«The Doors»–ի խմբագրումների տարբերություն
Տող 46. | Տող 46. | ||
* ''[[An American Prayer]]'' (1978) |
* ''[[An American Prayer]]'' (1978) |
||
== Արտաքին հղումներ == |
|||
⚫ | |||
*[https://imusic.am/ar/883gFQiV The Doors-ը imusic.am-ում] |
|||
{{Արտաքին հղումներ}} |
{{Արտաքին հղումներ}} |
||
⚫ | |||
[[Կատեգորիա:1965 հիմնադրված երաժշտական խմբեր]] |
[[Կատեգորիա:1965 հիմնադրված երաժշտական խմբեր]] |
Ընթացիկ տարբերակը 02:10, 29 Հոկտեմբերի 2024-ի դրությամբ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ The Doors (այլ կիրառումներ)
The Doors | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ The Doors |
Ժանրեր | Բլյուզ Ռոք |
Մասնագիտություն | Ամերիկյան Ռոք խումբ |
Գործունեություն | 1965 |
Լեյբլ | Elektra,Rhino |
Պարգևներ | |
Կայք | thedoors.com |
The Doors Վիքիպահեստում |
The Doors, ամերիկյան ռոք խումբ, որը ձևավորվել է 1965 թվականին Ջիմ Մորիսոնի և Ռեյ Մանզարեկի կողմից հետագայում խմբին միացել են նաև Ջոն Դենսմորը և Ռոբի Կրիգերը։ Խումբ ձայանգրել է 9 ստուդիական ալբոմ և վաճառել է շուրջ 100 միլիոն ալբոմ ամբողջ աշխարհում որից 32,5 միլիոնը Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ 1993 թվականին խումբը մտել է Ռոք ն Ռոլլի Փառքի Սրահ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեյ Մանզարեկը 1965 թւականին Ջիմ Մորիսոնի հետ հիմնել է «Դը Դորզ» խումբը։
Այն լայն ճանաչում էր ստացել 1960-ականների վերջերին։ 1967-1971 թթ.-ին «Դը Դորզ»-ը ձայնագրել է 6 ստուդիական ալբոմ, որոնցից մեծամասնությունը հետագայում հիշվում էին և հիմա էլ հիշվում են որպէս ռոք-ի դասական և մեծ ազդեցություն թողնող ալբոմներ։
Մորիսոնի մահվանից հետո՝ 1971 թ.-ին Մանզարեկը կարճ ժամանակով դարձավ խմբի առաջնորդողը, սակայն հետագա երկու տարիներին թողարկված երկու ալբոմները հաջողություւն չունեցան և 1973 թ.-ին «Դը Դորզ»-ը դադարեց գոյություն ունենալ։
Դենսմորի գիրքը
[խմբագրել | խմբագրել կոդը]The Doors-ի նախկին հարվածահար Ջոն Դենսմորը փորձում է կենդանի պահել Ջիմ Մորիսոնի ոգին իր նոր գրքում։ Դենսմորի նոր գիրքը կոչվում է The Doors Unhinged («Դռներն առանցքներից հանված»)։ Սա 68-ամյա հարվածահարի առաջին փորձը չէ լույս սփռելու իր նախկին խմբի՝ լեգենդար The Doors-ի կենսագրության վրա։ 1991-ին լույս էր տեսել իր «Riders on the Storm» գիրքը, որը բեսթսելեր էր դարձել՝ ըստ The New York Times թերթի։ Իր նոր գրքում Դենսմորը մանրամասն պատմում է իր և Ջիմ Մորիսոնի իրավաժառանգների դատական պայքարի մասին, նախկին խմբակիցներ՝ ստեղնահար Ռեյ Մանզարեկի և կիթառահար Ռոբբի Կրիգերի հետ՝ The Doors-ի անվանումն ու տարբերանշանը օգտագործելու կապակցությամբ։ Մանզարեկն ու Կրիգերը, The Cult-ի երգիչ Իեն Էսթբերիի հետ միասին 2002-ին խումբ ստեղծեցին և շրջագայություն սկսեցին որպես The Doors-ի նոր տարբերակ՝ The Doors of the 21st Century անվան ներքո։ 2003-ին Ջոն Դենսմորը դատական հայց ներկայացրեց՝ նախկին խմբակիցներին հետ պահելու խմբի անունն օգտագործելուց, սակայն այն մերժվեց դատարանի կողմից, իսկ Ռեյ Մանզարեկը հայտարարեց, որ Ջոն Դենսմորի՝ խմբին միանալու հրավերը դեռևս ուժի մեջ է։ Դենսմորն, իր հերթին, պարբերաբար մերժում էր այդ հրավերները՝ համարելով, որ դա ուղղակի գումար վաստակելու միջոց է և հանդիսատեսի հանդեպ խաբեություն։ 2005-ին հայտնի դարձավ, որ Դենսմորն ու Ջիմ Մորիսոնի իրավաժառանգները միավորել են ուժերը՝ կրկին թույլ չտալու Մանզարեկին ու Կրիգերին օգտագործելու The Doors-ի անվանումը։ 2005-ի հուլիսին դատարանը որոշում կայացրեց հօգուտ հայցվորների, ինչը ստիպեց Մանզարեկին ու Կրիգերին փոխել խմբի անվանումը։
Նրանք սկսեցին հանդես գալ որպես D21C, իսկ այնուհետև որպես Riders on the Storm, ըստ The Doors-ի մորիսոնյան ժամանակաշրջանի վերջին ձայնասկավառակի, 1971-ին լույս տեսած L.A. Woman-ի վերջին երգի։ The Doors-ի մասին պատմող նոր գրքում Ջոն Դենսմորը նաև անդրադառնում է խմբի երգացանկը կոմերցիոն դարձնելու դեմ Ջիմ Մորիսոնի դիրքորոշմանը։ Associated Press-ի հարցին, թե ինչ է Դենսմորը ցանկանում պատմել մարդկանց նոր գրքում, մեկն արդեն գրած լինելուց հետո, Դենսմորը պատասխանում է. «Ջիմն անզիջողական ոգի ուներ և իսկապես մտահոգված էր երգացանկի վերաբերյալ։ Come on Buick, light my fire-ը մի բան էր, որ նա երբեք չէր անի։ Դա մի բան է, որ ես երբեք չեմ մոռանա։ Ես ուրախ եմ, որ նա ինձ սովորեցրեց, որ փողը կարևոր է, բայց ամենակարևորը չէ… Գիրքը սկսվում է նրանով, որ Ջիմն ասում է. «Դուք, տղերք, փորձում եք փոխել Light My Fire-ի իմաստը։ Դուք խելագար եք»։ Եվ նա նույնիսկ չէր գրել այդ երգը, ի սկզբանե։
Նա միայն ավելացրել էր Our love become a funeral pyre տողը, որը բացակայում էր։ Այնպես որ, նա մտահոգված էր գործի ամբողջ էությամբ։ Այնուամենայնիվ, մայիսի 3-ին հեռարձակված ամերիկյան Late Night with Jimmy Fallon հեռուստատեսային հաղորդման ընթացքում Ջոն Դենսմորն ասել է, որ հնարավոր է համարում նախկին խմբակիցների հետ վերամիավորվելու գաղափարը։ Նա, մասնավորապես, հայտնել է. «Ես միշտ ասում եմ՝ եթե Ջիմն այնտեղ հայտնվի, ես տեղում կլինեմ մեկ րոպեի ընթացքում։ Բայց հիմա ես մտածում եմ. Pink Floyd-ն ուներ իր ներքին պայքարները, բայց նրանք նվագեցին Live 8-ին, կամ նման մի բան։ Այնպես որ, մեկ կամ մի երկու բարեգործական համերգներ՝ դա լիովին միտք ունի»։ Ավելի վաղ ABC News Radio-ին տված հարցազրույցում Դենսմորը կարծիք էր հնչեցրել, թե ճիշտ հանգամանքների պարագայում պատրաստ է դրական արձագանքել Ռեյ Մանզարեկի և Ռոբբի Կրիգերի հետ ելույթ ունենալու առաջարկին։ «Մենք նորից միմյանց էլեկտրոնային նամակներ ենք գրում։ Ապաքինումը սկսվել է։ Ես այն կարծիքին եմ, որ եթե մենք, հնարավոր է, միասին նորից նվագեինք՝ որպես բարեգործական միջոցառում… դա հրաշալի կլիներ։ Խոսքը շրջագայություն սկսելու մասին չէ. Ջիմն այս աշխարհում չէ… բայց դա հիանալի վերամիավորում կլիներ»,- նշել է Դենսմորը։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Doors (1967)
- Strange Days (1967)
- Waiting for the Sun (1968)
- The Soft Parade (1969)
- Morrison Hotel (1970)
- L.A. Woman (1971)
- Other Voices (1971)
- Full Circle (1972)
- An American Prayer (1978)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «The Doors» հոդվածին։ |
|