«Նարնջենի»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
չ դաս․ կատ․ |
||
(Միևնույն մասնակցի մեկ միջանկյալ տարբերակ թաքցված է) | |||
Տող 6. | Տող 6. | ||
{{Արտաքին հղումներ}} |
{{Արտաքին հղումներ}} |
||
{{ՀՍՀ|հատոր=8|էջ=207}} |
{{ՀՍՀ|հատոր=8|էջ=207}} |
||
{{Բույսեր-անավարտ}} |
|||
[[Կատեգորիա:Բույսեր այբբենական կարգով]] |
[[Կատեգորիա:Բույսեր այբբենական կարգով]] |
||
⚫ | |||
[[Կատեգորիա:Պտղատու ծառեր]] |
[[Կատեգորիա:Պտղատու ծառեր]] |
||
[[Կատեգորիա:Սատապազգիներ]] |
[[Կատեգորիա:Սատապազգիներ]] |
||
[[Կատեգորիա: |
[[Կատեգորիա:Սենյակային բույսեր]] |
||
[[Կատեգորիա:Ցիտրուսային մշակաբույսեր]] |
[[Կատեգորիա:Ցիտրուսային մշակաբույսեր]] |
||
⚫ | |||
{{Անավարտ}} |
Ընթացիկ տարբերակը 16:25, 24 Մարտի 2024-ի դրությամբ
Նարնջենի, Չնախնձոր (Citrus sinensis), սատապազգիների ընտանիքի մշտադալար պտղատու ծառ։ Բարձրությունը մինչև 12 մ է, թզուկներինը՝ 4—6 մ։ Տերևները՝ հարթ, ձվաձև, սրածայր։ Ծաղիկները՝ երկսեռ, սպիտակ, հոտավետ։ Պտուղը կաշենման կեղևով պատած բազմաբուն հատապտուղ է, առանձին սորտերինը՝ տարբեր ձևի, մեծության և գույնի (բաց դեղնավունից կարմրանարնջագույն)։ Պտղամիսը հյութալի է, քաղցրաթթվաշ, հաճելի համով, ունի սննդարար, բուժիչ նշանակություն։ Հարուստ է վիտամիններով (А, В, С, P),հանքային նյութերով։
Օգտագործվում է թարմ և վերամշակված (հյութ, մուրաբա, ջեմ և այլն) վիճակում։ Կեղևից ստացվում է եթերայուղ, որն օգտագործվում է հրուշակեղենի և օծանելիքի արտադրության մեջ։ Կարող է ապրել և պտղաբերել ավելի քան 75 տարի։ Պատվաստված ծառերը բերք են տալիս տնկելուց 3—4 տարի հետո։ Ցրտադիմացկուն չի(—8 °C-ից մինչև — 9,5 °C-ում վերերկրյա մասերը ոչնչանում են)։ Բերքատվությունը՝ 20—25 տ/հա (1 ծառից՝ 100—150կգ)։ Հայրենիքը Հարավային Չինաստանն ու Հնդկաչինն են։ Մշակվում է աշխարհի շատ երկրների արևադարձային ու մերձարևադարձային շրջաններում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նարնջենի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 207)։ |