Jump to content

խոփ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ խոփ

վանկեր՝ խոփ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Թերևս բնիկ հնդեվրոպական՝ *khopho-` (s)kep-, *(s)kap- «սուր գործիքով կտրել, ճեղքել» արմատից. հմմտ. պարսկերեն kāf «ճեղք», ալբաներեն kep «տաշել, փորել», հունարեն κοπτιο «խփել, կոփել, կտրել, փշրել», κοπευς «հատիչ, դուր», ռուսերեն копать «փորել», копье «նիզակ»։ Խ/կ հերթագայությունը թերևս առկա է խոփ/կոփել ձևերի մեջ։ Աճառյանը հնարավոր է համարում բխեցնել կովկասյան աղբյուրից՝ նշելով վրացերեն xopi, xophi, մեգրելերեն xopi, xobi, xophi «թի», կուբ. hob «բահ» զուգահեռները։

Գոյական

  1. (գյուղտնտ․) գութանի կամ արորի մետաղյա այն մասը, որ խրվում է հողի մեջ և պատռում նրա շերտը ◆ Պատահում էր, որ խոփը դեմ էր առնում հողի տակ ծածկված քարի կամ փշի արմատին։ (Ակսել Բակունց) ◆ Առը շուռ տալիս խոփը կփայլի հայելու նման։ Պարույր Սևակ
  2. (կզմխս․) նույնն է՝ խոփոսկր
  3. տե՛ս խոփիկ

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. (գյուղտնտ․) խոփիկ
  2. տե՛ս խոփոսկր
  3. (գվռ․) ղոփ, ճանկլատ, ճնկլատ

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. խոփ թափել - խոփ կռել՝ կոփել՝ պատրաստել ◆ Դարբինները թափում էին խոփ և ծեծում սուր գերանդի։ (Ակսել Բակունց)
  2. խոփ մտնել
    1. բոլորովին հերկված չլինել ◆ Խոփ չի մտել, չարժե ցորեն ցանելը։ Խաչիկ Դաշտենց
    2. հողը ամուր ու քարացած լինել
  3. խոփը ակոսից դուրս գալ - կարգը խախտվել, ճիշտ ընթացքից շեղվել
  4. խոփը զոդել - խափի ծայրին պողպատյա սայր դնել ◆ Բայց խոփը զոդում էին ինչպես պողպատե թուր։ (Ակսել Բակունց)
  5. խոփը քարի տակից հանել - նեղ վիճակից՝ կացությունից դուրս գալ, դժվարությունը հաղթահարել ◆ Դե կարդա է, դե խոփը հանիր քարի տակից: Խաչիկ Դաշտենց
  6. խոփը սուր լինել (մեկի) - զորեղ լինել
  7. խոփը քարին(ն) առնել՝ դեմ առնել՝ դիպչել - գործը՝ մտադրությունը չիրականանալ, ձախողանքի հանդիպել ◆ Իմ գութանիս խոփը դեմ առավ քարին: (Ջիվանի) ◆ Դավադիրները… իրանց խոփը քարին առած տեսնելով Երազգավորսը ավարի առան և հեռացան։ (Մուրացան)

Աղբյուրներ

[խմբագրել]