Դիֆ Սմիթ շրջան (Տեխաս)
Երկիր | ԱՄՆ |
---|---|
Կարգավիճակ | Տեխասի շրջան |
Մտնում է | Տեխաս |
Վարչկենտրոն | Հերֆորդ |
Բնակչություն (2010) | 19.372 |
Խտություն | 5 |
Տարածք | 3.877 |
Հիմնադրված է | 1876 թ. թ. |
Սահմանակցում է | Օլդհամ շրջան, Ռենդոլ շրջան, Քաստրո շրջան, Փարմեր շրջան, Քարի շրջան, Քուեյ շրջան և Փոտեր շրջան |
Ժամային գոտի | CDT? |
Անվանված է | Deaf Smith? |
co.deaf-smith.tx.us(անգլ.) | |
Դիֆ Սմիթ շրջան (անգլ.՝ Deaf Smith County), ԱՄՆ Տեխաս նահանգի 254 վարչական միավորներից մեկը։ 2000 թվականին բնակչության թիվը կազմում էր 18 561 մարդ[1]։ ԱՄՆ վիճակագրության բյուրոյի համաձայն 2010 թվականին բնակչությունը կազմում էր 19 372 մարդ։ Շրջկենտրոնն է Հերֆորդ բնակավայրը[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1876 թվականին նահանգի օրենսդիր ժողովը հաստատել է և անվանել է շրջանը, սակայն ընդհուպ մինչև 1890 թվականն այն չի կազմավորվել։ Շրջկենտրոնն ընտրվել էր Լա-Պլատա քաղաքը։ Իր անվանումը ստացել է Տեխասյան հեղափոխությանմասնակի խուլ հետախույզ Էրաստուս «Խուլ» Սմիթի (անգլ.՝ Erastus "Deaf" Smith, 1787—1837) պատվին։ Նա առաջինն էր, ով կարողացել է մտնել Ալամո նրա անկումից հետո։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ վիճակագրության բյուրոյի տվյալներով Դիֆ Սմիթ շրջանի ընդհանուր մակերեսը կազմում է 3880 կմ², որից 3878 կմ²-ն զբաղեցնում է ցամաքը, իսկ 2 կմ²-ն կամ 0,06 %-ը՝ ջրային տարածքները[3]։
Հարևան շրջաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քարի շրջան (հարավ-արևմուտք)
- Քաստրո շրջան (հարավ-արևելք)
- Քուեյ շրջան (արևմուտք)
- Օլդհամ շրջան (հյուսիս)
- Ռենդոլ շրջան (արևելք)
- Փարմեր շրջան (հարավ)
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության թիվը 2000 թվականի դրությամբ կազմում էր 18 561 մարդ։ Առկա էր 6180 տնային տնտեսություն և 4832 ընտանիք։ Բնակչության խտությունը կազմում էր 5 մարդ/կմ²։ Հաշվվում էր 6914 բնակելի շինություն՝ 2 շինություն/կմ² խտությամբ։ Ռասայական կազմը հետևյալն էր՝ սպիտակամորթներ - 72,28 %, աֆրոամերիկացիներ – 1,51 %, բնիկ ամերիկացիներ (հնդկացիներ) – 0,8 %, ասիացիներ – 0,25 %, բնիկ հավայացիներ և Օվկիանիայի այլ բնակիչներ – 0,13 %, այլ ռասաների ներկայացուցիչներ – 22,92 %, երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ – 2,11 %: Իսպանախոսները կամ լատինոամերիկացիները կազմում են բնակչության 57,4 %–ը (անկախ ռասայից)։
Բնակչության տարիքային կազմը հետևյալն էր՝ 33,3 % - մինչև 18 տարեկան, 9,6 % - 18-24 տարեկան, 25,5 % - 25-44 տարեկան, 19,4 % - 45-64 տարեկան և 12,1 % - 65 և ավելի բարձր։ Շրջանի բնակչի միջին տարիքը 31 տարեկան է։ Յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 95,5 տղամարդ։ 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 91,9 տղամարդ։
2010 թվականի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 19 372 մարդ։ Բնակչության խտությունը կազմում էր 5 մարդ/կմ²։
Բնակչության աճի դինամիկան ըստ տարեթվերի․[4][5]
1950 | 1960 | 1970 | 1980 | 1990 | 2000 | 2010 |
---|---|---|---|---|---|---|
9 111 | 13 187 | 18 999 | 21 165 | 19 153 | 18 561 | 19 372 |
Բնակավայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գլենրիո[6]
- Դոն
- Հերֆորդ
Քաղաքական դիրքորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի նախագահական ընտրություններում Ջոն Մաքքեյնը ստացել է ընտրողների ձայների 73,06 %-ը, իսկ դեմոկրատ Բարաք Օբաման՝ 26,29 %-ը[7]։
Տեխասյան ներկայացուցիչների պալատում Դիֆ Սմիթ շրջանը մտնում է 86-րդ շրջանի կազմի մեջ[8]։ 1985 թվականից շրջանի շահերը ներկայացնում է Ամարիլլո քաղաքից հանրապետական Ջոն Սմիթը։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջանի կրթական համարգը կազմում են հետևյալ ուսումնական հաստատությունները.
- Հերֆորդ դպրոցական օկրուգ[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ԱՄՆ բնակչության վիճակագրության բյուրո». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
- ↑ «Find a County». National Association of Counties. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «2010 Census Gazetteer Files». United States Census Bureau. 2012 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Population of Counties by Decennial Census: 1900 to 1990». United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Census 2000 PHC-T-4. Ranking Tables for Counties: 1990 and 2000» (PDF). United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
- ↑ Քաղաքի մի մասը գտնվում է Նյու Մեքսիկո նահանգում։
- ↑ «Данные о результатах голосования на президентских выборах 2008 года по округу Деф-Смит» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ Также в 86-й район входят округа Даллам, Хартли, Олдем и Рэндолл.
- ↑ «Հերֆորդ դպրոցական օկրուգի պաշտոնական կայք։» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 14-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դիֆ Սմիթ շրջան (Տեխաս) կատեգորիայում։ |