առաջին համաշխարհային պատերազմի (ԱՀՊ) հետևանքները։

Այդ պատերազմը վճռական նշանակություն ունեցավ ХХ դարի պատմության համար։ Առաջին համաշխարհային պատերազմը սահմանեց այն աշխարհակարգի վերջը, որը ձևավորվել էր Նապոլեոնյան պատերազմներից հետո։ Համաշխարհային զինաբախումը կարևոր գործոն էր նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ծագման համար։

Առաջին աշխարհամարտն ամեն ինչից զատ, պատմության մեջ մտավ խաղաղ բնակչության առաջին զանգվածային սպանություններով, որոնք հետագայում ստացան «ցեղասպանություն» սահմանումը։

Այդ առումով, Առաջին համաշխարհային պատերազմը հսկայական նշանակություն ունեցավ հայ ժողովրդի պատմության համար, որն ունեցավ սարսափելի աղետներ, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանությունը, որի արդյունքում հայ ազգի մեծ մասը ենթարկվեց եղեռնի, բռնի տեղահանության, բռնի կրոնափոխության ու բռնի ուրացման, իսկ պատմական Հայաստանի՝ Հայքի մեծագույն մասը անցավ օտարերկրյա տիրապետության ներքո, այդ թվում՝ Մեծ Հայքի մեծ մասը, Փոքր Հայքը, Կիլիկիա-Սիսվանը, Հայոց Միջագետքն ու Գամիրքը՝ ամբողջությամբ։

Գերմանիայի շրջափակում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականի նոյեմբերի 11-ի Կոմպիենյան զինադադարից մինչև Գերմանիայի հետ Անտանտի հաղթող պետությունների կողմից հաշտության պայմանագրի կնքումը՝ 1919 թվականի հունիսի 28-ին, հաղթող պետությունները շարունակում էին Գերմանիայի ռազմածովային շրջափակումը, որը նրանք սկսել էին դեռևս պատերազմի ընթացքում։ Հաշվի առնելով այն իրողությունը, որ Գերմանիան որոշակի կախվածություն ուներ ապրանքների ներմուծումից, գնահատվել է, որ դրա հետևանքով իրենց կյանքը կորցրեցին նրա շուրջ 523 000 քաղաքացիական բնակիչներ[1]։ Ն.Պ. Հովարդը (անգլ.՝ N. P. Howard), Շեֆֆիլդի համալսարանից (անգլ.՝ University of Sheffield), կարծում է, որ ևս քառորդ միլիոն (250 000) մարդ մահացան հիվանդություններից և սովից, որոնք տեղի ունեցան պատերազմի փաստացի ավարտից 8 ամիս հետո՝ զինադադարից մինչև հաշտության պայմանագրի կնքումը և պատերազմի պաշտոնապես ավարտվելը[2]։ Ուստի Գերմանիայի քաղաքացիական բնակչության զոհերի թիվը կազմել է ավելի քան 770 հազար մարդ (523 000 + 250 000 = 773 000): Ռազմագործողությսւնների ավարտից հետո շրջափակման շարունակումը, ինչպես գրող Ռոբերթ Լեքքին (անգլ.՝ Robert Leckie) գրում է իր «Չարագործի կողմից առաքված» երկում, շատ բան արեց, որպեսզի «տառապեցնի գերմանացիներին ... և անհույս կատաղությամբ նրանց նետի չարագործի ձեռքերի մեջ»։ Հասկանալի է, որ գրողը նկատի է ունեցել գերմանական ազգի կողմից զանգվածաբար նացիոնալ-սոցիալիզմին (ազգայնական-ընկերավարությանը) հարելը և վերջինիս թիվ մեկ առաջնորդի՝ Ադոլֆ Հիտլերի իշխանության գալը։ 1918 թվականի նոյեմբերի 11-ի Կոմպիենյան զինադադարի պայմանները թույլ էին տալիս սնունդի առաքումը դեպի Գերմանիա, սակայն իրականում հաղթող դաշնակից պետությունները (Անտանտա) պահանջում էր Գերմանիայից, որպեսզի վերջինս ինքն ապահովեր առաքման համար անհրաժեշտ միջոցները, ասենք՝ նավերը։ Ուստի, Գերմանիայի նոր կառավարությունը հարկադրված էր օգտագործել իր ոսկու պաշարը, քանզի ի վիճակի չէր պարտք ստանալու Ամերիկայի Միացյալ Նահանգներից։

Պատմաբան Սալի Մարքսը (անգլ.՝ Sally Marks) պնդում է, թե մինչդեռ «մինչդեռ Անտանտայի դաշնակից հաղթող պետությունների ռազմանավերը կանգանծ էին իրենց տեղում՝ ընդդեմ հնարավոր թշնամական գործողությունների վերսկսման, միաժամանակ դաշնակիցներն առաջարկում էին սնունդ և դեղորայք տրամադրել զինադադարից հետո, սակայն Գերմանիան հրաժարվել է թույլ տալ իր նավերին իրականացնելու մատակարարումները»։ Այնուհետև Սալի Մարքսը նշում է, թե, չնայած Գերմանիայի կառավարության կողմից հարուցված խնդիրներին, Անտանտայի երկրներն, այնուամենայնիվ, սննդի մատակարարումներ ուղարկեցին Գերմանիա, նախքան Վերսալում կատարված մեղադրանքների բարձրացվելը[3]։

Պատմաբան Սալի Մարքսի դիրքորոշումը պաշտպանում է նաև Էլիզաբեթ Գլեյզերը (անգլ.՝ Elisabeth Gläser), նկատելով, թե Գերմանիայի բնակչությանը կերակրելու համար Անտանտայի համապատասխան ռազմական ուժ էր առնանձնացվել, որը գործում էր 1919-ի սկզբներից մինչև 1919-ի մայիսը, այդպիսով «Գերմանիան դարձել էր Ամերիկյան և Անտանտի սննդի մատակարարուկների գլխավոր ստացողը»։

Էլիզաբեթ Գլեյզերը նաև շարունակում է, որ 1919-ի առաջին ամսիներին, երբ հիմնական օգնության ջանքերը դեռ պլանավորվում էին, Ֆրանսիան արդեն իսկ սննսի մատակարարումներ էր կատարում դեպի հարավային և արևմտյան գերմանական երկրամասեր, մասնավորապես՝ Բավարիա և Ռեյնլանդ (Հռենոսյան երկրամաս

Գլեյզերը նշում է, որ Գերմանական կառավարության մեղքով էր, որ սննդի մատակարարումները դանդաղեցին կամ հետաձգվեցին, քանզի գերմանական կողմը հրաժարվեց հանձնելու իր ամբողջ առևտրական նավատորմը Անտանտային։ Վերջապես, Գլեզերը եզրակացնում է, թե «օգնության ամբողջ հաջողությունը ինքնին զրկեց Անտանտայի երկրներին՝ լուրջ սպառնալիքի հնարավորությւնից, որպեսզի հենց այդ սպառնալիքի միջոցով ստիպեին Գերմանիային՝ ստորագրելու Վերսալյան պայմանագիրն իրենց համար առավելագույնս ընդունելի ձևով»[4]

Այնուամենայնիվ, իրողություն է նաև այն, որ ռազմական գործողությունների դադարեցումից 8 ամիս անց շրջափակումը շարունակվում էր, որի պատճառով, ըստ որոշ գնահատականների՝ ևս 100 000 մահվան դեպք եղավ Գերմանիայի քաղաքացիական բնակչության մեջ՝ ի հետևանս սովահարության, ինչն ավելացրեց արդեն իսկ պատերազմի ընթացքում սովից ու հիվանդություններից մահացած մի քանի հարյուր հազար քաղաքացիական զոհերի թիվը (523 000 + 100 000 = 623 000): Սննդի մատակարարումները, բնականաբար, լիովին կախված էին հաղթական Անտանտի պետությունների բարի կամքից, որի պատճառով էլ ռազմագործողություններից հետո, այնուամենայնիվ որոշակի անկանոնություն կար, ինչն էլ հանգեցնում էր սովի դեպքերի[5][6]։

Վերսալի պայմանագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերսալյան պայմանագրի դեմ բողոքի ցույցերը Գերմանիայի խորհրդարանի՝ Ռայխստագի շենքի առջև: Բեռլին, 1919 թվական:

Փարիզի հաշտության համաժողովից հետո 1919 թվականի հունիսի 28-ին տեղի ունեցավ մի կողմից՝ պարտված Գերմանիայի, մյուս կողմից՝ հաղթական Անտանտի երկրների՝ Ֆրանիսյաի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և նրանց այլ փոքր դաշնակից պետությունների միջև հաշտության պայմանագրի ստորագրումը, որը պաշտոնապես վերջ տվեց Առաջին համաշխարհային պատերազմին։

Կնքվեցին նաև այլ պայմանագրեր, որոնցով պաշտոնապես ավարտվեցին պատերազմական հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգերի և Կենտրոնական տերությունների՝ Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Օսմանյան կայսրության և Բուլղարիայի միջև։

Վերսալի պայմանագրի թվով 440 հոդվածների մեջ ներառվեց հաղթական Անտանտի երկրների պահանջը, որպեսզի Գերմանիան պաշտոնապես ընդունի, թե ինքը պատասխանատու է պատերազմն սկսելու համար՝ Վերսալի պայմանագրի հոդված 231-րդ և վճարում է Առաջին համաշխարհային պատերազմի տնտեսական ռեպարացիաները։

Վերսալի պայմանագիրը նաև կտրուկ սահմանափակեց Գերմանիայի ռազմական մեքենայի հզորությունը։ Գերմանական զորքերը՝ ցամաքային և ծովային, կրճատվեցին մինչև 100 000-ի սահմանը և այդ երկրին արգելվեց մշակելու և ունենալու հիմնական ծանր ռազմական այնպիսի սպառազինություններ, որոնք կարող են հարձակողական դեր խաղալ՝ մասնավորապես տանկեր, ռազմանավեր և սուզանավեր։

Ազգային փոքրամասնություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական ցնցումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդկային կորուստները ռազմաճակատներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում զոհվեց շուրջ 10 000 000 (10 մլն) զինծառայող (ներառյալ այն 1 000 000 զինծառայողները, որոնք համարվում էին անհետ կորած)։ Այս կարծիքն ընդունվում է նաև հայ ակադեմիական պատմագրության կողմից։ «Մասնագետներն Առաջին աշխարհամարտում մարդկության ունեցած կորուստների վերաբերյալ զանազան հաշվարկներ են անում։ Առավել ընդունված տեսակետն այն է, որ պատերազմում զոհվել է ավելի քան 20,5 միլիոն մարդ, որից շուրջ 10 միլիոնը՝ ռազմի դաշտում։»[7] Բացի այդ, վիրավորվեց շուրջ 21 000 000 (21 մլն) զինծառայող։ Ստորև բերված է երկրների ցանկը՝ ըստ Առաջին համաշխարհային պատերազմում զոհվածների թվի. 

Ըստ հակամարտ դաշինքների՝

Ներկայացված չէ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված հայ զինծառայողների թիվը, սակայն հայտնի է, որ միայն Օսմանյան կայսրության ավելի քան 3 մլն հայ բնակչությունից 300 000 հայ երիտասարդ զորակոչվեց Օսմանյան Թուրքիայի բանակ, որտեղ նրանք ենթարկվեցին գրեթե համընդհանուր ոչնչացման[10][11][12][13]։ Բացի այդ, Ռուսական կայսրության մեջ բնակվող 2 միլիոն 54 հազար (2 054 000) հայերից ռուսական կայսերական բանակ զորակոչված գրեթե 250 000 - 300 000 հայ զինծառայողներից (այդ զինվորականները կազմում էին արևելահայերի 13%-15%-ը:) և նույն բանակի համար մարտնչող շուրջ 10 000 հայ կամավորականներից[12][14] ևս հազարավոր, եթե ոչ՝ տասնյակ հազարավոր զոհեր եղան[13] Ըստ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գնդապետ Ա. Հ. Հարությունյանի՝ ռուսական բանակի Արևմտյան և Կովկասյան ռազմաճակատներում մարտնչել են շուրջ 300 հազար հայ ռազմիկներ[15]։ Ֆրանսիայի, Անգլիայի և ԱՄՆ-ի բանակններում զորակոչված հայ զինվորների թիվը անցնում էր 50 հազարից[12][14]։ Ուստի, պետք է ենթադրել, որ հարյուրավոր, եթե ոչ հազարավոր զոհեր եղան նաև Ֆրանսիայի, Բրիտանական կայսրության և ԱՄՆ-ի բանակներում մարտնչող շուրջ 50 000 հայ զինծառայողների թվից[13]։

Պատերազմի յուրաքանչյուր րոպեն, որոշ գիտնականների հաշվարկներով տարել է 4 զինվորի կյանք, իսկ 9-ից մի փոքր քիչ մարդ, ամեն րոպե վիրավորվում էր։ 

Մարդկության պատմության մեջ աննախադեպ այդ պատերազմին մասնակցում էր 34 պետություն, որոնց բնակչության ընդհանուր թիվը կազմում էր շուրջ 1 000 000 000 (1 միլիարդ) մարդ, ինչը կազմում էր մոլորակի այն ժամանակվա բնակչության 67%-ը։ Զորահավաքի էր ենթարկվել շուրջ 65 միլիոն տղամարդ։

Հաշվի առնելով, որ այդ ժամանակ աշխարհում ապրում էր մոտ 6 միլիոն հայ, ապա բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի առաջին հանրապետության բանակում զորահավաքված հայ զինծառայողների ընդհանուր թիվը կազմում էր մոտավորապես 650-700 հազար (300 հազար օսմանյան կայսրության բանակում[10][11][12] + 300 հազար ռուսական կայսրության բանակում[12][14][15] + 50 հազար Ֆրանսիական, Բրիտանական, Ամերիկյան բանակներում[12][14], մոտ 40 հազար՝ ՀՀ բանակում, մոտ 10 հազար՝ Վան-Վասպուրականում, Բաքվի հայկական զորքերում, Լեռնահայաստանում և այլուր)[13]։ Հայաստանը պատերազմի արդյունքում ստացավ 700 հազար փախստականներ, պատմական Հայաստանի հողերի որոշ մասը կամ ամբողջը վերադարձնելու մշուշոտ հույսեր և դատավարություններ Հայոց ցեղասպանությունն իրագործածա թուրքական պետության, պետական ապարատի, բնակչության և միայն մի մասը կազմող երիտթուրքական կուսակցության անդամներից ոմանց հանդեպ, որոնք ավարտվեցին ընդամենը երիտթուրքական մի քանի երկրորդական դեմքերի մահապատժով ու բանտարկությամբ։ Մյուսների դատավճիռների կենսագործումը ստիպված ստանձնեցին հայկական կազմակերպությունները, մասնավորապես՝ Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը (տե՛ս Նեմեսիս գործողություն

  • Երկիր մոլորակի 5 000 000 խաղաղ բնակիչներ զոհվեցին այս կամ այն պատճառով։ Ընդ որում, հավանաբար այդ 5 միլիոնից 1,5 միլիոնը կազմում էին այն անմեղ և անզեն խաղաղ արևմտահայերը, որոնք ենթարկեցին ծրագրված ցեղասպանության Օսմանյան կայսրության կողմից՝ իրենց իսկ Հայրենիքում՝ Արևմտյան Հայաստանում, իսկ ևս 100-150 հազար արևելահայեր եղեռնի զոհ դարձան Օսմանյան բանակների և նրանց դաշնակից Ադրբեջան պետության ու բոլշևիկյան Ռուսաստանի զորքերի՝ Արևելյան Հայաստան, այդ թվում՝ Արարատյան դաշտ, Շիրակ, Ջավախք, Լոռի, Նախիջևան, և Հարավ-արևելյան Կովկաս, այդ թվում՝ Բաքու-Ապշերոն ներխուժման պատճառով՝ 1915-1921 թվականներին։
  • Ոչ պակաս, քան 6 000 000 մարդ, թուլանալով պատերազմի անտանելի պայմաններից, մահացան արդեն պատերազմից հետո՝ 1918-1919 թթ. գրիպի համաճարակից, իսկ Արևելյան Հայաստանում, Կիլիկիայում և արաբական երկրներում՝ սովից ու համաճարակներից՝ Օսմանյան կայսրության ու նրա բանակի սվիններով հռչակված Ադրբեջանական արհեստածին հանրապետության իրականացրած տնտեսական-տրանսպորտային շրջափակման ու բոլշևիկյան Ռուսաստանի քեմալամետ քաղաքականության արդյունքում։

Տոկոսային հարաբերությամբ ամենամեծ զոհերը կրել է

  • Հայ ժողովուրդը և Հայաստանը —Բնակչության մոտ 45-50 %-ի ֆիզիկական ոչնչացում, հսկայական զանգվածների բռնի իսլամացում և բռնի թրքացում,
  • Սերբիա — զոհվել է բնակչության մոտ 6%-ը,
  • Ֆրանսիա — 3,4%
  • Ռումինիա — 3,3%,
  • Գերմանիա — 3,0%:

Ավերածություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմը դանդաղեցրեց, արգելակեց ու հետաձգեց մի ամբողջ սերնդի տնտեսական ու մշակութային զարգացումը։ Խոշորագույն տնտեսական կորուստները այդ պատերազմից կրեցին.

  • Հայ ժողովուրդը և Հայաստանը — 80%,
  • Մեծ Բրիտանիան — 30%,
  • Գերմանիան — 20%,
  • Ֆրանսիան — 15%,
  • ԱՄՆ — 14%:
  • Այն տարածքները, որտեղ մարտական գործողություններ էին ընթանում, հատկապես՝ Արևմտյան և Արևելյան Հայաստանը, նաև՝ Ֆրանսիան, Բելգիան, Ռուսաստանի եվրոպական մասի արևմտյան նահանգները՝ լուրջ ավերածություններ կրեցին։
  • Զինակալման ժամանակ հակառակորդը ուղղակի կողոպտում էր խլված կամ ժամանակավորապես գրավված տարածքները, տեղական բնակչությունը հարկադրվում էր մասնակցելու պաշտպանական շինությունների կառուցմանը, խրամատների փորմանը, Արևմտյան Հայաստանում տեղի բնակչության զգալի մասը ուղղակի ստրկական աշխատանքի էր դատապարտված, քշված էր դեպի երկաթուղիների ու ճանապարհների շինարարությունը, իսկ գեղեցիկ կանայք ու աղջիկները հազարներով քշվել էին թուրքական հարեմներ ու բանակային հանրատներ։

Քաղաքական հետևանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Եվրոպայի քաղաքական բաժանումը 1919 թվականին՝ Բրեստ-Լիտովսկի և Վերսալի պայմանագրերից հետո և մինչև Տրիանոնի, Կարսի, Ռիգայի պայմանագրերն ու Խորհրդային Միության, Իռլանդական ազատ պետության և Թուրքիայի Հանրապետության ստեղծումը: Սև ծովից հարավ-արևելք աչքի է ընկնում բավական ընդարձակ սահմաններով Հայաստանի Հանրապետությունը (մոտ 160 հազար քառ. կմ տարածք):
Սև ծովի մերձակա երկրների քաղաքական քարտեզը 1919 թվականին: Սև ծովից հարավ-արևելք աչքի է ընկնում բավական ընդարձակ սահմաններով Հայաստանի Հանրապետությունը (մոտ 160 հազար քառ. կմ տարածք): Հայաստանի Հանրապետության սահմաններում պարզ երևում են Էրզրում, Տրապիզոն քաղաքները Արևմտյան Հայաստանում, Կարս, Ալեքսանդրապոլ, Երևան, Նախիջևան քաղաքները՝ Արևելյան Հայաստանում: Վանա լիճն իր շրջակայքով, հավանաբար, սխալմամբ չի ընդգրկված Հայաստանի Հանրապետության սահմանների մեջ:
Օսմանյան Թուրքիայի տարածքային կորուստները 1920 թվականի օգոստոսի 10-ի Սևրի պայմանագրով:
Գերմանական երկրորդ ռայխի տարածքային կորուստներն՝ Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում:
Ավստրո-հունգարական կայսրության տարածքների բաժանումը նոր անկախ պետությունների միջև՝ Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում:
Տարածքային կորուստներ և շահումներ Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում՝ 1923 թվականի դրությամբ:
  • Պատերազմը վերջ տվեց Եվրոպայի, որպես գաղութային աշխարհի կենտրոնի գոյությանը։

Աշխարհի քաղաքական քարտեզը ենթարկվեց լուրջ փոփոխությունների։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը գոյություն ունեցած 59 պետություններին ավելացավ ևս 12 նոր պետություն։ Այսպիսով՝ մոլորակի քաղաքական քարտեզի վրա հայտնվեց 71 պետություն։ Ընդ որում, նոր անկախ պետությունների թիվը կարող էր ավելին լինել, եթե նրանցից ոմանց դեմ նվաճողական քաղաքականություն չվարեին «հեղափոխական» քեմալական Թուրքիան և «հեղափոխական» բոլշևիկյան Ռուսաստանը։ Մասնավորապես անկախ պետություններ դառնալու հնարավորություն ունեին Հայաստանի Հանրապետություն, որը փաստացի նվաճվեց Խորհրդային Ռուսաստանի կողմից, իսկ ապա՝ պաշտոնապես մտցվեց նորաստեղծ ԽՍՀՄ-ի կազմի մեջ, ինչպես նաև Հայաստանին հարևան Վրաստանն ու Ադրբեջանը։ Արևմտահայերի պետություն դառնալու բոլոր հնարավորություններն ուներ նաև հայկական Կիլիկիան, որը սակայն զոհ գնաց թուրք-ֆրանս-անգլիական դավադիր քաղաքականությանը։

Մինչև առաջին համաշխարհային պատերազմը գոյություն ունեցած և աշխարհի քաղաքական քարտեզից վերացած պետություններից որոշները բազում դարեր գոյություն ունեցած հզոր տերություններ էին։

  • Իրենց գոյությունը դադարեցրին հետևյալ չորս կայսրությունները.
    • Ավստրո-Հունգարիան, որը բաժանվեց մի շարք ազգային պետությունների, այդ թվում՝ Ավստրիական հանրապետություն, Հունգարական հանրապետություն, Չեխոսլովակյան հանարպետություն և այլն,
    • Գերմանական երկրորդ ռեյխը, որը զգալիորեն փոքրացավ ու վերածվեց Վայմարյան Հանրապետության,
    • ցարական Ռուսաստանը, որից անջատվեցին մի շարք նոր անկախ պետություններ՝ Լեհաստան, Ֆինլանդիա, Հայաստան, Ուկրաինա,Բելառուս, մերձբալթյան հանրապետություններ, Վրաստան և այլն։
    • Օսմանյան Թուրքիան, որին փոխարինեց Թուրքական նորաստեղծ հանրապետությունը, պաշտոնապես հռչակված 1923 թվականին։ Վերջինիս հաջողվեց, հսկայական տարածքներ կորցնելով հանդերձ՝ հօգուտ արաբական երիրների, Անգլիայի, Ֆրանսիայի և այլոց, այնուամենայնիվ՝ խորհրդային Ռուսաստանի օժանդակությամբ՝ տարածքային ձեռքբերումներ ունենալ հաշիվ նորանկախ Հայաստանի Հանրապետության, խլելով նրանից Կարսի մարզն ու Իգդիր-Սուրմալուի գավառը՝ մեծ Արարատ լեռան հետ միասին։
  • Համայնավարության, այսինքն՝ կոմունիզմի տարածումը և ԱՄՆ-ի առաջնորդող դերը նոր աշխարհակարգի պայմաններում,
  • Նոր անկախ պետությունների ի հայտ գալը.

 

  • Արգելակվեցին այն սոցիալ-տնտեսական գործընթացները, որոնք սկսվել էին ХІХ դարի վերջին — ХХ դարի սկզբին, սրվեցին դասակարգային, միջպետական և էթնիկական հակասությունները։
  • Պատերազմը վերջնականապես փլուզեց մինչպատերազմյան միջազգային իրավական համակարգը, ծնելով նոր միջազգային իրավական համակարգ։

Օսմանյան Թուրքիայի կայսրության փլուզումը և տարածքային կորուստներն ու ձեռքբերումները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսմանյան կայսրությունը փլուզվեց։

Նրան սպառնում էր չորրորդական պետության կարգավիճակ և նույնիսկ՝ գրեթե իսպառ ջնջում քարտեզի երեսից։ Կից քարտեզում պատկերված են Օսմանյան Թուրքիայի տարածքային կորուստները 1920 թվականի օգոստոսի 10-ի Սևրի պայմանագրով։


  • Օսմանյան Թուրքիային փոխարինեց Թուրքական նորաստեղծ հանրապետությունը, պաշտոնապես հռչակված 1923 թվականին։
  • Վերջինիս հաջողվեց, հսկայական տարածքներ կորցնելով հանդերձ՝ հօգուտ արաբական երկրների, Անգլիայի, Ֆրանսիայի և այլոց, այնուամենայնիվ՝ խորհրդային Ռուսաստանի օժանդակությամբ՝ տարածքային ձեռքբերումներ ունենալ հաշիվ նորանկախ Հայաստանի Հանրապետության, խլելով նրանից Կարսի մարզն ու Իգդիր-Սուրմալուի գավառը՝ մեծ Արարատ լեռան հետ միասին։ Այսպիսով, հաղթող երկրների շարքին պատկանած, Անտանտի հաղթանակի համար հսկայական արյուն թափած, սակայն կարմիր Ռուսաստանի և կարմիր Թուրքիայի միջև բաժանված Հայաստանը կորցրել է ո՛չ միայն հաղթող երկրների որոշմամբ իրեն պատկանող Արևմտյան Հայաստանը, Կիլիկիան, այլև անգամ՝ մինչև 1914 թվականի ռուս-թուրքական սահմանագծով, փաստորեն, իրեն պատկանած Կարսի մարզն ու Երևանի նահանգի Իգդիր-Սուրմալուի գավառը։ Սա պատերազմների պատմության մեջ չտեսնված երևույթ էր։

Հաղթող և պարտված պետություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ ժողովուրդը և Հայաստանի Հանրապետությունը գտնվում էին հաղթողների ճամբարում, սակայն, լինելով Առաջին համաշխարհային պատերազմում ամենամեծաքանակ զոհեր ունեցած ժողովուրդը, փաստացի՝ Առաջին աշխարհամարտի ամենամեծ զոհը, հայությանը չհաջողվեց ստանալ իրեն վայել և հաղթողին արժանի բաժին։ Ավելին՝ Հայաստանի Հանրապետությունը՝ իրեն միջազգային պայմանագրերով հասանելիք տարածքների ձեռք բերման փոխարեն, նույնիսկ ստիպված եղավ իր սեփական՝ անվիճելի տարածքները զիջել պարտված պետություն համարվող Թուրքիային (Կարս, Իգդիր-Սուրմալու և այլն) և նրա հովանավորյալ Ադրբեջանական հանրապետությանը (Նախիջևան, Շարուր և այլն)։ Այդ ամենի մեջ հատկապես մեծ էր հայ ժողովրդի դահճի՝ «հեղափոխական» փետուրներ հագած կարմիր Թուրքիայի և նրա անագորույն դաշնակից՝ համաշխարհային հեղափոխության դրոշ բարձրացրած կարմիր Ռուսաստանի չարանենգ դերը։

Հաղթող պետություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարտված պետություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհաքաղաքական հետևանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայոց Ցեղասպանության քարտեզը:
Վիլսոնյան Հայաստանի քարտեզը Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում. 1920 թվականի դրությամբ:
Թուրքիայի տարածքային նախատեսվող բաժանումն ըստ 1920 թվականի օգոստոսի 10-ի Սևրի պայմանագրի:
Հայ-թուրքական սահմանն ըստ 1920 թվականի օգոստոսի 10-ի Սևրի պայմանագրի:
1920 թվականի օրիգինալ քարտեզ, որը ցույց է տալիս 1920 թվականի օգոստոսի 10-ի Սևրի պայմանագրի գործողության տարածաշրջանը:
1920 թվականի օգոստոսի 10-ի Սևրի պայմանագրի օսմանական քարտեզ:
1920 թվականի օգոստոսի 10-ի Սևրի պայմանագրով օսմանյան տարածքների բաժանումը:
1920 թվականի օգոստոսի 10-ի Սևրի պայմանագրով ստեղծվելիք Հայաստանի քարտեզի օրթոգրաֆիկ պրոյեկցիան:

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը գտնում է, որ «Հետպատերազմյան շրջանում ստեղծվեցին աշխարհաքաղաքական նոր իրողություններ։»[16] Հաղթանակած Անտանտի երկրներն աշխարհին պարտադրեցին իրենց մշակած Վերսալ-վաշինգտոնյան համակարգը[17]։ 1920 թ. այդ համակարգի մեջ փաստորեն ընդգրկվեցին նաև դաշնակից Հայաստանի Հանրապետության շահերը[17]։ Սևրի դաշնագրով, ապա՝ վիլսոնյան իրավարար վճռով Հայաստանին տրվում էին հողային այնպիսի սահմաններ, մասնավորապես՝ ելք դեպի Սև ծով, որով ցեղասպանության ենթարկված ժողովուրդը ստանում էր կենսագոյության ու զարգացման հնարավորություններ[17]։ Սակայն ցավոք, քաղաքական հանգամանքների բերումով, այդ ծրագիրը մնաց թղթի վրա[17]։ Բայց այն, այնուամենայնիվ, մնաց անկատար միջազգային իրավական գետնի վրա, չեղյալ չհայտարարվեց ստորագրած երկրների կողմից[17]։ Այնպես որ, Առաջին համաշխարհային պատերազմից մնացած ամենածանր հետևանքներից մեկը՝ Հայոց ցեղասպանության ու հայրենազրկման խնդիրը առ այսօր բաց է և իր իրավական լուծումը պետք է գտնի ճիշտ այնպես, ինչպես Երկրորդ աշխարհամարտից հետո՝ հրեական հարցը[16]։ Այս խնդիրն էլ դառնալու է հայության գործելակերպի ողնաշարը։

Տնտեսական հետևանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ

Մեծ Բրիտանիա

Ֆրանսիա

Նոյեմբերյան հեղափոխություն

Տե՛ս Նոյեմբերյան հեղափոխություն

Դաուեսի պլան

Տե՛ս Դաուեսի պլան

Տե՛ս Ռուսական հեղափոխություն, Փետրվարյան հեղափոխություն, Հոկտեմբերյան հեղափոխություն, Հոկտեմբերյան հեղաշրջում

Տե՛ս Ազգերի լիգա

Հայկական լեռնաշխարհի, Փոքր Ասիայի, Բալկանների, Հյուսիսային Միջագետքի բնիկ ազգերի ոչնչացումը Օսմանյան Թուրքիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսմանյան կայսրությունում 1914-1918թթ. ցեղասպանության է ենթարկվել 1,5 միլիոն հայ, 500–800 հազար ասորի, 100–350 հազար հույն[7]։

Հայոց ցեղասպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1914 թվականի նոյեմբերին Օսմանյան կայսրությունը պատերազմի մեջ մտավ Գերմանիայի ու Ավստրո-Հունգարիայի կողմից։ Երիտթուրքերը հասկացան, որ ռազմական ժամանակի պայմաններում կարելի է արագ և առանց աղմուկի լուծել «հայկական», «ասորական» և «հունական» հարցերը։ Եվ դա կատարվեց աներևակայելի դաժանությամբ։ Բնականաբար, միլիոնավոր մարդկանց կոտորածն ու տեղահանությունն առանց աղմուկի չստացվեց։ Արդյունքում՝ Օսմանյան Թուրքիայում հավատարմագրված դիվանագետները հեռագրեր էին հղում իրենց կառավարություններին կոտորածների մասին, որոնք էլ իրենց հերթին վրդովմունքն էին հայտնում և բողոքի նոտաներ էին ուղարկում երիտթուրքերի կառավարությանը։ Բայց օտարերկրյա միաջմտություն արդեն ուշացած էր։ Մինչ 1916 թվականը «ոչ թուրքական» բնակչության զտումը գրեթե ավարտված էր։ Իսկ ով ողջ էր մնացել, Առաջին համաշխարհային պատերազմից հետո զոհ գնաց նախկին երիտթուրք, իսկ այդժամ՝ նոր Թուրքիայի ստեղծող դարձած գեներալ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի բանակին, որը հայերի ու հույների ոսկորների վրա հիմնեց ժամանակակից Թուրքիան։

Հայ ժողովրդի կորուստները թվական տվյալներով՝ համաշխարհային կորուստների համեմատությամբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, 2014 թվականին իր «Առաջին աշխարհամարտ–Հայոց ցեղասպանություն. պատճառներ և հետևանքներ» հոդվածում փորձել է համեմատություն անցկացնել հայ ժողովրդի և Առաջին աշխարհամարտին մասնակցած բոլոր մյուս ժողովուրդների ու պետությունների մարդկային կորուստների միջև[7]։ Ըստ հայ պատմաբան ակադեմիկոսի՝ «Մասնագետներն Առաջին աշխարհամարտում մարդկության ունեցած կորուստների վերաբերյալ զանազան հաշվարկներ են անում։ Առավել ընդունված տեսակետն այն է, որ պատերազմում զոհվել է ավելի քան 20,5 միլիոն մարդ, որից շուրջ 10 միլիոնը՝ ռազմի դաշտում։»[7] Պարզ է դառնում հետևյալը. «Ստացվում է, որ 10,5 միլիոն զոհերը խաղաղ բնակիչներն են։ Բացի այդ, ըստ Ա.Մելքոնյանի՝ վիրավորվել և հաշմանդամ է դարձել մոտ 18,3 միլիոն մարդ։» Հայտնի նաև, որ «Նյութական կուրուստները հաշվվում են հարյուրավոր միլիարդներով։»[7] Այւոնհետև հայ պատմաբան ակադեմիկոսը համեմատել է երկու պատերազմող խմբավորումների կորուստները։ Այսպես՝ «Անտանտի երկրներից զոհվել է 5,6 միլիոն զինվորական և մոտ 8 միլիոն խաղաղ բնակիչ, Եռյակ դաշինքի[18] երկրներից՝ 4,4 միլիոն զինվորական և 3,4 միլիոն խաղաղ բնակիչ։»[7] Այնուհետև Ա.Մելքոնյանը կատարում է շատ ուշագրավ եզրահանգում։ «Այսինքն՝ պատերազմը տանուլ տված Գերմանական խմբավորման կորուստների մեջ 3,4 մլն խաղաղ բնակիչներից 2,8 միլիոնը վերաբերում է Օսմանյան կայսրությանը։»[7] Հաջորդ դիտարկումը նույնպես կարևոր իրողություն է ի հայտ բերում. «Դրա մեծ մասը բաժին է ընկել կայսրության քրիստոնյա ժողովուրդներին՝ 1,5 միլիոն հայերին, 500–800 հազարը՝ ասորիներին, 100–350 հազարը՝ հույներին։»[7] Ինքնըստինքյան բխում է հետևյալ հույժ կարևոր եզրահանգումը. «Նշանակում է բնակչության թվաքանակի համեմատությամբ ոչ մի ժողովուրդ չի ունեցել այնպիսի կորուստներ, ինչպիսին հայությունը։»[7] Առավել պարզաբանելով իրավիճակը, ակադեմիկոս Ա.Մելքոնյանը կատարում է ևս մեկ այլ դիտարկում. «Այստեղ մատնանշենք նաև այն հանգամանքը, որ թեպետ պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության տարածքի մի զգալի մասը ռազմակալվել է Անտանտի երկրների զորքերի կողմից, այդուհանդերձ, մուսուլման բնակչությունը քրիստոնյաների համեմատությամբ ունեցել է չնչին կորուստներ։»[7] Վերջապես ի հայտ է գալիս հայ ժողովրդի համար խիստ կարևոր եզրակացությունը. «Հետևապես սին են թուրք քաղաքական ու «գիտական» շրջանակների այն պնդումները, թե տերության բոլոր ժողովուրդները, այդ թվում՝ թուրքերը պատերազմի ընթացքում հավասարապես կրել են մեծ կորուստներ։»[7]

Ուստի նաև լիովին արդարացի է հայ պատմաբան ակադեմիկոսի հետևյալ եզրահանգումը. «Հայ ժողովուրդը, որ այդ պատերազմի սանձազերծմանը որևէ մասնակցություն չուներ, վերոհիշյալ տվյալների համեմատության դեպքում միանշանակ ներկայանում է որպես այդ պատերազմի գլխավոր զոհ, հանգամանք, որը, ցավոք, ստեղծված ահռելի գրականության մեջ հիմնականում շրջանցված է։»[7]

Ասորիների ցեղասպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսմանյան կայսրությունում 1914-1918թթ. ցեղասպանության է ենթարկվել 500–800 հազարը՝ ասորի[7]։

=== Հույների ցեղասպանություն ===

Օսմանյան կայսրությունում 1914-1918թթ. ցեղասպանության է ենթարկվել 100–350 հազարը՝ հույ[7]։

Պոնտոսի հույների ցեղասպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Peacemakers: The Paris Peace Conference of 1919 and Its Attempt to End War by Margaret MacMillan, John Murray 0-7195-5939-1
  • Peacemaking, 1919 by Harold Nicolson 1-931541-54-X
  • Hew Strachan ed.: "The Oxford Illustrated History of the First World War" is a collection of chapters from various scholars that survey the War.
  • Paul Ewald, Evolution of infectious disease, New York, Oxford University Press, 1994, ISBN 0-19-506058-X.
  • The Wreck of Reparations, being the political background of the Lausanne Agreement, 1932 by Sir John Wheeler-Bennett New York, H. Fertig, 1972.
    • References to 'Izmir' in 1919 changed to Smyrna, as it was named until 1930 - Izmir
  • George Brown Tindall, David Emory Shi, America: A Narrative History, 7ª edizione, W.W Norton & Company, Inc., 2007, ISBN 0-393-92947-7.
  • Antonella Astorri, Patrizia Salvadori, 1919: La pace perduta, in Storia e Dossier, Anno XIV numero 138, Firenze, Giunti Editore, maggio 1999, pp. 12–19.
  • (EN) John M. Barry, The Great Influenza: The Epic Story of the Greatest Plague in History, Viking Penguin, 2004, ISBN 0-670-89473-7.
  • Ennio Di Nolfo, Dagli imperi militari agli imperi tecnologici – La politica internazionale dal XX secolo ad oggi, 5ª edizione, Roma-Bari, Laterza, 2011, ISBN 978-88-420-8495-2.
  • Martin Gilbert, La grande storia della prima guerra mondiale, 2009ª ed., Milano, Arnoldo Mondadori, 1994, ISBN 978-88-04-48470-7.
  • Mario Silvestri, La decadenza dell'Europa occidentale, Vol. I: 1890-1933 – Dalla Belle Époque all'avvento del nazismo, Milano, BUR, 2002, ISBN 88-17-11751-X.

Լրացուցիչ գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Aldcroft, Derek Howard. Europe's third world: the European periphery in the interwar years (2006).
  • Blom, Philipp. Fracture: Life and Culture in the West, 1918-1938 (2015).
  • Margaret MacMillan. Peacemakers: The Paris Peace Conference of 1919 and Its Attempt to End War (2001)
  • Kallis, Aristotle. "When fascism became mainstream: the challenge of extremism in times of crisis." Fascism 4.1 (2015): 1-24.
  • Mazower, Mark. Dark continent: Europe's twentieth century (2009).
  • Mowat, C.L. ed. The New Cambridge Modern History, Vol. 12: The Shifting Balance of World Forces, 1898-1945 (1968) online 25 chapters; 845pp
  • Overy, R. J. The Inter-War Crisis (2nd ed. 2016) [https://www.amazon.com/Inter-War-Crisis-1919-1939-2nd/dp/1405824689/ excerpt[
  • Somervell, D.C. The Reign of King George V (1936) online 550pp; wide ranging political, social and economic coverage of Britain, 1910-35
  • John Wheeler-Bennett The Wreck of Reparations, being the political background of the Lausanne Agreement, 1932 New York, H. Fertig, 1972.
  • Fowler, C de K. & Smit, G.J.J., Geskiedenis vir die Kaaplandse Senior Sertifikaat en Matriek. Kaapstad: Maskew Miller Beperk. Bladsye 102-107. (Datum onbekend, vermoedelik laat 1950's).
  • DEJMEK, Jindřich, a kol. Zrod nové Evropy : Versailles, St-Germain, Trianon a dotváření poválečného mírového systému. Praha : Historický ústav, 2011. 517 s. ISBN 978-80-7286-188-0. (česky)
  • FERGUSON, Niall. Nešťastná válka. Praha : Dokořán, 2004. 487 s. ISBN 80-86569-56-X. (česky)
  • HOBSBAWM, Eric. Věk extrémů : Krátké 20. století 1914–1991. Překlad J. Pečírková a P. Štěpánek. 1. vyd. Praha : Argo, 1998. 620 s. ISBN 978-80-257-0302-1. Kapitola I. Věk katastrofy, s. 30 – 232. (česky)
  • KEEGAN, John. První světová válka. Praha ; Plzeň : Beta-Dobrovský ; Ševčík, 2002. 383 s. ISBN 80-7306-062-0. (česky)
  • KLIMEK, Antonín. Jak se dělal mír roku 1919 : Československo na konferenci ve Versailles. Praha : Melantrich, 1989. 40 s. (česky)
  • KŘEN, Jan. Dvě století střední Evropy. Praha : Argo, 2005. 1109 s. ISBN 80-7203-612-2. Kapitola VIII. Meziválečná doba, s. 355 – 464.
  • MACMILLAN, Margaret Olwen. Mírotvorci : pařížská konference 1919. Praha : Academia, 2004. 551 s. ISBN 80-200-1151-X. (česky)
  • MÜLLER, Helmut; KRIEGER, Karl Friedrich; VOLLRATH, Hanna, a kol. Dějiny Německa. 2. dopl. vyd. Praha : Nakladatelství Lidové noviny, 2004. 609 s. ISBN 80-7106-712-1.
  • STELLNER, František. Hospodářské dějiny (16.-20. století). Praha : Oeconomica, 2006. 139 s. ISBN 80-245-1141-X.
  • VINEN, Richard. Evropa dvacátého století. Praha : Vyšehrad, 2007. 560 s. ISBN 978-80-7021-735-1. Kapitola Od jedné války k druhé, s. 73 – 171. (česky)
  • WESTWELL, Ian. První světová válka den po dni. Praha : Columbus, 2004. 192 s. ISBN 80-7249-194-6. (česky)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «'german casualties'». Արխիվացված է օրիգինալից 2000 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.
  2. [1]
  3. Marks, Sally (1986). «1918 and After: The Postwar Era». In Martel, Gordon (ed.). The Origins of the Second World War Reconsidered. Boston: Allen & Unwin. էջ 19. ISBN 0-04-940084-3.
  4. Gläser (1998). The Treaty of Versailles: A Reassessment After 75 Years. New York: Cambridge University Press. էջեր 388–391. ISBN 0-521-62132-1.
  5. Germany. Gesundheits-Amt. Schaedigung der deutschen Volkskraft durch die feindliche Blockade. Denkschrift des Reichsgesundheitsamtes, Dezember 1918. (Parallel English translation) Injuries inflicted to the German national strength through the enemy blockade. Memorial of the German Board of Public Health, 27 December 1918 [Berlin, Reichsdruckerei,]The report notes on page 17 that the figures for the second half of 1918 were estimated based on the first half of 1918.
  6. "The National Archives: The Blockade of Germany
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 Տե՛ս Մելքոնյան, Աշոտ (2014) Առաջին աշխարհամարտ–Հայոց ցեղասպանություն. պատճառներ և հետևանքներ. Պատմա-բանասիրական հանդես, № 3 . pp. 3-10. ISSN 0135-0536
  8. Першої світової війни(չաշխատող հղում)
  9. 9,0 9,1 Համեմատիր Մելքոնյան, Աշոտ (2014) Առաջին աշխարհամարտ–Հայոց ցեղասպանություն. պատճառներ և հետևանքներ. Պատմա-բանասիրական հանդես, № 3 . pp. 3-10. ISSN 0135-0536
  10. 10,0 10,1 М. Г. Нерсисян. Геноцид армян в Османской империи. 1982, с. 7.
  11. 11,0 11,1 Հ. Ռ. Սիմոնյան, Թուրք-հայկական հարաբերությունների պատմությունից, Երևան, 1991, էջ 261-282։
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 Պատմական գիտությունների դոկտոր Կլիմենտ Հարությունյան, ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԸ 1916 — 1920 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ։ «Պատմա-բանասիրական հանդես», 1992թ., թիվ 2-3 (101)։ [2](չաշխատող հղում)
  13. 13,0 13,1 13,2 13,3 Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան։ Հայաստանի ռազմական պատմութիւն։ Երևան, 2013թ. (Անտիպ)։
  14. 14,0 14,1 14,2 14,3 Հայ ժողովրդի պատմություն, ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիա, Պատմության ինստիտուտ, 8 հատորով։ Հատոր 6, Երևան, 1981 թվական, էջ 547։
  15. 15,0 15,1 А. О. Aрутюнян. Кавказский фронт 1914 — 1917. Ереван, 1971, с. 296.
  16. 16,0 16,1 Տե՛ս Մելքոնյան, Աշոտ (2014) Առաջին աշխարհամարտ–Հայոց ցեղասպանություն. պատճառներ և հետևանքներ. Պատմա-բանասիրական հանդես, № 3 . pp. 3-10. ISSN 0135-0536
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 Մելքոնյան, Աշոտ (2014) Առաջին աշխարհամարտ–Հայոց ցեղասպանություն. պատճառներ և հետևանքներ. Պատմա-բանասիրական հանդես, № 3 . pp. 3-10. ISSN 0135-0536
  18. Իրականում պետք է լիներ «Քառյակ դաշինք», քանզի խոսքը 1.Գերմանիայի, 2.Ավստրո-Հունգարիայի, 3.Օսմանյան կայսրության և 4.Բուլղարիայի մասին է։ - Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, ռազմական պատմաբան։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]