ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Նորին Վսեմություն դոկտոր Շեյխ Սուլթան բին Մուհամմադ ալ Քասիմիին Պատվո շքանշանով պարգևատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև բարեկամական կապերի ամրապնդման և տնտեսական համագործակցության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Շարժայի կառավարիչ Նորին Վսեմություն դոկտոր Շեյխ Սուլթան բին Մուհամմադ ալ ՔԱՍԻՄԻԻՆ պարգևատրել Պատվո շքանշանով:



ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2013թ. հոկտեմբերի 17
Երևան
ՆՀ- 265 -Ա



← Վերադառնալ