«Միխալիս Կակոյանիս»–ի խմբագրումների տարբերություն
չ clean up, փոխարինվեց: → (6) oգտվելով ԱՎԲ |
չ clean up, փոխարինվեց: |06| → |6|, |07| → |7| oգտվելով ԱՎԲ |
||
Տող 7. | Տող 7. | ||
| ծննդյան օր = [[հունիսի 11]], [[1922]] |
| ծննդյան օր = [[հունիսի 11]], [[1922]] |
||
| ծննդավայր = [[Լիմասոլ]], [[Կիպրոս]] |
| ծննդավայր = [[Լիմասոլ]], [[Կիպրոս]] |
||
| վախճանի օր = {{Մահվան ամսաթիվ և տարիք|2011| |
| վախճանի օր = {{Մահվան ամսաթիվ և տարիք|2011|7|25|1922|6|11}} |
||
| վախճանի վայրը = [[Աթենք]], [[Հունաստան]] |
| վախճանի վայրը = [[Աթենք]], [[Հունաստան]] |
||
| քաղաքացիություն = |
| քաղաքացիություն = |
08:23, 9 Ապրիլի 2015-ի տարբերակ
Միխալիս Կակոյանիս Μιχάλης Κακογιάννης | |
---|---|
Դիմանկար | |
Ծնվել է | հունիսի 11, 1922 |
Ծննդավայր | Լիմասոլ, Կիպրոս |
Մահացել է | հուլիսի 25, 2011 | (տարիքը 89)
Մահվան վայր | Աթենք, Հունաստան |
Գերեզման | Michael Cacoyannis Cultural Centre[1] |
Քաղաքացիություն | Կիպրոս |
Ազգություն | Հունաստան |
Կրթություն | Խոսքի և դրամայի կենտրոնական դպրոց[2] |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, մոնտաժող, փաստաբան և ռեժիսոր |
Աշխատանք | 1953-1999 |
Անդամություն | Գրեյս Ինն |
Կայք | mcf.gr/en/micheal_cacoyannis |
Միխալիս Կակոյանիս (հուն․՝ Μιχάλης Κακογιάννης, հունիսի 11, 1922, Լիմասոլ, Կիպրոս- հուլիսի 25, 2011, Աթենք, Հունաստան), հույն կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։
Կենսագրություն և կարիերա
Միխալիս Կակոյանիսը ծնվել է 1922 թվականին Կիպրոսում։ 1939 թվականին նրան ուղարկում են ուսման Լոնդոնում որպես փաստաբան։
Սովորելու տարիներին սկսվումմ է հետաքրքրվել կինեմատոգրաֆիայով։ Նա ընդունվում է Օլդ Վիկ քաղաքի թատերական դպրոց և հանդես է գալիս Մայքլ Յաննիս կեղծանունով։ Չկարողանալով աշխատանք գտնել բրիտանական կինոյում նա վերադառնում է Հունաստան։ 1953 թվականին նկարահանում է իր առաջին ֆիլմը՝ «Windfall in Athens»։
Կակոյանիսի ամենահայտնի ֆիլմը 1964 թվականին Նիկոս Կազանձակիսի ստեղծագործության հիման վրա նկարահանված «Հույն Զորբան» ֆիլմն էր, որը մեծ ճանաչում բերեց ռեժիսորին, իսկ ֆիլմը արաժանացավ մի շարք մրցանակների (որոնց թվում 3 Օսկար)։ 1983 թվականին նա մասնակցել է Բրոդվեյում բեմադրվող համանուն ներկայացմանը, որը ավելի շատ հիմնված էր իր ֆիլմի վրա քան Կազանձակիսի ստեղծագործության։
Կակոյանիսը իր ֆիլմերի մեծ մասը նկարահանել է հին հունական դասական գրականության ստեղծագործությունների հիման վրա, հատկապես Եվրիպիդեսի երկերի («Էլեկտրա», «Տրոյացի կանայք», «Իֆիգենիա»)։ 1999 թվականին Անտոն Չեխովի համանուն ստեղծագորության մոտիվներով նկարահանում է «Բալենու այգին» ֆիլմը։
2003 թվականին Միխալիս Կակոյանիսը հիմնում է «Միխալիս Կակոյանիս» ֆոնդը, որը զբաղվում է հունական ազգային թատերական արվեստի և կինեմատոգրաֆիայի զարգացման աշխատանքներով[3]։
Ֆիլմագրություն
Նկարահանել է 16 ֆիլմ, 15 ֆիլմի սցենարի հեղինակ է, 10 ֆիլմի պրոդյուսեր։
Առավել նշանավոր ֆիլմերն են.
տարի | ֆիլմ | դերասաններ |
---|---|---|
1955 | «Ստելլա» | |
1960 | «Մեր վերջին գարունը» | |
1962 | «Էլեկտրա» | |
1964 | «Հույն Զորբան» | Էնթոնի Քուին Ալան Բեյթս |
1977 | «Իֆիգենիա» | |
1999 | «Բալենու այգին» | Ալան Բեյթս |
Մրցանակներ
Ընդհանուր թվով ստացել է 11 կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 11-ի, որոնց թվում՝
- 3 անգամ ներկայացվել է Օսկարի
- 9 անգամ ներկայացվել է Կաննի կինոփառատոնի տարբեր մրցանակների, ստացել 2 մրցանակ
- 1 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի Ոսկե Գլոբուս լավագույն ռեժիսորի համար անվակարգում
- 2 անգամ ներկայացվել է BAFTA-ի
- ստացել է 1 Դավիդ դի Դոնատելլո մրցանակ
- 1 անգամ ներկայացվել է Բեռլինի կինոփառատոնի մրցանակի
- հունական Թեսաղոնիկեի կինոփառատոնի 5 մրցանակ
- Մոնրեալի կինոփառատոնի մրցանակ կինոյում ունեցած ավանդի համար