լաբիրինթոս
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [lɑbiɾinˈtʰɔs]
Դասական ուղղագրութեամբ՝
վանկեր՝ լա•բի•րին•թոս
Ստուգաբանություն
Փոխառություն՝ հունարեն λαβύρινθος:
Գոյական
- ըստ հին հունական ավանդության՝ Կրետե կղզում Դեդալոսի կառուցած պալատը՝ բազմաթիվ շենքերով ու խճճված միջանցքներով, որի մեջ ընկնողը մոլորվում էր և չէր կարողանում դուրս գալ, բավիղ ◆ Մյուսներն իբրև օրենքի պահպաններ, շրջում էին միջանցքների լաբիրինթոսում: (Ակսել Բակունց) ◆ Ուղիների լաբիրինթոս: (Վահան Տերյան)
- խճճված, միմյանց խաչավորող ու միահյուսվող ճանապարհների, անցուղիների և այլնի ցանց
- խճճված ու խառնաշփոթ վիճակ (փխբ․) ◆ Ես սիրում եմ գրքերի լաբիրինթոսն այս լուռ: Եղիշե Չարենց
- իրերի, մեքենաների և այլնի խառնակ, խառնաշփոթ կուտակում, առհասարակ՝ առարկաների խիստ մեծ քանակություն ◆ խորաքանդակների լաբիրինթոս (փխբ․)
- մարդու և ողնաշարավոր կենդանիների ներքին ականջը, որ կատարում է լսողության ու հավասարակշռության ֆունկցիա, բավիղ (կզմխս․)
Հոմանիշներ
- բավիղ, լաբիրինթ (հզվդ․)
- ականջախորշ, բավիղ
Արտահայտություններ
- կրետեի լաբիրինթոս
Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ | |
Աղբյուրներ
- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլերով հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն գոյականներ
- Քաղվածք/Ակսել Բակունց
- Քաղվածք/Վահան Տերյան
- Հայերեն բառեր փոխաբերական իմաստով
- Քաղվածք/Եղիշե Չարենց
- Հայերեն բառեր կազմախոսական իմաստով
- Հայերեն հազվադեպ գործածությամբ բառեր
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից
- Ձայնային ֆայլ չունեցող հայերեն բառահոդվածներ