Jump to content

Միխալիս Կակոյանիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխալիս Կակոյանիս
Μιχάλης Κακογιάννης
Ծնվել էհունիսի 11, 1922
ԾննդավայրԼիմասոլ, Կիպրոս
Մահացել էհուլիսի 25, 2011(2011-07-25) (տարիքը 89)
Մահվան վայրԱթենք, Հունաստան
ԳերեզմանMichael Cacoyannis Cultural Centre[1]
Քաղաքացիություն Կիպրոս
Ազգություն{{{2}}} Հունաստան
ԿրթությունԽոսքի և դրամայի կենտրոնական դպրոց[2]
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, մոնտաժող, փաստաբան և ռեժիսոր
Աշխատանք1953-1999
ԱնդամությունԳրեյս Ինն
Կայքmcf.gr/en/micheal_cacoyannis

Միխալիս Կակոյանիս (հուն․՝ Μιχάλης Κακογιάννης, հունիսի 11, 1922(1922-06-11)[6], Լիմասոլ, Բրիտանական Կիպրոս - հուլիսի 25, 2011(2011-07-25)[3][4][5][…], Աթենք, Հունաստան[7]), հույն կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։

Կենսագրություն և կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխալիս Կակոյանիսը ծնվել է 1922 թվականին Կիպրոսում։ 1939 թվականին նրան ուղարկում են ուսման Լոնդոնում որպես փաստաբան։

Սովորելու տարիներին սկսվումմ է հետաքրքրվել կինեմատոգրաֆիայով։ Նա ընդունվում է Օլդ Վիկ քաղաքի թատերական դպրոց և հանդես է գալիս Մայքլ Յաննիս կեղծանունով։ Չկարողանալով աշխատանք գտնել բրիտանական կինոյում նա վերադառնում է Հունաստան։ 1953 թվականին նկարահանում է իր առաջին ֆիլմը՝ «Windfall in Athens»։

Կակոյանիսի ամենահայտնի ֆիլմը 1964 թվականին Նիկոս Կազանձակիսի ստեղծագործության հիման վրա նկարահանված «Հույն Զորբան» ֆիլմն էր, որը մեծ ճանաչում բերեց ռեժիսորին, իսկ ֆիլմը արաժանացավ մի շարք մրցանակների (որոնց թվում 3 Օսկար)։ 1983 թվականին նա մասնակցել է Բրոդվեյում բեմադրվող համանուն ներկայացմանը, որը ավելի շատ հիմնված էր իր ֆիլմի վրա քան Կազանձակիսի ստեղծագործության։

Կակոյանիսը իր ֆիլմերի մեծ մասը նկարահանել է հին հունական դասական գրականության ստեղծագործությունների հիման վրա, հատկապես Եվրիպիդեսի երկերի («Էլեկտրա», «Տրոյացի կանայք», «Իֆիգենիա»)։ 1999 թվականին Անտոն Չեխովի համանուն ստեղծագործության մոտիվներով նկարահանում է «Բալենու այգին» ֆիլմը։

2003 թվականին Միխալիս Կակոյանիսը հիմնում է «Միխալիս Կակոյանիս» ֆոնդը, որը զբաղվում է հունական ազգային թատերական արվեստի և կինեմատոգրաֆիայի զարգացման աշխատանքներով[8]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանել է 16 ֆիլմ, 15 ֆիլմի սցենարի հեղինակ է, 10 ֆիլմի պրոդյուսեր։
Առավել նշանավոր ֆիլմերն են.

տարի ֆիլմ դերասաններ
1955 «Ստելլա»
1960 «Մեր վերջին գարունը»
1962 «Էլեկտրա»
1964 «Հույն Զորբան» Էնթոնի Քուին
Ալան Բեյթս
1977 «Իֆիգենիա»
1999 «Բալենու այգին» Ալան Բեյթս

Ընդհանուր թվով ստացել է 11 կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 11-ի, որոնց թվում՝

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Find A Grave — 1996.
  2. http://www.cssd.ac.uk/content/high-profile-alumni
  3. 3,0 3,1 http://www.ekathimerini.com/4dcgi/_w_articles_wsite1_388_25/07/2011_399699
  4. 4,0 4,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 Internet Broadway Database — 2000.
  6. https://meganisinews.eu/12154/%CF%80%CE%AD%CE%B8%CE%B1%CE%BD%CE%B5-%CE%BF-%CE%BC%CE%B9%CF%87%CE%AC%CE%BB%CE%B7%CF%82-%CE%BA%CE%B1%CE%BA%CE%BF%CE%B3%CE%B9%CE%AC%CE%BD%CE%BD%CE%B7%CF%82/
  7. 7,0 7,1 Deutsche Nationalbibliothek Record #103611282 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  8. ««Michael Cacoyannis» Foundation». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 188