Jump to content

Մեհմեդ Քեմալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Քեմալ Մեհմեդից)
Մեհմեդ Քեմալ
 
Մասնագիտություն՝ ուսուցիչ
Ծննդյան օր մարտի 1, 1884(1884-03-01)
Ծննդավայր Բեյրութ, Լիբանան
Վախճանի օր ապրիլի 10, 1919(1919-04-10) (35 տարեկան)
Վախճանի վայր Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Թաղված Քադըքյոյ

Մեհմեդ Քեմալ բեյ[1], (թուրքերեն՝ Mehmed Kemal Bey, մարտի 1, 1884(1884-03-01), Բեյրութ, Լիբանան - ապրիլի 10, 1919(1919-04-10), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), օսմանյան պետական և քաղաքական գործիչ, Առաջին համաշխարհային պատերազմի վերջին տարիներին Յոզգաթի նահանգի և Պողազլյան գավառի կառավարիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայկական կամավորական ուժերը, ովքեր դաշնակից էին ռուսական կառավարությանը, իբր, հարձակվել են թուրքաբնակ գյուղերի վրա և ջարդեր կազմակերպել։ Իշխող «Միություն և առաջադիմություն» կուսակցության հրամանով արևելյան նահանգներում բնակվող հայերին ստիպողաբար սկսեցին քշել դեպի Սիրիայի անապատներ։ Գործընթացի ղեկավարման համար առաջարկվեց Մեհմեդ Քեմալի թեկնածությունը։ Քեմալը համաձայնվեց դառնալ գործընթացի պարագլուխը։ Պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից հետո, «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը կազմացրվեց և իշխանության գլուխն անցավ «Ազատություն և համաձայնություն» կուսակցությունը։ Նոր կառավարությունը աշխատանքից հեռացրեց նախկին կառավարության տարիներին աշխատած պետական գործիչներին և այդ պաշտոններում նշանակել իր կողմնակիցներին։ Կառավարիչ Մեհմեդ Քեմալը մեղադրվել է հայ ժողովրդի ջարդերի նախաձեռնության մեջ։ Նա հայտարարում էր, որ իրեն մեղադրում են բռնազավթված տարածքների կեղեքման մեջ։ Հրապարակված զեկույցներից մեկի համաձայն Քեմալի կողմնակիցները ձմեռային օրերին հայերին զրկել են բնակարանից և ապրուստից, սպուգները մեխում էին ոտքերին և թողնում, որ տանջամահ լինեին։ Երբ Քեմալին հարցրել են, թե ինչու է նա արել, վերջինս պատասխանել է, որ կատարել է իրեն տված հրամանը։ Հարցաքննություններից մեկի ժամանակ նա նշել է, որ մարդկայնորեն է վերաբերվել տեղահանվածների հետ։ «Ես երբեք սվին չեմ կիրառել նրանց նկատմամբ։ Ես խղճի խայթ չեմ զգում։ Ես չեմ հրամայել սպանել ինչ-որ մեկին»,- նշել է Քեմալը հարցաքննության ժամանակ։ Արդյունքում, դատարանը որոշել է մահապատժի ենթարկել նրան։

Փադիշահ Մուհամմեդ VI-ը հավանություն չի տվել մահապատժի մասին դատարանի որոշմանը՝ նշելով, որ երկրում տեղի են ունենում գործընթացներ և խնդրել, որ վերանայեն որոշումը՝ դիմելով շեյխուլիսլամին։ Շեյխուլիսլամ Մուստաֆա Սադրին հրաժարվել է վերանայել որոշումը։ Մահապատժի գործընթացը տեղի է ունեցել 1919 թվականի ապրիլի 10-ին Ստամբուլի Բեյազիդ հրապարակում։

Մահապատժից հետո 1922 թվականի դեկտեմբերի 14-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովը Մեհմեդ Քեմալին, Ուրֆայի կառավարիչ Նուսրեթ բեյին և Դիարբեքիրի կառավարիչ Ռեշիդ բեյին հայտարարել է «Շեհիդ միլլի» (ռազմական շեհիդ)։ Բացի այդ, Մեհմեդ Քեմալի պապին՝ Արիֆ բեյին, Աթաթուրքը ընդունել է իր գրասենյակում և երախտիքի խոսքեր հայտնել։ Աթաթուրքը ասել է, որ ցանկանում է որդեգրել նրա թոռներին։ Արիֆը պատասխանել է, որ երեխաները իր որդու հարստությունն էին։ Արիֆը խնդրել է «պետության հորը», որ երեխաները մնան իր մոտ։ Փոխարենը, Աթաթուրքը առաջարկել է Արիֆին ստանալ փոխհատուցումներ։ Արդյունքում, Մեջլիսի կողմից ընդունվել է որոշում, համաձայն որի Արիֆ բեյին տրամադրվել է չորս սենյականոց բնակարան Բեշիքթաշում, մեկ տուն Բեյօղլուում և ցմահ թոշակ բոլոր թոռներին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեհմեդ Քեմալ» հոդվածին։