Jump to content

Դոնլի շրջան (Տեխաս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոնլի շրջան
Donley County
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿարգավիճակՏեխասի շրջան
Մտնում էՏեխաս
ՎարչկենտրոնՔլարենդոն
Բնակչություն (2010)3.677
Խտություն2
Տարածք2.409
Հիմնադրված է1876 թ. թ.
Սահմանակցում էԱրմստրոնգ շրջան, Գրեյ շրջան, Քոլինգսվորթ շրջան, Հոլ շրջան, Բրիսկո շրջան, Ուիլեր շրջան և Քարսոն շրջան
Ժամային գոտիCDT?
Հեռախոսային կոդ001 806
co.donley.tx.us(անգլ.)

Դոնլի շրջան (անգլ.՝ Donley County), ԱՄՆ Տեխաս նահանգի 254 վարչական միավորներից մեկը։ 2000 թվականին բնակչության թիվը կազմում էր 3828 մարդ[1]: ԱՄՆ վիճակագրության բյուրոյի համաձայն 2010 թվականին բնակչությունը կազմում էր 3677 մարդ։ Շրջկենտրոնն է Քլարենդոն բնակավայրը[2]։

Պատմություն

Շրջանը պաշտոնապես կազմավորվել է 1882 թվականին։ Իր անվանումը ստացել է Ամերիկայի քաղաքացիական պատերազմի մասնակից, սահմանամերձ փաստաբան Սթոկտոն Դոնլիի պատվին։

Աշխարհագրություն

ԱՄՆ վիճակագրության բյուրոյի տվյալներով Դոնլի շրջանի ընդհանուր մակերեսը կազմում է 2417 կմ², որից 2408 կմ²-ն զբաղեցնում է ցամաքը, իսկ 8 կմ²-ն կամ 0,35 %-ը՝ ջրային տարածքները[3]:

Հարևան շրջաններ

Բնակչություն

Բնակչության թիվը 2000 թվականի դրությամբ կազմում էր 3828 մարդ։ Առկա էր 1578 տնային տնտեսություն և 1057 ընտանիք։ Բնակչության խտությունը կազմում էր 2 մարդ/կմ²: Հաշվվում էր 2378 բնակելի շինություն՝ 1 շինություն/կմ² խտությամբ։ Ռասայական կազմը հետևյալն էր՝ սպիտակամորթներ - 91,41 %, աֆրոամերիկացիներ – 3,94 %, բնիկ ամերիկացիներ (հնդկացիներ) – 0,89 %, ասիացիներ – 0,01 %, այլ ռասաների ներկայացուցիչներ – 2,72 %, երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ – 0,94 %: Իսպանախոսները կամ լատինոամերիկացիները կազմում են բնակչության 6,35 %–ը (անկախ ռասայից)։

Բնակչության տարիքային կազմը հետևյալն էր՝ 22,4 % - մինչև 18 տարեկան, 9,8 % - 18-24 տարեկան, 20,6 % - 25-44 տարեկան, 25,5 % - 45-64 տարեկան և 21,7 % - 65 և ավելի բարձր։ Շրջանի բնակչի միջին տարիքը 43 տարեկան է։ Յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 94,4 տղամարդ։ 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 91,7 տղամարդ։

2010 թվականի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 3677 մարդ։ Բնակչության խտությունը կազմում էր 2 մարդ/կմ²:

Բնակչության աճի դինամիկան ըստ տարեթվերի․[4][5]

1950 1960 1970 1980 1990 2000 2010
6 216 4 449 3 641 4 075 3 696 3 828 3 677

Բնակավայրեր

Քաղաքներ

  • Քլարենդոն
  • Հեդլի
  • Հովարդվիկ

Ոչ մունիցիպալ տարածքներ

  • Լելիա-Լեյք

Քաղաքական դիրքորոշում

2008 թվականի նախագահական ընտրություններում Ջոն Մաքքեյնը ստացել է ընտրողների ձայների 81,3 %-ը, իսկ դեմոկրատ Բարաք Օբաման՝ 17,22 %-ը[6]:

Քլարենդոնի շրջանային դատարանի շենքը

Տեխասյան ներկայացուցիչների պալատում Դիֆ Սմիթ շրջանը մտնում է 88-րդ շրջանի կազմի մեջ[7]: 1989 թվականից շրջանի շահերը ներկայացնում է Պամպա քաղաքից հանրապետական Ուորեն Չիսամը։

Կրթություն

Շրջանի կրթական համարգը կազմում են հետևյալ ուսումնական հաստատությունները.

  • Քլարենդոն դպրոցական օկրուգ[8]
  • Քլարենդոնի քոլեջ[9]
  • Հեդլի դպրոցական օկրուգ

Ծանոթագրություններ

  1. ԱՄՆ բնակչության վիճակագրության բյուրո
  2. «Find a County». National Association of Counties. Վերցված է 2011-06-07-ին.
  3. «2010 Census Gazetteer Files». United States Census Bureau. August 22, 2012. Վերցված է April 18, 2015-ին.
  4. «Population of Counties by Decennial Census: 1900 to 1990». United States Census Bureau. Վերցված է May 29, 2014-ին.
  5. «Census 2000 PHC-T-4. Ranking Tables for Counties: 1990 and 2000» (PDF). United States Census Bureau. Վերցված է May 29, 2014-ին.
  6. «Данные о результатах голосования на президентских выборах 2008 года по округу Донли» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-04-11-ին. Վերցված է 2009-11-15-ին.
  7. Также в 88-й район входят округа Пармер, Бейли, Лэмб, Кастро, Окилтри, Суишер, Бриско, Холл, Армстронг, Коллингсворт, Чилдресс, Грей, Уилер, Хатчинсон, Робертс, Хемпхилл, Липскомб и Хэнсфорд.
  8. «Քլարենդոն դպրոցական օկրուգի կայք» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2002-11-21-ին. Վերցված է 2009-11-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Քլարենդոնի քոլեջի կայք» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-04-11-ին. Վերցված է 2009-11-15-ին.