Jump to content

«Միխալիս Կակոյանիս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:2011 մահեր ՀոթՔաթ գործիքով
Տող 9. Տող 9.
[[Կատեգորիա:Հունիսի 11 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Հունիսի 11 ծնունդներ]]
[[Կատեգորիա:2011 մահեր]]
[[Կատեգորիա:2011 մահեր]]
[[Կատեգորիա:Հուլիսի 25 մահեր]]

20:53, 19 Նոյեմբերի 2013-ի տարբերակ

Պատկեր:Michael Cacoyannis.jpg

Միխալիս Կակոյանիս (հուն.՝ Μιχάλης Κακογιάννης, հունիսի 11, 1922, Լիմասոլ, Կիպրոս - հուլիսի 25, 2011, Աթենք, Հունաստան), հույն կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր: 1945-ից աշխատել է Լոնդոնի տարբեր թատրոններում, 1951-ին՝ Հոլիվուդում (ԱՄՆ):

Կենսագրություն

Միխալիս Կակոյանիսը ծնվել է 1922 թվականին Կիպրոսում։ 1939 թվականին նրան ուղարկում են ուսման Լոնդոն որպես փաստաբան։ Սովորելու տարիներին սկսում է հետաքրքրվել կինեմատոգրաֆիայով։ Նա ընդունվում է Օլդ Վիկ քաղաքի թատերական դպրոց և հանդես է գալիս Մայքլ Յաննիս կեղծանունով։ Չկարողանալով աշխատանք գտնել բրիտանական կինոյում` նա վերադառնում է Հունաստան։ 1953 թվականին նկարահանում է իր առաջին ֆիլմը` «Windfall in Athens»: Կակոյանիսի ամենահայտնի ֆիլմը 1964 թվականին Նիկոս Կազանձակիսի ստեղծագործության հիման վրա նկարահանված «Հույն Զորբան» ֆիլմն էր, որը մեծ ճանաչում բերեց ռեժիսորին, իսկ ֆիլմն արժանացավ մի շարք մրցանակների (որոնց թվում` 3 Օսկարի)։ 1983 թվականին նա մասնակցել է Բրոդվեյում բեմադրվող համանուն ներկայացմանը, որն ավելի շատ հիմնված էր իր ֆիլմի վրա, քան Կազանձակիսի ստեղծագործության։ Կակոյանիսն իր ֆիլմերի մեծ մասը նկարահանել է հին հունական դասական գրականության ստեղծագործությունների հիման վրա, հատկապես Եվրիպիդեսի երկերի («Էլեկտրա», «Տրոյացի կանայք», «Իֆիգենիա»)։ 1999 թվականին Անտոն Չեխովի համանուն ստեղծագորության մոտիվներով նկարահանում է «Բալենու այգին» ֆիլմը։ 2003 թվականին Միխալիս Կակոյանիսը հիմնում է «Միխալիս Կակոյանիս» ֆոնդը, որը զբաղվում է հունական ազգային թատերական արվեստի և կինեմատոգրաֆիայի զարգացման աշխատանքներով։