Քրիստիան Մարի Մարկ Լակրուա
Քրիստիան Մարի Մարկ Լակրուա ֆր.՝ Christian Lacroix | |
---|---|
Ծնվել է | մայիսի 16, 1951[1][2][3][…] (73 տարեկան) |
Ծննդավայր | Առլ, Բուշ-դյու-Ռոն, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Նոր Սորբոն համալսարան - Փարիզ III, Լուվրի դպրոց և Մոնպելիե III - Պոլ Վալերիի անվան համալսարան (1971) |
Մասնագիտություն | grand couturier, դիզայներ, փոստային բացիկների դիզայներ, հագուստ ձևագծող, գործարար և նորաձևության դիզայներ |
Կայք | christian-lacroix.com |
Christian Lacroix Վիքիպահեստում |
Քրիստիան Մարի Մարկ Լակրուա (ֆր.՝ Christian Marie Marc Lacroix մայիսի 16, 1951[1][2][3][…], Առլ, Բուշ-դյու-Ռոն, Ֆրանսիա ֆրանսիացի մոդելավորող, Christian Lacroix բարձր նորաձևության տան հիմնադիր (այտեղ աշխատել է 1987 թվականից մինչև 2009 թվականը)։
Կենսագրություն
Ծնվել է Ֆրանսիայի հարավում՝ 1951 թվականին՝ ինժեներների ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Մոնպելիե, որտեղ 1970—1972 թվականներին սովորել է Պոլ Վալերիի համալսարանում, Paul Valéry University, արվեստագիտության բաժնում, աշխատել է XVIII դարի գեղանկարչության մեջ պատկերված կոստյումների թեմայով, հետաքրքվել է նաև կինոարվեստում ներկայացված կոստյումների ուսումնասիրության աշխատանքներով։ Ցանկանալով դառնալ թանգարանային համակարգող՝ 1973 թվականին մեկնել է Փարիզ, որտեղ սկսել է սովորել Սորբոնում՝ արվեստի պատմության բաժնում և Լուվրի դպրոցում՝ École du Louvre։
Սկսել է աշխատել որպես կոշիկի և աքսեսուարների ոճաբան, ուժերը փորձել է նաև նորաձևության քննադատի ոլորտում։ 1978 թվականին ընդունվել է աշխատանքի Hermès նորաձևության տանը, 1980 թվականին «Գի Պոլեն» նորաձևության տանն աշխատել է որպես օգնական։ 1981 թվականին նա աշխատել է «Jean Patou Ժան Պատու» նորաձևության տանը, որտեղ նրան հաջողվել է եռապատկել վաճառքի ծավալները։ 1987 թվականին Արնո Բերնարի ֆինանսական աջակցության շնորհիվ բացել է իր սեփական նորաձևության տունը։
1994 թվականին թողարկել է Bazar՝ առավել մատչելի հագուստի շարքը։ 1996 թվականին սկսել է թողարկել ջինսե հագուստներ 1997–ին՝ սպասք և ճաշի պարագաներ՝ (Christofle–ի հետ համատեղ), 1999–ին՝ օծանելիք, 2001–ին՝ մանկական հագուստ, 2004–ին՝ կանացի սպիտակեղեն և տղամարդկանց հագուստ, նույն ընթացքում էլ թողարկել է Air France ավիաընկերության 1–ին կարգի ուղևորների համար համազգեստի լրակազմ (ներառյալ՝ գիշերազգեստ)։
2002—2005 թվականներին չլքելով սեփական նորաձևության տունը՝ իրականացրել է «Emilio Pucci Էմիլիո Պուչչի» նորաձևության տան գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։
2006 թվականից սկսած՝ Քրիստիան Լակրուան զբաղեցնում է Մուլենի (Օվերն շրջան) բեմական կոստյումների ազգային կենտրոնի կառավարման նախագահի պաշտոնը։ Նույն թվականի հոկտեմբերին Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում տեղի ունեցած «Նորաձևությունը շարժման մեջ» ծրագրի շրջանակներում թանգարանի պատերի վրա ցուցադրվել է նրա կանացի հագուստի հավաքածուն[4]։
2009 թվականին ստիպված է եղել թողնել իր նորաձևության տունը․ այն սնանկ է ճանաչվել և ամբողջությամբ կազմաքանդվել[5]։
Քրիստիան Լակրուան իրականացրել է է փարիզյան մի շարք հյուրանոցների ներքին հարդարումը․ l’Hôtel du Petit Moulin Մարե թաղամաս (2005), l’Hôtel Bellechasse Սեն–Ժերմեն–դը– Պրե (2007) և l’Hôtel Notre Dame Փարիզի Աստվածամոր տաճարից ոչ հեռու (2010)։
Ընտանիք
1974 թվականին ամուսնացել է Ֆրանսուազ Ռոզենտիլի հետ։
Թատերական աշխատանքները
- 1987՝ «Ընկած հրեշտակները», բալետ Քերոլ Արմիտաժ, Փարիզի օպերա
- 1988՝ «Փարիզյան ուրախություն Gaîté Parisienne», Լեոնիդ Մյասինի բալետը, Ամերիկայի բալետի թատրոն
- 1997՝ «Կոնֆետների վալս» և «Հրաշալի կապուտակ Դանուբի վրա» վալս, Վիեննական ֆիլհարմոնիկ նվագախմբի ամանորյա համերգը։
- 1998՝ «Թեմա վարիացիաներով», Ջորջ Բալանչինի բալետ, Վիեննական օպերա
- 1999՝ «Մոխրոտիկ (բալետ)», Վիեննական օպերա։
- 2000՝ «Թանկարժեք իրեր (բալետ)», Ջորջ Բալանչինի բալետ, Փարիզի օպերա
- 2001՝ «Շահրիզադե», Բյանկա Լիի բալետ, Փարիզի օպերա
- 2005՝ «Ֆեդրա (Ռասին)», Ժան–Ռասինի ողբերգությունը, Կոմեդի–Ֆրանսեզ
Կինոգրաֆիա
- 1994՝ «Բարձր նորաձևություն (ֆիլմ)», Ռոբերտ Օլտմենի գեղարվեստական ֆիլմ (կամեո)։
Մատենագիտություն
- Christian Lacroix., Pieces of a Pattern: Lacroix by Lacroix (խմբ. Patrick Mauries), «Thames & Hudson», էջ 192, ISBN 978-0500279335։
- Christian Lacroix, Patrick Mauriès, Olivier Saillard., Christian Lacroix on Fashion, «Thames & Hudson», էջ 240, ISBN 978-0500287972։
- գրքային պատկերազարդումներ
- Camilla Morton., Christian Lacroix and the Tale of Sleeping Beauty: A Fashion Fairy Tale Memoir, «It Books», էջ 112, ISBN 978-0061917318։
Ճանաչում և մրցանակներ
- 1986՝ Ամերիկյան մոդելավորողների խորհրդի հատուկ մրցանակ
- 2002՝ Պատվավոր լեգեոնի շքանշանի ասպետ (մրցանակը ստացել է իր՝ «գարուն—ամառ 2003» հավաքածուի ցուցադրումից հետո՝ LVMH կոնցերնի տնօրեն Առնո Բեռնարի ձեռքից։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Widmayer A. Lacroix, Christian // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T2081451
- ↑ «Christian Lacroix Fashion Show at the V&A». Fashion, Jewellery & Accessories. Музей Виктории и Альберта. Արխիվացված է օրիգինալից 2012-05-25-ին. Վերցված է 2007-07-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)(անգլ.) - ↑ Florentin Collomp. Christian Lacroix renaît timidement de ses cendres. // Le Figaro, 3 марта 2010(ֆր.)
Գրականություն
- Francois Baudot., Christian Lacroix, «Universe», էջ 80, ISBN 978-0789301215։
- Patrick Mauries., Christian Lacroix: The Diary of a Collection, «Simon & Schuster», էջ 192, ISBN 978-0684832593։
- Martine Kahane., Christian Lacroix costumier, «Mecene», ISBN 978-2907970761։
- Agnès Olive., Conversations au Soleil: Christian Lacroix, «LaBelleBleue» (Conversations au Soleil), էջ 38։