Jump to content

Դոնլի շրջան (Տեխաս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոնլի շրջան
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿարգավիճակՏեխասի շրջան
Մտնում էՏեխաս
ՎարչկենտրոնԿլարենդոն
Բնակչություն3258 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Տարածք2417 կմ²
Հիմնադրված է1882 թ.
Սահմանակցում էԱրմստրոնգ շրջան, Գրեյ շրջան, Քոլինգսվորթ շրջան, Հոլ շրջան, Բրիսկո շրջան, Ուիլեր շրջան և Քարսոն շրջան
Ժամային գոտիCDT?
Հեռախոսային կոդ001 806
co.donley.tx.us(անգլ.)

Դոնլի շրջան (անգլ.՝ Donley County), ԱՄՆ Տեխաս նահանգի 254 վարչական միավորներից մեկը։ 2000 թվականին բնակչության թիվը կազմում էր 3828 մարդ[2]: ԱՄՆ վիճակագրության բյուրոյի համաձայն 2010 թվականին բնակչությունը կազմում էր 3677 մարդ: Շրջկենտրոնն է Քլարենդոն բնակավայրը[3]։

Պատմություն

Շրջանը պաշտոնապես կազմավորվել է 1882 թվականին: Իր անվանումը ստացել է Ամերիկայի քաղաքացիական պատերազմի մասնակից, սահմանամերձ փաստաբան Սթոկտոն Դոնլիի պատվին:

Աշխարհագրություն

ԱՄՆ վիճակագրության բյուրոյի տվյալներով Դոնլի շրջանի ընդհանուր մակերեսը կազմում է 2417 կմ², որից 2408 կմ²-ն զբաղեցնում է ցամաքը, իսկ 8 կմ²-ն կամ 0,35 %-ը՝ ջրային տարածքները[4]:

Հարևան շրջաններ

Բնակչություն

Բնակչության թիվը 2000 թվականի դրությամբ կազմում էր 3828 մարդ: Առկա էր 1578 տնային տնտեսություն և 1057 ընտանիք: Բնակչության խտությունը կազմում էր 2 մարդ/կմ²: Հաշվվում էր 2378 բնակելի շինություն՝ 1 շինություն/կմ² խտությամբ: Ռասայական կազմը հետևյալն էր՝ սպիտակամորթներ - 91,41 %, աֆրոամերիկացիներ – 3,94 %, բնիկ ամերիկացիներ (հնդկացիներ) – 0,89 %, ասիացիներ – 0,01 %, այլ ռասաների ներկայացուցիչներ – 2,72 %, երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ – 0,94 %: Իսպանախոսները կամ լատինոամերիկացիները կազմում են բնակչության 6,35 %–ը (անկախ ռասայից):

Բնակչության տարիքային կազմը հետևյալն էր՝ 22,4 % - մինչև 18 տարեկան, 9,8 % - 18-24 տարեկան, 20,6 % - 25-44 տարեկան, 25,5 % - 45-64 տարեկան և 21,7 % - 65 և ավելի բարձր: Շրջանի բնակչի միջին տարիքը 43 տարեկան է: Յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 94,4 տղամարդ: 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 91,7 տղամարդ:

2010 թվականի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 3677 մարդ: Բնակչության խտությունը կազմում էր 2 մարդ/կմ²:

Բնակչության աճի դինամիկան ըստ տարեթվերի․[5][6]

1950 1960 1970 1980 1990 2000 2010
6 216 4 449 3 641 4 075 3 696 3 828 3 677

Բնակավայրեր

Քաղաքներ

  • Քլարենդոն
  • Հեդլի
  • Հովարդվիկ

Ոչ մունիցիպալ տարածքներ

  • Լելիա-Լեյք

Քաղաքական դիրքորոշում

2008 թվականի նախագահական ընտրություններում Ջոն Մաքքեյնը ստացել է ընտրողների ձայների 81,3 %-ը, իսկ դեմոկրատ Բարաք Օբաման՝ 17,22 %-ը[7]:

Քլարենդոնի շրջանային դատարանի շենքը

Տեխասյան ներկայացուցիչների պալատում Դիֆ Սմիթ շրջանը մտնում է 88-րդ շրջանի կազմի մեջ[8]: 1989 թվականից շրջանի շահերը ներկայացնում է Պամպա քաղաքից հանրապետական Ուորեն Չիսամը:

Կրթություն

Շրջանի կրթական համարգը կազմում են հետևյալ ուսումնական հաստատությունները.

  • Քլարենդոն դպրոցական օկրուգ[9]
  • Քլարենդոնի քոլեջ[10]
  • Հեդլի դպրոցական օկրուգ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. ԱՄՆ բնակչության վիճակագրության բյուրո
  3. «Find a County». National Association of Counties. Վերցված է 2011-06-07-ին.
  4. «2010 Census Gazetteer Files». United States Census Bureau. August 22, 2012. Վերցված է April 18, 2015-ին.
  5. «Population of Counties by Decennial Census: 1900 to 1990». United States Census Bureau. Վերցված է May 29, 2014-ին.
  6. «Census 2000 PHC-T-4. Ranking Tables for Counties: 1990 and 2000» (PDF). United States Census Bureau. Վերցված է May 29, 2014-ին.
  7. «Данные о результатах голосования на президентских выборах 2008 года по округу Донли» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-04-11-ին. Վերցված է 2009-11-15-ին.
  8. Также в 88-й район входят округа Пармер, Бейли, Лэмб, Кастро, Окилтри, Суишер, Бриско, Холл, Армстронг, Коллингсворт, Чилдресс, Грей, Уилер, Хатчинсон, Робертс, Хемпхилл, Липскомб и Хэнсфорд.
  9. «Քլարենդոն դպրոցական օկրուգի կայք» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2002-11-21-ին. Վերցված է 2009-11-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Քլարենդոնի քոլեջի կայք» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-04-11-ին. Վերցված է 2009-11-15-ին.