Փաստաթղթեր
Հանրապետության նախագահի հրամանագրերը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Մ. Ժ. Լեգրանին Պատվո շքանշանով պարգեւատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.
Հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների, մշակութային կապերի ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ համաշխարհային երաժշտարվեստի բնագավառում ձեռք բերած ակնառու նվաճումների համար Միշել Ժան ԼԵԳՐԱՆԻՆ պարգեւատրել Պատվո շքանշանով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2009թ. սեպտեմբերի 14
Երևան