Ֆարմաքոնիսի
Արտաքին տեսք
Կղզի | |
---|---|
Ֆարմաքոնիսի | |
Φαρμακονήσι | |
Ֆարմաքոնիսի․ դիրքը | |
Երկիր | Յունաստան, էգէական ծով |
Շրջան | Տոտեքանիսա |
Տարածութիւն | 3,866 քմ² |
ԲԾՄ | 106 մեթր |
Բնակչութիւն |
21 մարդ (2021), 74 մարդ (2001), 10 մարդ (2011), 6 մարդ (1951)[1] |
Կը գտնուի ափին | Էգէական Ծով |
Փոստային ցուցանիշ | 854 00 |
Ֆարմաքոնիսի (յուն․՝ Φαρμακονήσι ), հարաւային Էգէականի անջրդի եւ ժայռոտ կղզի, Տոտեքանիսա։ Կը գտնուի Փոքր Ասիոյ արեւմուտքի ափերուն մօտիկ՝ 5,5 ծովային մղոն։ Անոր հիւսիսը կը գտնուին Աղաթոնիսի, արեւմուտքը Լիփսի, հարաւ-արեւմուտքը Լերոս եւ հարաւը Քալիմնոս եւ Իմիա կղզիները։
Անուն
Հնադարաին, կղզին կոչուած է Ֆարմաքուսա։ Այս անունը առած է, որովհետեւ կղզիին տարածքին կ՛ աճին դեղագործութեան մէջ գործածուող բոյսեր։ Պարբերաբար կոչուած է նաեւ Ֆարմաքոս, Ֆարմաքօ․ «ֆարմաքօ» (φάρμακο) = դեղ։ Հնադարին, Իփոքրաթիս (Հիփոքրաթիս) յաճախ Ֆարմաքոնիսի կ՛ այցելէր, որպէսզի դեղագործական բոյսեր հաւաքէ։
Աշխարհագրութիւն
Տարածութիւնն է 3,866 քլ․², իսկ բնակչութեան թիւն է 10։ Կը պատկանի Լերոսի քաղաքապետութեան։