Gboard-ը ներառում է այն ամենը, ինչ սիրում եք Google Ստեղնաշարում՝ արագություն և հուսալիություն, սահելով, ձեռագիր ու ձայնային ներածում և ավելին։
Սահելով ներածում — Մուտքագրեք ավելի արագ՝ սահեցնելով մատը մի տառից մյուսը։
Ձայնային ներածում — Թելադրեք տեքստը նույնիսկ շարժման մեջ։
Ձեռագիր ներածում* — Գրեք ձեռագիր և տպագիր տառերով։
Զմայլիկների որոնում* — Գտեք ձեր ուզած զմայլիկն ավելի արագ։
GIF ֆայլեր* — Որոնեք GIF ֆայլեր և կիսվեք դրանցով։
Բազմալեզու ներածում — Այլևս կարիք չկա ձեռքով փոխել լեզուները։ Gboard-ն ինքնուրույն կշտկի և կառաջարկի տարբերակներ ձեր ընտրած լեզուներից։
Google Translate — Մուտքագրվող տեքստի ակնթարթային թարգմանություն։
* Չի աջակցվում Android Go սարքերում։
Հարյուրավոր լեզվատարբերակներ՝
աֆրիկաանս, ամհարերեն, արաբերեն, ասամերեն, ադրբեջաներեն, բավարերեն, բենգալերեն, բհոճպուրի, բիրմաներեն, սեբուաներեն, չհատիսգարհի, չինարեն (մանդարին, կանտոներեն և այլն), չիտագոներեն, չեխերեն, դեկան, հոլանդերեն, անգլերեն, տագալերեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունարեն, գուջարատերեն, հաուսերեն, հինդի, իգբո, ինդոնեզերեն, իտալերեն, ճապոներեն, ճավայերեն, կաննադա, քմեր, կորեերեն, քրդերեն, մագահի, մայթհիլի, մալայերեն, մալայալամ, մարաթի, նեպալերեն, հյուսիսային սոթո, օրիյա, փուշտու, պարսկերեն, լեհերեն, պորտուգալերեն, փենջաբերեն, ռումիներեն, ռուսերեն, սիրայկի, սինդհի, սինհալերեն, սոմալիերեն, հարավային սոթո, իսպաներեն, սունդաներեն, սուահիլի, թամիլերեն, տելուգու, թայերեն, տսվանա, թուրքերեն, ուկրաիներեն ուրդու, ուզբեկերեն, վիետնամերեն, խոշերեն, յորուբա, զուլուսերեն և այլ լեզուներ։ Աջակցվող լեզուների ամբողջական ցանկը դիտեք https://goo.gl/fMQ85U էջում։
Օգտակար խորհուրդներ՝
• Ժեստերով նշորդի կառավարում․ սահեցրեք մատը բացատի վրայով՝ նշորդը տեղաշարժելու համար։
• Ժեստերով ջնջում․ ջնջեք տեքստը՝ «ջնջել» ստեղնից սահեցնելով ձախ։
• Թվերի տողը դարձրեք միշտ հասանելի (միացնելու համար անցեք Կարգավորումներ → Նախընտրանքներ → Թվերի տող)։
• Նշանների հուշումներ․ ցուցադրում է հուշումներ ստեղների վրա՝ երկար սեղմման միջոցով նշաններն օգտագործելու համար (միացնելու համար անցեք Կարգավորումներ → Նախընտրանքներ → Նշանների ներածում երկար սեղմման միջոցով)։
• Մեկ ձեռքի ռեժիմ․ մեծ էկրանով սմարթֆոններում ամրացրեք ստեղնաշարն էկրանի ձախ կամ աջ մասում։
• Թեմաներ. ընտրեք ձեր սեփական թեման՝ ստեղնի եզրագծերով կամ առանց դրանց։
Վերջին թարմացումը՝
21 հոկ, 2024 թ.