«Մարի Ուրանտա»–ի խմբագրումների տարբերություն
չ Cite news և Cite web կաղապարների ձևաչափի ուղղում, բաժինների ուղղում |
չ →Ծանոթագրություններ: արդեն կա {{Արտաքին հղումներ}}, ջնջվեց: {{ՎՊԵ}} oգտվելով ԱՎԲ |
||
Տող 63. | Տող 63. | ||
{{ծանցանկ|2}} |
{{ծանցանկ|2}} |
||
{{Արտաքին հղումներ}} |
{{Արտաքին հղումներ}} |
||
{{ՎՊԵ}} |
|||
{{DEFAULTSORT:Ուրանտա, Մարի}} |
{{DEFAULTSORT:Ուրանտա, Մարի}} |
13:50, 5 Ապրիլի 2024-ի տարբերակ
Մարի Ուրանտա անգլ.՝ Mary Data Uranta | |
---|---|
Ծննդավայր | Պորտ Հարկորտ |
Քաղաքացիություն | Նիգերիա |
Կրթություն | Ռիվերսի գիտության և տեխնոլոգիայի պետական համալսարան և Holy Rosary College? |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի, մոդել և գեղեցկության մրցույթի մասնակից |
Mary Uranta Վիքիպահեստում |
Մարի Դատա Ուրանտա (Mary Data Uranta), կինոյի և հեռուստատեսության նիգերիացի դերասանուհի, պրոդյուսեր, մոդել, երգչուհի[1] և գործարար։ Ծնվել և մեծացել է Պորտ Հարկորտ քաղաքում։ Մասնակցել է Miss Niger Delta գեղեցկության տոնահանդեսին՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը։
Ուրանտան առաջին անգամ նկարահանվել է 2000 թվականին Girls Hostel ֆիլմում։ 2006 թվականին ավելի մեծ ուշադրության է արժանացել Նոլիվուդի «Գաղտնի առաքելություն» ֆիլմում առաջատար դեր մարմնավորելու համար։ Գլխավոր դերերում հանդես է եկել Love Doctor, Critical Passion, Pradah, Secret Shadow և Blood Game ֆիլմերում։
Բացի դերասանական գործունեութունը, Ուրանտան գործարար է և ունի իր սեփական կինոընկերությունը։ Ստեղծել է «Մարի Ուրանտա» հիմնադրամը, բարեգործական կազմակերպություն, որն օգնում է բարելավել Օպոբո-Նկորո բնակավայրի անչափահաս երեխաների կյանքը։ Նոլիվուդում կատարած ներդրումների համար արժանացել է «Քաղաքի բնակիչների մրցանակին», «Նոլիվուդի լավագույն մրցանակին» և Աֆրիկայի երիտասարդական դեսպան մրցանակին։
Կենսագրություն
Ուրանտան մեծացել է Նիգերիայի Ռիվերս նահանգի մայրաքաղաք Պորտ Հարկորտում։ Ունի յոթ քուր-եղբայրներ և չորս խորթ եղբայր։ Մանկության մասին խոսելիս հիշում է, որ հանգիստ կյանքով է ապրել միջին ընտանիքում [. ..] «մենք մեկ երջանիկ ընտանիք էինք»"[2]:
Թեև Ուրանտան հոգեգալստականների ընտանիքում հաճախել է կաթոլիկ դպրոցներ, ներառյալ Sacred Heart Nursery և տարրական դպրոց, նախքան Պորտ Հարկորտի Սուրբ Ռոզարի աղջիկների միջնակարգ դպրոց հաճախելը։ Այնտեղ նա հետաքրքրվել է ինչպես պարով, այնպես էլ բեմական գործունեությամբ և ավարտելուց հետո ստացել է պարային-դրամատիկական կրթաթոշակ[3]։
Հետագայում ընդունվել է Գիտության և տեխնոլոգիայի պետական համալսարան, ձգտել է շարունակել իր երազած կարիերայի հետ կապված դասընթաց, սակայն ավարտել է քարտուղարական վարչարարություն դասընթացը[4]։ Համալսարանում սովորելու տարիներին Miss UST-ի մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Finest Girl» մրցանակին, Miss Niger Delta մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակին[3]։
Գործունեություն
Ուրանտայի դերասանական կարիերան սկսվել է ռեժիսոր Նդուբիսի Օկոհի նկարահանած «Girls Hostel» ֆիլմից Ուչե Յոմբոյի հետ, որտեղ նա դերն ստացավ առաջին լսումներից հետո[2]։ Հետագայում Ուրանտան դերեր է խաղացել «Պոլ և Սիլաս», «Վարդերի պատերազմ», «Արծաթե գդալ» և «Եկեղեցու կոմիտե» ֆիլմերում` նախքան կրթությունը շարունակելու համար դադար վերցնելը[3]։ 2006 թվականին որոշակի դադարից հետո Ուրանտան իր առաջին մեծ դերը խաղացել է Նգոզի Էզեոնիի կրտսեր քրոջ դերում «Գաղտնի առաքելություն» ֆիլմում։ Հետագայում նկարահանվել է Նոլիվուդի այլ ֆիլմերում`«Թեյ կամ սուրճ», «Արքայադստեր արցունքները», Baits of Doom, «Պրոֆեսիոնալները», «Իրական կիրք», «Սիրուհին», «Ամենամութ կապը», «Սիրո բժիշկը», «Կրիտիկական կիրք», Pradah, «Գաղտնի ստվեր» և «Արյունոտ խաղ»[4]։
Մարի Ուրանտան ավարտել է Լոնդոնի Արվեստի ակադեմիայի թատերական դպրոցի կատարողական արվեստի բաժինը[3]։ 2011 թվականի հոկտեմբերին Ուրանտան ստացել է «Աֆրիկյան երիտասարդական դեսպան» մրցանակը` Նոլիվուդում կատարած իր ներդրման համար[5]։ Հաջորդ տարի «Սիրուհին» ֆիլմում մարմնավորած դերի համար արժանացել է Նոլիվուդի 2012 թվականի լավագույն մրցանակին, 2013 թվականի հուլիսի 14-ին՝ «Քաղաքացիների մրցանակ լավագույն դերասանուհուն»[6]։ Նույն տարում Ուրանտան մեկնարկել է 50-րդ ակադեմիա կինոընկերությունը, որը ստեղծվել է բարելավելու Օպոբոյի անչափահաս երեխաների կյանքը[7]։ Մարի Ուրանտան նաև դարձել է Պորտ Հարկորտում գտնվող RedKarpet Photography-ի նոր դեմքը[8]։
Ֆիլմագրություն
Տարի | Ֆիլմ | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|
2000 | Girls Hostel | Ուչե Յոմբոյի և Օլու Յակոբսի հետ | |
2006 | Գաղտնի առաքելություն (Secret Mission) | Չիոմա Չուկվուկայի և Դեսմոն Էլիոթի հետ | |
2007 | Սիրո բժիշկը (The Love Doctor) | Ebere | Ջեքի Ապիայի հետ |
The Love Doctor 2 | Ebere | Ջեքի Ապիայի հետ | |
2011 | Gallant Babes | Gift | Մերսի Ջոնսոնի հետ |
Gallant Babes 2 | Gift | ||
2013 | Ազգը պաշարման մեջ |
Ծանոթագրություններ
- ↑ «I'm not ruling out music—Mary Uranta». Ghanamma.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ 2,0 2,1 Erhariefe, Tony (2013 թ․ ապրիլի 28). «Mary Uranta: Sexual harassment drove me out of Nollywood». Sunnewsonline.com. Daily Sun. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Why I'm scandal free – Mary Uranta». Vanguardngr.com. Vanguard Media. 2011 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ 4,0 4,1 «Without my fans there'll be no me Nollywood actress Mary Uranta». Audi Nigeria Multimedia. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Adaora UKOH, Mary URANTA amongst others receives honorary youthambassador awards». TheNigerianvoice.com. 2011 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Mezue, Tee. «List of Winners: City People Entertainment Awards». Maxibeats.com. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Augoye, Jayne (2013 թ․ օգոստոսի 30). «My plan for Nollywood – Uranta». The Punch. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Uranta Gallery». Redkarpetphoto.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի Ուրանտա» հոդվածին։ |
|