Jump to content

Մարի Ուրանտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարի Ուրանտա
անգլ.՝ Mary Data Uranta
Դիմանկար
ԾննդավայրՊորտ Հարկորտ
Քաղաքացիություն Նիգերիա
ԿրթությունՌիվերսի գիտության և տեխնոլոգիայի պետական համալսարան և Holy Rosary College?
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի, մոդել և գեղեցկության մրցույթի մասնակից
 Mary Uranta Վիքիպահեստում

Մարի Դատա Ուրանտա (Mary Data Uranta), կինոյի և հեռուստատեսության նիգերիացի դերասանուհի, պրոդյուսեր, մոդել, երգչուհի[1] և գործարար։ Ծնվել և մեծացել է Պորտ Հարկորտ քաղաքում։ Մասնակցել է Miss Niger Delta գեղեցկության տոնահանդեսին՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը։

Ուրանտան առաջին անգամ նկարահանվել է 2000 թվականին Girls Hostel ֆիլմում։ 2006 թվականին ավելի մեծ ուշադրության է արժանացել Նոլիվուդի «Գաղտնի առաքելություն» ֆիլմում առաջատար դեր մարմնավորելու համար։ Գլխավոր դերերում հանդես է եկել Love Doctor, Critical Passion, Pradah, Secret Shadow և Blood Game ֆիլմերում։

Բացի դերասանական գործունեութունը, Ուրանտան գործարար է և ունի իր սեփական կինոընկերությունը։ Ստեղծել է «Մարի Ուրանտա» հիմնադրամը, բարեգործական կազմակերպություն, որն օգնում է բարելավել Օպոբո-Նկորո բնակավայրի անչափահաս երեխաների կյանքը։ Նոլիվուդում կատարած ներդրումների համար արժանացել է «Քաղաքի բնակիչների մրցանակին», «Նոլիվուդի լավագույն մրցանակին» և Աֆրիկայի երիտասարդական դեսպան մրցանակին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրանտան մեծացել է Նիգերիայի Ռիվերս նահանգի մայրաքաղաք Պորտ Հարկորտում։ Ունի յոթ քուր-եղբայրներ և չորս խորթ եղբայր։ Մանկության մասին խոսելիս հիշում է, որ հանգիստ կյանքով է ապրել միջին ընտանիքում [. ..] «մենք մեկ երջանիկ ընտանիք էինք»"[2]:

Թեև Ուրանտան հոգեգալստականների ընտանիքում հաճախել է կաթոլիկ դպրոցներ, ներառյալ Sacred Heart Nursery և տարրական դպրոց, նախքան Պորտ Հարկորտի Սուրբ Ռոզարի աղջիկների միջնակարգ դպրոց հաճախելը։ Այնտեղ նա հետաքրքրվել է ինչպես պարով, այնպես էլ բեմական գործունեությամբ և ավարտելուց հետո ստացել է պարային-դրամատիկական կրթաթոշակ[3]։

Հետագայում ընդունվել է Գիտության և տեխնոլոգիայի պետական համալսարան, ձգտել է շարունակել իր երազած կարիերայի հետ կապված դասընթաց, սակայն ավարտել է քարտուղարական վարչարարություն դասընթացը[4]։ Համալսարանում սովորելու տարիներին Miss UST-ի մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Finest Girl» մրցանակին, Miss Niger Delta մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակին[3]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրանտայի դերասանական կարիերան սկսվել է ռեժիսոր Նդուբիսի Օկոհի նկարահանած «Girls Hostel» ֆիլմից Ուչե Յոմբոյի հետ, որտեղ նա դերն ստացավ առաջին լսումներից հետո[2]։ Հետագայում Ուրանտան դերեր է խաղացել «Պոլ և Սիլաս», «Վարդերի պատերազմ», «Արծաթե գդալ» և «Եկեղեցու կոմիտե» ֆիլմերում` նախքան կրթությունը շարունակելու համար դադար վերցնելը[3]։ 2006 թվականին որոշակի դադարից հետո Ուրանտան իր առաջին մեծ դերը խաղացել է Նգոզի Էզեոնիի կրտսեր քրոջ դերում «Գաղտնի առաքելություն» ֆիլմում։ Հետագայում նկարահանվել է Նոլիվուդի այլ ֆիլմերում`«Թեյ կամ սուրճ», «Արքայադստեր արցունքները», Baits of Doom, «Պրոֆեսիոնալները», «Իրական կիրք», «Սիրուհին», «Ամենամութ կապը», «Սիրո բժիշկը», «Կրիտիկական կիրք», Pradah, «Գաղտնի ստվեր» և «Արյունոտ խաղ»[4]։

Մարի Ուրանտան ավարտել է Լոնդոնի Արվեստի ակադեմիայի թատերական դպրոցի կատարողական արվեստի բաժինը[3]։ 2011 թվականի հոկտեմբերին Ուրանտան ստացել է «Աֆրիկյան երիտասարդական դեսպան» մրցանակը` Նոլիվուդում կատարած իր ներդրման համար[5]։ Հաջորդ տարի «Սիրուհին» ֆիլմում մարմնավորած դերի համար արժանացել է Նոլիվուդի 2012 թվականի լավագույն մրցանակին, 2013 թվականի հուլիսի 14-ին՝ «Քաղաքացիների մրցանակ լավագույն դերասանուհուն»[6]։ Նույն տարում Ուրանտան մեկնարկել է 50-րդ ակադեմիա կինոընկերությունը, որը ստեղծվել է բարելավելու Օպոբոյի անչափահաս երեխաների կյանքը[7]։ Մարի Ուրանտան նաև դարձել է Պորտ Հարկորտում գտնվող RedKarpet Photography-ի նոր դեմքը[8]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Ֆիլմ Դեր Ծանոթագրություն
2000 Girls Hostel Ուչե Յոմբոյի և Օլու Յակոբսի հետ
2006 Գաղտնի առաքելություն (Secret Mission) Չիոմա Չուկվուկայի և Դեսմոն Էլիոթի հետ
2007 Սիրո բժիշկը (The Love Doctor) Ebere Ջեքի Ապիայի հետ
The Love Doctor 2 Ebere Ջեքի Ապիայի հետ
2011 Gallant Babes Gift Մերսի Ջոնսոնի հետ
Gallant Babes 2 Gift
2013 Ազգը պաշարման մեջ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «I'm not ruling out music—Mary Uranta». Ghanamma.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
  2. 2,0 2,1 Erhariefe, Tony (2013 թ․ ապրիլի 28). «Mary Uranta: Sexual harassment drove me out of Nollywood». Sunnewsonline.com. Daily Sun. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Why I'm scandal free – Mary Uranta». Vanguardngr.com. Vanguard Media. 2011 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
  4. 4,0 4,1 «Without my fans there'll be no me Nollywood actress Mary Uranta». Audi Nigeria Multimedia. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
  5. «Adaora UKOH, Mary URANTA amongst others receives honorary youthambassador awards». TheNigerianvoice.com. 2011 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
  6. Mezue, Tee. «List of Winners: City People Entertainment Awards». Maxibeats.com. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
  7. Augoye, Jayne (2013 թ․ օգոստոսի 30). «My plan for Nollywood – Uranta». The Punch. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
  8. «Uranta Gallery». Redkarpetphoto.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի Ուրանտա» հոդվածին։