Չափորոշչային վերահսկողություն
Չափորոշչային վերահսկողություն (անգլ.՝ Authority control), գրադարանային գործում գրադարանային կատալոգների և գրադարանային տեղեկատվության կազմակերպում՝ յուրաքանչյուր թեմային որոշակի անվանում վերագրելով[1][2]։ Այդպիսի յուրահատուկ վերնագրեր հաջորդաբար օգտագործվում են կատալոգում[3] և աշխատում են մյուս կազմակերպչական տվյալների հետ, օրինակ՝ խաչաձև հղումների[3][4]։ Յուրաքանչյուր վերնագիր ունի կիրառման և օգտագործման սահմանների կարճ բնութագիր. նմանատիպ կազմակերպումը օգնում է գրադարանների անձնակազմերին պատրաստ վիճակում պահել կատալոգը և դյուրացնում է հետազոտողների աշխատանքը[5]։
Կատալոգ կազմողները յուրաքանչյուր երևույթին (հեղինակ, գիրք, ժողովածու, հրատարակչություն) ամրագրում են յուրահատուկ տեքստային նույնականացնող, որը հաջորդաբար օգտագործվում է այդ երևույթի բոլոր հղումների միանման բացատրման համար, եթե նույնիսկ գրառման այդ տարբերակը կեղծանուն է և ծածկանուն[6]։ Յուրահատուկ վերնագիրը թույլ է տալիս ստանալ ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը՝ ներառյալ տվյալ երևույթների հետ կապված տեղեկությունները[6]։ Չափորոշչային վերահսկողությունը կարող է տեղավորվել տվյալների շտեմարանում և ներառել կապեր այլ շտեմարանների հետ[7]։ Այդ իսկ պատճառով չափորոշչային վերահսկողությունը գրադարանային վերահսկողության և չափորոշչային բառարանի տարատեսակ է։
Թեկուզ չափորոշչային վերահսկողության կարող է ենթարկվել ցանկացած տեղեկատվություն (պայմանական վերնագրեր, անձնանուններ, կորպորատիվ անվանումներ)[2], գրադարաններում կատալոգները հիմնականում կենտրոնացած են հեղինակների անունների և գրքերի վերնագրերի շուրջ։ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի դասակարգումը կատարում է նմանատիպ գործառույթ, չնայած դրանք հաճախ դիտարկում են առանձին։ Ժամանակի ընթացքում չափորոշչային վերահսկողության գրառումները պահանջում են փոփոխումներ և թարմացումներ. չնայած նպատակը տվյալների անքակտելի համակարգ ստեղծելը չէ, այլ օգնում է համակարգել և փնտրել տեղեկատվությունը[5]։
Չափորոշչային վերահսկողության առավելություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Որոնումը դյուրին է։ Թեմայի վերաբերյալ գրականությունը հնարավոր է գտնել ավելի արագ[6]։ Լավ մտածված թվային կատալոգը (տվյալների շտեմարանը) կմշակի հարցումը՝ տալով հաստատուն եզրույթ կամ արտահայտություն, որը բարելավում է որոնման հստակությունն ու խնայում ժամանակը[8]։
- Որոնումը դառնում է ավելի կանխատեսելի[9]։ Հարցումներում կարելի է օգտագործել տրամաբանական օպերատորներ՝ ԵՎ, ԿԱՄՙ, ՉԷ և այլն[7]։ Բարձրանում է որոնման տեղին լինելը[8]։
- Գրառումների համակարգայնացումը բարձրանում է[10][11][12]։
- Տեղեկատվության մեջ ի հայտ է գալիս կազմակերպվածություն և կառուցվածք[6].
- Բարձրանում է կատալոգներ կազմելու արդյունավետությունը։ Թարմացումները տեղաբաշխելիս կարելի է օգտվել չափորոշչային վերահսկողության արդյունքներից, որպեսզի հնարավոր լինի խույս տալ տվյալների շտեմարան կամ կատալոգ կրկնակի մուտքագրումից[6][7].
- Գրադարանի ռեսուրսների մեծացում[6]։
- Կատալոգի շահագործման դյուրինացում: Կատալոգ կազմողները սրա օգնությամբ գտնում և շտկում են սխալները, իսկ ավտոմատացված ծրագրային ապահովումը կարող է կատարել կատալոգի մաքրում առանց մարդու միջամտության[13]։ Չափորոշչային վերահսկողությունն օգնում է մետատվյալներ ստեղծողներին և օգտվողներին[14]։
- Սխալների քանակի նվազեցում: Չափորոշչային վերահսկողությունը թույլ է տալիս գտնել և ուղղել սխալները (վրիպակները և անվանումների ու անունների ոչ ճիշտ գրանցումները), այդ թվում՝ ավտոմատ կերպով[5]։
Օրինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նույն օբյեկտը նկարագրող տարբեր անվանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբեմն միևնույն մարդը կամ առարկան հավաքածուում ունի անվան կամ անվանման մի քանի տարբերակ[6][9], որը կարող է տեղեկատվության ներմուծման ժամանակ խնդիրներ առաջացնել։ Չափորոշչային վերահսկողությունը թույլ է տալիս խմբավորել տրամաբանորեն կապված նյութերը։ հավաքածու կազմողներն ընտրում են ունիվերսալ ինդեքս, որը ներառում է բոլոր հնարավոր տարբերակները, ուղղագրական տարբերակները և հաճախակի սխալ տարբերակները, տարբեր ամսաթվեր և այլն։ Օրինակ, Դիանա արքայադուստր Ուելսի հոդվածում նրա մասին գրում են ինչպես «Դիանայի», այնպես էլ «արքայադուստր Դիանայի», իսկ չափորոշչային վերահսկողությունում նրան կանվանեին միանշանակ։ Օնլայն-հավաքածուը կունենա այս տեսքը[2].
- Diana. (1)
- Diana, Princess of Wales. (1)
- Diana, Princess of Wales, 1961—1997 (13)
- Diana, Princess of Wales 1961—1997 (1)
- Diana, Princess of Wales, 1961—1997 (2)
- DIANA, PRINCESS OF WALES, 1961—1997. (1)
- Diana, Princess of Wales, — Iconography. (2)
Բոլոր այս տարբերակները բնութագրում են միևնույն մարդուն։ Չափորոշչային վերահսկողության դեպքում ընտրվում է միասնական «հասանելիության կետ». Diana, Princess of Wales, 1961—1997: Diana, Princess of Wales, 1961—1997[15]:
Քանի որ յուրաքանչյուր գրադարան ի սկզբանե ինքնուրույնաբար էր մշակել մուտքի կետերը, ապա դյուրացման համար գոյություն ունեն VIAF-ի նման ստանդարտացված հավաքածուներ։ Օրինակ՝ արքայադուստր Դիանայի նույնականացման համարը Գերմանիայի ազգային գրադարանում 118525123 է, իսկ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում՝ Diana, Princess of Wales, 1961—1997: VIAF-ն առաջարկում է ընդհանուր նույնականացիչ VIAF ID: 107032638, որը միավորում է այս բոլոր տարբերակները[15]։
Տարբեր օբյեկտներ նկարագրող միևնույն անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբեմն երկու տարբեր հեղինակներ տպագրվում են միևնույն անունով, օրինակ՝ եթե նրանք ամբողջովին անվանակից են կամ օգտագործում են ընդհանուր կեղծանուն[6]։ Այս ոչ միանշանակությունը լուծելու համար հասանելիության կետին կարող է ավելացվել լրացուցիչ տեղեկույթ՝ ծննդյան և մահվան թվականներ, ստեղծագործական տարիները, բնութագրող բնաբան։
Չափորոշչային վերահսկողության գրառումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրադարանային հավաքածուում չափորոշչային վերահսկողություն իրականացնելու տարբերակ է տարրերի առանձին կառավարվող ցուցակի կազմումը, որին և որից դեպի հավաքածու կբերեն խաչաձև հղումները։ Այդ ցուցակը շատ հաճախ անվանում են «չափորոշչային նիշք (ֆայլ)»(անգլ. authority file): Այն ներառում է վերնագրերի բոլոր հնարավոր տարբերակները՝ ներառյալ նախընտրությունները, ինչպես նաև (հաճախ) այդ տարբերակների ուսումնասիրման գործընթացում ստացված տեղեկություններ[13]։
Չափորոշչային նիշքերի միակ գործառույթը ոչ թե տեղեկատվություն տրամադրելն է, այլ այն կազմակերպելը[13]։ Նրանք միայն թույլ են տալիս հասկանալ, որ տվյալ անունը կամ անվանումը բացառիկ են։
Ստանդարտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ահա մի շարք ստանդարտներ, որոնք օգտագործում են տարբեր համառոտագրեր։
Ստանդարտներ մետատվյալների վարման համար.
- MARC ստանդարները կիրառվում են գրառումները մեքենայական ընթերցումների համար հասանելի դարձնելիս[16]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Block, Rick J. 1999. «Authority Control: What It Is and Why It Matters.», accessed March 30, 2006
- ↑ 2,0 2,1 2,2 «Why Does a Library Catalog Need Authority Control and What Is». IMPLEMENTING AUTHORITY CONTROL. United States: Vermont Department of Libraries. 2003. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ 3,0 3,1 «Authority Control at the NMSU Library». United States: New Mexico State University. 2007. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «Authority Control in the Card Environment». IMPLEMENTING AUTHORITY CONTROL. United States: Vermont Department of Libraries. 2003. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 Kathleen L. Wells of the University of Southern Mississippi Libraries (2012 թ․ նոյեմբերի 25). «Got Authorities? Why Authority Control Is Good for Your Library». Tennessee Libraries. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 13-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 «Cataloguing authority control policy». National Library of Australia. 2012 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 13-ին. «The primary purpose of authority control is to assist the catalogue user in locating items of interest.»
- ↑ 7,0 7,1 7,2 «Authority Control at LTI». LTI. 2012 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ 8,0 8,1 «brief guidelines on authority control decision-making». NCSU Libraries. 2012 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 13-ին.
- ↑ 9,0 9,1 «Authority Control in Unicorn WorkFlows August 2001». Rutgers University. 2012 թ․ նոյեմբերի 25. «Why Authority Control?»
- ↑ Burger, Robert H. Authority Work: the Creation, Use, Maintenance and Evaluation of Authority Records and Files. Littleton, Colo. : Libraries Unlimited, 1985
- ↑ Clack, Doris Hargrett. Authority Control: Principles, Applications, and Instructions. Chicago : American Library Association, 1990.
- ↑ Maxwell, Robert L. Maxwell’s Guide to Authority Work. Chicago : American Library Association, 2002.
- ↑ 13,0 13,1 13,2 Calhoun, Karen (June 1998). «A Bird's Eye View of Authority Control in Cataloging». Cornell University Library. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «brief guidelines on authority control decision-making». NCSU Libraries. 2012 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 13-ին.
- ↑ 15,0 15,1 Virtual International Authority File records for Princess Diana, retrieved March 12, 2013
- ↑ Library of Congress Network Development and MARC Standards Office. «MARC 21 Format for Authority Data: Table of Contents (Network Development and MARC Standards Office, Library of Congress)». Loc.gov. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 18-ին.