Jump to content

Շարլ Փերօ

Շարլ Փերօ
ֆրանսերէն՝ Charles Perrault
Ծնած է 12 Յունուար 1628(1628-01-12)[1][2][3][…]
Ծննդավայր Փարիզ, Ֆրանսայի Թագաւորութիւն[4]
Մահացած է 16 Մայիս 1703(1703-05-16)[1][5][3][…] (75 տարեկանին)
Մահուան վայր Փարիզ, Ֆրանսայի Թագաւորութիւն[4][6]
Քաղաքացիութիւն  Ֆրանսայի Թագաւորութիւն[7]
Մայրենի լեզու Ֆրանսերէն
Ուսումնավայր Սեն Լուի Լիսէ ( lycée Saint-Louis)
Collège de Beauvais?
Օռլեանի հին համալսարան?
Օռլեանի համալսարան?
Երկեր/Գլխաւոր գործ Մայր սագի հեքիաթները? եւ Q110997625?
Տեսակ Հեքիաթ եւ Q113835463?
Մասնագիտութիւն գրագէտ, բանաստեղծ, բանաստեղծ-փաստաբան, ժողովրդական հեքիաթների բանահավաք, քննադատ, մանկագիր, արվեստի տեսաբան
Վարած պաշտօններ Ֆրանսիական ակադեմիայի 23-րդ աթոռ?[8], Q99197615? եւ Q2996183?[9][10]
Անդամութիւն Ֆրանսական Կաճառ[8] եւ Արձանագրութիւններու եւ գեղարուեստի կաճառ[11]
Ամուսին Marie Guichon?[12]

Շարլ Փերօ, (ֆրանսերէն՝ Charles Perrault, 12 Յունուար 1628(1628-01-12)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսայի Թագաւորութիւն[4] - 16 Մայիս 1703(1703-05-16)[1][5][3][…], Փարիզ, Ֆրանսայի Թագաւորութիւն[4][6]), ֆրանսացի գրող, բազմաթիւ հեքիաթներու հեղինակ։

Ծնած է Փարիզ, 1628-ին: Արքունական շինութիւններու ճարտարապետ, ինչպէս նաեւ՝ ֆրանսական ակադեմիայի անդամ: Մասնագիտութեամբ իրաւաբան էր: Առաջին երկը «Տրոյայի պարիսպները կամ Պուռլեսքի ծագումը» գրած է 1653-ին: 1697-ին, առաջին անգամ հրատարակուած է անոր հեքիաթներու ժողովածուն, երբ ինք 69 տարեկան էր:

Փերօ եւ իր որդին Փիեռ սովորութիւն ունէին գիշերային երկար ժամեր անցընել միասին, որոնց ընթացքին կը ստեղծէին իրենց հերոսները, միասին կը գտնուէին իրենց փրկութեան ճանապարհն ու միասին կը կործանէին չար ու եսասէր հերոսները։ Հեքիաթները ստեղծուած են ծերունի հօր իմաստուն միտքով եւ երեխային պարզամտութեամբ։ Եւ, որովհետեւ, հեքիաթները գրուած են սագի փետուրով, հայր ու որդի ժողովածուն վերնագրած են «Սագ մայրիկիս հեքիաթները», որ բաղկացած էր եօթ հեքիաթներէ՝ «Կարմիր գլխարկիկը», «Մոխրիկը», «Ճկոյթիկը» եւ «Կախարդուհին», եւ այլն, որոնց նիւթերը վերցուած են ժողովրդական ստեղծագործութիւններէ։

Գրողին հեքիաթները ե՛ւ հեքիաթային, ե՛ւ իրապաշտ են. հերոսները իրական մարդիկ են։ «Մոխրիկը», «Կապոյտ Մօրուքը», «Քնացող իշխանուհին» եւ այլ հեքիաթներու մէջ գեղեցիկ ու բարի հերոսուհիները կը յաղթեն չարին։ Անոր հեքիաթները ունին բարոյա-խրատական միտում:

Ան յաճախ իր հեքիաթներուն մէջ համարձակօրէն կը հրաժարի թագաւորներու եւ թագաժառանգներու առջեւ խոնարհելէ, զանոնք ներկայացնելով եսասէր ու յիմար։ Փերոյին հերոսները ուժեղ ու չար հակառակորդը կը յաղթեն անձնական կամքի ու հնարամտութեան շնորհիւ։

Փերօ համոզուած էր, որ ողբերգական վայրկեանները անհրաժեշտ են երեխաներու դաստիարակութեան համար։ Գրողին հեքիաթները մեծապէս ազդած են ապագայ հեքիաթագիրներու՝ Կրիմ եղբայրներու, Հանս Քրիստիան Էնտըրսընի եւ ուրիշներու ստեղծագործութիւններուն վրայ։

Փերօ գրած է նաեւ այլաբանական պոեմներ, ներբողներ, ուղերձներ, հրատարակած՝ «Ժէ. դարու Ֆրանսայի հռչակաւոր մարդիկ» հանրագիտարան-բառարանը, ուր ներկայացուցած է 100-է աւելի գիտնականներու, բանաստեղծներու, պատմաբաններու, բժիշկներու եւ նկարիչներու կենսագրութիւններ:

Հետագային, «Կարմիր գլխարկիկը» պատմութիւնը մանկավարժական պատշաճեցումներով եւ այլ տարբերակներով կը պատմուի, յատկապէս՝ ԺԹ. դարուն, Կրիմ եղբայրներուն կողմէ, որոնց կը վերագրուի մանկավարժական մօտեցումով պատումը, եւ որ բնականաբար փոքրերուն համար ուրախ աւարտ մըն ալ կ'ունենայ:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.

2. 2,0 2,1 Encyclopædia Britannica

3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.

4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Перро Шарль // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

5. 5,0 5,1 5,2 NooSFere — 1999.

6. 6,0 6,1 6,2 http://www.biography.com/people/charles-perrault-9438047
7. KulturNav — 2016.

8. 8,0 8,1 Académie française

9. Ֆրանսիայի ազգային գրադարան — 1537.

10. https://bibliotheque.ville-lehaillan.fr/cassioweb/info/getMediaWiki?name=Perrault%2C+Charles
11. https://aibl.fr/academiciens-depuis-1663/
12. FranceArchives: Portail national des archives — 2017. — ISSN 2556-3521